Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Եթե որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ ուրեմն կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Նիկոլ Փաշինյան 06/19/2018   19:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:

Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Տեղեկացվել է, որ ընկերությունում ներդրվել են կրթական ծրագրերի 70-ից ավելի նոր գործիքներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար:  Վարչապետը զրուցել է ուսանողների և ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:

Այնուհետև վարչապետին են ներկայացվել ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացման, այս բնագավառի հետագա զարգացման բարձրակարգ մասնագետների պատրաստման, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման հնարավորություններն ու միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները:

Գործադիրի ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և ընդգծել, որ այն գտնվում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ «ճանապարհային քարտեզ», հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Գիտեմ, որ սա առաջին անգամն է, որ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակի տարածքում, սովորաբար մենք համատեղ գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում և կարծում եմ՝ սա մեր հարաբերություններում խորհրդանշական փոփոխություն է: Ես մի այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում. եթե իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ, ուրեմն այդ մարդը կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սա է պատճառը, որ հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին: Իրականում, մի կողմ դնելով հումորը, սրա մեջ լուրջ խորհրդանշական բան եմ տեսնում: Մի դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ մարդն ասում է՝ անհնար է, որևէ բան չի փոխվի, որևէ հույս չկա, երկրորդ դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների մարդիկ են, որոնք ասում են՝  անհնար ոչինչ չկա: Ւնչու ենք մենք կարևորում բարձր տեխնոլոգիաները, որովհետև դա և՛ մտքի, և՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորինի սահմանը: Այսինքն, այն, ինչ 10, 20, 30 տարի առաջ կհամարվեր անհնար՝ հիմա դարձել է իրականություն: Այժմ համոզված եմ և հույս ունեմ,  որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք և մեր երկրում հնարավորինի սահմանը կընդլայնեք, իհարկե բոլորիս աջակցությամբ»:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ՏՏ ոլորտն «արտագաղթի» կարևոր մաս է կազմում՝ դա «արտագաղթն է հին իրականությունից դեպի նոր իրականություն», այսինքն՝ հին կյանքից դեպի նոր կյանք: Վարչապետի համոզմամբ՝ այս բնագավառն իր հետ բերում է նաև աշխատանքային նոր մշակույթ: ««Արտագաղթի» այս մոդելը շատ կարևոր է. մենք պետք է մնանք մեր երկրում, շարունակենք ապրել մեր երկրում, բայց չպետք է մնանք նույն տեղում, այլ շարունակաբար տեղափոխվենք մի տեղից՝ մի տեղ, մտածողության մի հարթությունից՝ հաջորդ հարթություն, հաջորդ հարթությունից՝ ավելի բարձր հարթություն, մի իրականությունից՝ մեկ այլ իրականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է կրթության ոլորտի զարգացումը, քանի որ ցանկացած խնդրի լուծման «ճանապարհային քարտեզի» մեջ կրթությունը պարտադիր իր տեղն ունի: «Չկա այդպիսի խնդիր, որի լուծման ընթացքում ներկա չլինի կրթական կոմպոնենտը: Եթե այդ լուծումը բաղկացած է երկու քայլից, ուրեմն այդ երկու քայլերից մեկը պարտադիր կրթական կոմպոնենտն է»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը: «Գիտեք, մենք, ըստ էության, ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում՝ ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ արդեն հուլիսի 1-ից օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Այսինքն, մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որևէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ արտահայտում է մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու համար: Եվ սա ամենակարևոր արձանագրումն է, որովհետև  գիտեք, որ կառավարությունում էլ կան նախարարներ՝ շատ հարգելի, հեղինակավոր, ովքեր պնդում են, որ այդ համակարգն ընդհանրապես սահմանադրականության հետ կապված խնդիր ունի: Առաջ են քաշում տարբեր խնդիրներ և մեր մոտեցման անկյունաքարը հետևյալն է՝ մենք սրանով ժամանակ ենք շահում, որպեսզի խնդիրը հանդարտ պայմաններում քննարկենք և կարողանանք հասնել համաձայնության, համաձայնեցված որոշումների:

Մենք ունեինք երեք տարբերակ՝ առաջին տարբերակն օրենքի գործարկումը հետաձգելն է. ինչո՞ւ մենք չգնացինք այդ ճանապարհով. մի պարզ պատճառով, քանի որ այն փոփոխությունը, որ իրականացրեցինք՝ կոչվում է սիրո և համերաշխության հեղափոխություն: Այստեղ համերաշխության սկզբունքը կարող էր խախտվել, որովհետև այն 207 հազար մարդկանց, ովքեր ինչ-ինչ լծակներով արդեն համակարգի մեջ էին՝ մենք փաստորեն պետք է նրանց ասեինք դուք մնացեք նույն վիճակում, մենք ձեզ ոչնչով չենք ուզում և չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհն այն 80 հազար քաղաքացիների հետ: Այսպիսով կխախտվեր համերաշխության սկզբունքը: Հաջորդը,  արդյոք օրենքի չեղարկումը կա որպես տարբերակ, ինչու մենք չենք գնացել այդ տարբերակով: Նշել եմ բազմաթիվ պատճառներ՝ կապված մեր տնտեսության ներդրումային միջավայրի և այլնի հետ, բայց ամենակարևոր փաստարկը հետևյալն է. եթե մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք, որ այդ համակարգը պետք է չեղարկվի՝ դա կարող ենք անել նաև 2 ամիս հետո և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բայց եթե մենք հիմա չեղարկենք, հետո մտածենք՝ ճի՞շտ ենք անում, թե ոչ, պրոցեսն այլևս հետ չենք կարող բերել: Այսինքն, եթե մենք քայլ անենք, հետո մտածենք՝ արդյոք ճիշտ էր այն, դա կարող է իր հետ բերել աղետների: Շատ կարևոր է, որ այս հարցում կայացնենք այն որոշումը, որն ընդունված է անվանել «տեղեկացված որոշում»: Այսինքն, մենք ժամանակ ենք շահում, որպեսզի բոլորով, ներկայացուցչական մակարդակով հասկանանք բոլոր մանրամասները և եթե օրինակ երեք ամիս հետո կպարզվի, որ չեղարկումը պետք է տեղի ունենա՝ մենք դա կարող ենք անել նաև երեք ամիս անց և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բոլորը կստանան իրենց գումարները մինչև վերջ՝ ներառյալ տոկոսները: Երրորդ տարբերակը հետևյալն է՝ ամեն ինչ թողնել նույնը, այսինքն, որևէ բան չփոխել: Սա կնշանակեր, որ մենք, այսպես ասած, ընդամենը տրվում ենք հոսանքին և ասում, որ որևէ բան չենք պատրաստվում փոխել, քննարկել: Ուստի մենք եկանք այդ տարբերակին, որպեսզի համերաշխության և բալանսավորված մոտեցում ցուցաբերենք: Գիտեմ, որ այդ որոշումը ներկաներից շատերի համար ցավոտ է, ես իսկապես ցավում եմ, որ ստիպված ենք եղել կայացնել այդպիսի որոշում, բայց դա ամենաբալանսավորված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք ունենք հնարավորություն և առաջիկա ամիսների մեր խնդիրն է  լինելու հանդարտ պայմաններում այդ հարցը քննարկել, կայացնել մի որոշում, որը կլինի կամ կոնսենսուսային, կամ շատ մոտ կլինի կոնսենսուսին»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը հրավերի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու համար: Վարչապետը ողջունել է այն, որ այս ընկերության աշխատակիցների 30 տոկոսը կազմում են կանայք: «Սա քաղաքական նշանակության տեղեկատվություն է, մեր հեղափոխության ամենակարևոր շարժիչ ուժը երիտասարդությունն էր և դա այդպես է, բայց իմ կարծիքով, քաղաքական վճռական գործոններից մեկը, որ բերել է հաղթանակի՝ կանանց աննախադեպ ակտիվությունն էր: Ես արդեն 28 տարի մասնակցում եմ հանրահավաքների և երբեք չեմ տեսել այնպիսի հանրահավաք, որտեղ հրապարակում կանգնածների 30-40 տոկոսը լինեն կանայք: Իմ կարծիքով, սա այն վճռական գործոնն է եղել, որ բերել է իրավիճակի փոփոխության: Գտնում եմ, որ վճռական է եղել նաև այն, որ պրոցեսներն ընթացել են խաղաղ և բոլորովին այլ մակարդակով: Ես ողջունում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը, բոլոր այն կանանց, ովքեր որոշել են և՛ մասնագիտական, և՛ քաղաքական,  և՛ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել: Հույս ունեմ, որ առաջիկայում իշխանության և կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով կմեծանա: Համոզված եմ, որ դա ճանապարհ է, որը մեզ դուրս կբերի բոլորովին նոր մակարդակի և հարթության»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:                      

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:40 19/06/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կմեծանա կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը
20:09 18/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը
19:10 18/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանմանն առնչվող հարցեր
11:59 15/06/2018  |  ԼՐԱՀՈՍԹույլ չենք տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշերը. Նիկոլ Փաշինյան
16:41 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ոչ մի կոռուպցիոներ գիշերը չպետք է հանգիստ քնի, սա ամենակարևորն է. Վարչապետ
11:16 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ
18:11 10/06/2018  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
10:14 02/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետը
10:15 01/06/2018  |  ՄամուլՓաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի. «Ժամանակ»
09:11 01/06/2018  |  ՄամուլԱմեն անգամ երբ Փաշինյանը մտնում է ժողովրդի մեջ, թիկնապահները սթրես են ապրում. «Ժողովուրդ»

Արխիվ

[]