ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը 06/19/2018 15:50 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանըխորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենքը, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել, բազմաբովանդակ քննարկումների է ենթարկվել մինչև այս պահը՝ շեշտելով, որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ ամբողջ աշխարհում քննարկման առարկա է այն տեսանկյունից, թե արդյոք ճիշտ ուղղություն է ընտրված: «Այս հարցի նկատմամբ անտարբեր չի եղել նաև հայաստանյան հանրությունը: Այս տեսանկյունից հստակ է, որ դեռևս քննարկումների կարիք կա ընդհանրապես համակարգի ներդրման իմաստով՝ հաշվի առնելով, որ կարծիքները շարունակում են մնալ ոչ միանշանակ և իրարից տարբերվող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 200 հազար մասնակից կա Հայաստանում: «Մյուս կողմից՝ գործող օրենքով ունենք կարգավորում, որ այս տարվա հուլիսի 1-ից պոտենցիալ մասնակիցները ևս դառնում են համակարգի մասնակից: Առաջարկվող կարգավորման անհրաժեշտություն է, որովհետև նախկինում քննարկվում էր, որ մինչև հուլիսի 1-ը մենք կհասցնենք ավարտել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման գործընթաց, սակայն այն դեռևս ավարտված չէ: Իսկ այս հարցը եկամտային հարկի հետ կապելու տրամաբանությունն այն է, որ վարձու աշխատողների տնօրինվող եկամուտների վրա այս օրենսդրական պահանջի կիրառումը ազդեցություն պետք է չունենա»,- ասաց նա:
Նախարարը շեշտեց, որ դրա համար առաջարկում են կարգավորում, ըստ որի նախկինում գործող համամասնությունը՝ 5 տոկոս քաղաքացու, 5 տոկոս պետության կողմից, փոխարինվելու է 2.5 տոկոս և 7.5 տոկոս համամասնության. այսինքն՝ քաղաքացին վճարելու է աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը: «Այս կարգավորումն է ներկայացված, որի նպատակը պիտի որ ընկալելի ու պարզ լինի, որովհետև այս պահին համակարգի մասնակից քաղաքացիներին փոփոխությունը հնարավորություն կտա ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր համակարգի մասնակից կլինեն հուլիսի 1-ից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:
ՀՀ ֆինանսների նախարարը նաև բացատրեց, թե ինչի համար է կուտակային կենսաթոշակային համակարգն անհրաժեշտ Հայաստանի համար: «Մենք բազմաթիվ դեպքերով ունենում ենք հանդիմանություն, թե ինչո՞ւ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ մեզ մոտ կենսաթոշակն ավելի ցածր է, քան սպառողական զամբյուղի չափը: Սա տրամաբանական հարցադրում է, քանի որ դա այն անհրաժեշտությունն է, որը պետությունը պետք է ապահովի, որպեսզի քաղաքացին արժանապատիվ կյանք ունենա: Սակայն դրան հասնելու ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը կարելի է գնահատել որպես միակ ճանապարհ՝ հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին վայել կենսաթոշակ ստանան կենսաթոշակային տարիքում»,- եզրափակեց Ջանջուղազյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ