ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ծանր փորձություն է սպասվում 06/17/2018 11:53 | Վերլուծություններ
Հունիսի 16-ի երեկոյան ԱԱԾ-ն հայտարարեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելու մեջ։ Նկատենք, որ նա ունի պատգամավորական անձեռնմխելիություն եւ ըստ ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարության նրա ձերբակալությունն ուղեկցվել է պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։
Թե որքանով է մեղսագրված կասկածանքը հիմնավոր, որքանով ձերբակալությունը օրինական՝ հուսանք կպարզվի առաջիկայում եւ իրավասու մարմինները կներկայացնեն անհրաժեշտ հիմնավորումները, իսկ, թե արդյոք այն կնպաստի Էջմիածնում իրավիճակի լիցքաթափմանը՝ ցույց կտան առաջիկա զարգացումները։ Համենայն դեպս՝ այս պահին Էջմիածնում շարունակվում են Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների եւ կողմնակիցների հանրահավաքները, իսկ Երեւանում երեկ գիշերվանից բողոքի ակցիաներ են իրականացնում նաեւ գեներալ Մանվելի կողմնակիցները։
Ներկայումս փաստենք, որ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քրեական գործ հարուցելու հիմք են հանդիսացել օպերատիվ տեղեկությունները, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Թե ինչ տեսակի ու քանակի զենք եւ ռազմամթերք է հայտնաբերվել՝ ԱԱԾ-ն առայժմ չի մանրամասնում։
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի:
Այսինքն՝ 72 ժամվա ընթացքում ձերբակալվածին, տվյալ պարագայում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պետք է մեղադրանք առաջադրվի:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածն սահմանում է, որ կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:
Տվյալ իրավիճակում ըստ էության երկու զարգացում կարող է լինել՝ կամ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվում արգելանքից կամ դատախազությունը պետք է հրատապ միջնորդություն ներկայացնի ԱԺ՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։
ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 98-րդ հոդվածն ուղղակի ամրագրում է, որ պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում: Ընդ որում՝ միջնորդագրի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
ՀՀ դատախազությունը դեռ որեւէ կերպ չի արձագանքել պատգամավորի ձերբակալությանը եւ առայժմ պաշտոնապես չի հայտնվում միջնորդագիր կներկայացվի՞ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար թե՞ ոչ, եւ ներկայացվելու դեպքում դատախազը կպահանջի միայն քրեական հետապնդում հարուցելու թույլտվությո՞ւն, թե՞ նաեւ՝ կալանավորելու։
Ի դեպ, դատախազությունը չի պարզաբանել, թե ինչու է ԱԱԾ-ն քննում ԱԺ պատգամավորի վերաբերյալ քրեական գործը, երբ նա հատուկ սուբյեկտ է։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածն սահմանում է, որ պատգամավորների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը պետք է իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները։ ԱԱԾ-ի ենթակա գործերի շրջանակը եւս հստակ ամրագրված է նույն հոդվածով, որոնց թվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը նախատեսված չէ։ Իհարկե՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է հատուկ հանձնարարությամբ ՀՔԾ-ին ենթակա քրեական գործի նախաքննությունը հանձնարարել այլ քննչական մարմնի, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն: Արդյոք այս պարագայում դատախազությունը մտավախություն է ունեցել, որ ՀՔԾ-ն չի կարողանա ապահովել նախնական քննության փուլում բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության իրականացումն, ուստի հանձնարարել է, որ ԱԱԾ-ն իրականացնի նախաքննությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից