ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դոն Պիպոյի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին 06/16/2018 14:10 | ԼՐԱՀՈՍ
Արթուր Ասատրյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
Մեծարգո պարոն վարչապետ,
Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի Արթուր Ասատրյանը:
Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է:
Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի կողմից ընտրված վարչապետին և կառավարությանը, պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որպեսզի մեր հայրենակցին` հաղթանակած հային արժանի և ապրելու համար ավելի բարեկարգ պայմաններ ստեղծենք: Սակայն այսօր, պարոն վարչապետ, դեռևս մեր երկրում, ու հատկապես Էջմիածնում տիրում է անպատժելիության ու անարդարության մթնոլորտը: Ասել, թե անվադող ծակելը, «սիլլով բերնին տալը», մարդկանց ծեծելը և մի ամբողջ քաղաք վախի մթնոլորտում պահելն անօրինական է, նշանակում է ոչինչ չասել:
Կարծում եմ` այստեղ կարիք չկա նույնիսկ թվարկելու բոլոր այն բռնությունները, որոնք կատարվել են համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում անցած երկու տասնամյակների ընթացքում: Իշխանական լծակներ օգտագործելով դղյակներ կառուցելը, մարդկանց բիզնեսներին ստիպողաբար «փայ մտնելը», ժողովրդին մերոնքականների և թշնամիների բաժանելը, պետության մեջ սեփական պետություն ստեղծելն ու նմանատիպ արատավոր այլ երևույթներ էջմիածնեցիների մոտ այնպիսի սարսափ էր տարածել, որ անգամ հեղափոխության օրերին Էջմիածնից դեպի Երևան քայլող դուխով մարդկանց երթը զարմացրել էր շատերին: Բայց, ինչպես հաճախ Դուք եք նշում, երկրում իրավիճակ փոխվեց:
Հիմա ես մի մտահոգ քաղաքացի եմ, Էջմիածնի զավակ, ով հայրենիքում է, ու պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնել իր բնօրրանը` աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը շենացնելու: Սա` քաղաքականությունից դուրս: Այս նամակով ուզում եմ նաև Ձեզ և բոլոր հայերին հրապարակայնորեն տեղեկացնել, որ բացարձակ հետաքրքրված չեմ քաղաքականությամբ: Հավատացեք` ես չունեմ քաղաքականությամբ զբաղվելու որևէ նպատակ և ցանկություն: Հակառակը` պատրաստակամությունս եմ հայտնում աջակցելու ժողովրդի թեկնածույին, նրան, ում ամբողջ Էջմիածինը կընտրի թեկուզ և հրապարակում` բարձրաձայն ու ծափերով: Կարևորը` առաջնորդը լինի ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդական սերն ու վստահությունը շահած թեկնածուն:
Նախորդ իշխնությունները տարիներիների ընթացքում սևացրել են իմ անունն ու Ասատրյանների բարի համբավը` վախենալով, որ ես Էջմիածնում կարող եմ բարեգործություններ ու ներդրումներ կատարել, նոր աշխատատեղեր բացել և ժողովրդիս անկախության ու ընտրության հնարավորություն տալ: Սա է այսօրվա իմ մտահոգությունը: Ինձ համար շատ ցավալի է, որ երեխաներս, կրթված լինելով Եվրոպայի առջատար ուսումնական հաստատություններում, իրենց կաշկանդված են զգում սեփական ծննդավայրում` լսելով տարատեսակ ստահոդ լուրեր իրենց ընտանիքի մասին: Վստահ եմ` որպես հայր կհասկանաք ինձ: Գիտեք` հիմա ցավով եմ ասում, բայց շատ ամոթալի է, երբ հայրենիք ես վերադառնում, ու հենց օդանավակայանում` կնոջդ ու երեխաներիդ աչքի առաջ իրավապահ մարմինները, առանց որևէ հիմնավորման, քեզ տանում են բաժին` ճշտելու այցիդ նպատակը...
Հույս ունեմ, որ հաջորդ այցելություններիս ընթացքում, երբ Հայաստան գամ ընտանիքիս, կամ գործընկեր ձեռներեցների հետ, որևէ խոչընդոտի չեմ հանդիպի, և ինձ միայն իմ ընտանիքի անդամներն ու հարազատները կդիմավորեն:
Ես այն մարդկանցից եմ, ով ևս ծառայել ու ծառայում է իր ժողովրդին ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հեղափոխությունից հետո շատերի նման ես էլ լիահույս եմ, որ մի օր, անկախ ամեն ինչից, Ասատրյանների ընտանիքը մշտական բնակության կվերադառնա մեր երազած Հայրենիք` մեր ծննդավայր Էջմիածին:
Հարգանքներով` Արթուր Ասատրյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ