Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ. Մասիս Մայիլյան 06/13/2018   17:18  |  Հարցազրույց

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է ունեցել News.am գործակալության հետ:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
 
-Պաշտոնական Երևանը հայտարարում է բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր: Ներկայացրեք, խնդրեմ, այս հարցի շուրջ Արցախի դիրքորոշումը:

- Բանակցային գործընթացին Արցախի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումների հետ: Բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից՝ ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես բարձրացրել է այս հարցը: Եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնման հնարավորության մասին խոսել են նաև միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Մի քանի տարի առաջ որպես անկախ փորձագետ՝ մամուլին տրված հարցազրույցում իմ կողմից ՀՀ և Արցախի իշխանություններին առաջարկ էր արվել հստակ կերպով բաշխել երկու հայկական պետությունների դերերն ու պարտականություններն Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող էր հրաժարվել Ադրբեջանի և միջնորդների հետ քննարկել կարգավորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանավորվածության, կվերապահվեին Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավասությանը: Այդ պարագայում միջնորդներին և երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնա, քան բանակցային սեղանի շուրջ հրավիրել Արցախի պաշտոնական պատվիրակությանը:

Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բացառապես Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտում և Հայաստանի Ազգային Ժողովում արված հայտարարություներն արդիական են դարձնում լիարժեք եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման մեխանիզմ փնտրելու անհրաժեշտությունը:

- Ինչու՞ է ադրբեջանական կողմը հակադրվում լիարժեք բանակցային ձևաչափի վերականգմանը, և ի՞նչ է տալու Արցախի մասնակցությունը բանակցություններին:

- 1992 թ․ ամռանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի Կոնֆերանցի նախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: 1993 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Հետագայում, ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Մասնավորապես, 1995 թ. մարտին ԵԱՀԿ գործող նախագահն իր Պրահայի եզրակացության մեջ հաստատել է. «ԵԱՀԿ կողմից նախկինում ընդունված որոշումները՝ կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այսինքն, ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ՝ Մինսկի կոնֆերանսում, հակամարտության մեջ երկու ներգրավված մասնակից-պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»: Հարկ է նշել, որ մինչև 1994 թ․ դեկտեմբերը Մինսկի գործընթացին զուգահեռ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության միջնորդությամբ։ Եռակողմ բանակցություններից բացի 1993 թ․ տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունների մի ամբողջ շարք, ներառյալ՝ 1993 թ. սեպտեմբերին ամենաբարձր մակարդակով հանդիպումը Մոսկվայում: Որոշ բանակցությունների արդյունքում Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրվել են փաստաթղթեր:  

1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից ու 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ և անժամկետ հրադադարի Համաձայնագրից բացի կարելի է բերել պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ ճանաչելու բազմաթիվ այլ օրինակներ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը լեգիտիմ է և անվիճելի:

Մինչև 1997 թ. ապրիլ կայացած եռակողմ բանակցությունները դրսևորվել են որպես առավել օպտիմալ ձևաչափ՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերից յուրաքանչյուրը բանակցել է իր իրավասության տիրույթում գտնվող հարցերի շուրջ և պատասխանատվություն ստանձնել դրանց իրագործման համար: Հենց այդ ձևաչափում են արձանագրվել առավել շոշափելի արդյունքներ` 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանավորվածությունները:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում վերադառնալ կարգավորման եռակողմ ձևաչափին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մոտեցումը կարևոր է նաև խաղաղության պայմանագրի իրականացման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից: Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը:

Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն կամք՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, և,  որ այդ երկրին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, որը թույլ է տալիս նրան ժամանակ շահել՝ ինքնիշխան Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա պատրաստելու համար: Այդ մասին է վկայում նաև ադրբեջանական իշխանությունների դժկամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում (մայիսի 16, 2016 թ.), Սանկտ-Պետերբուրգում (հունիսի 20, 2016 թ.), Ժնևում (հոկտեմբերի 16, 2017 թ.) և Կրակովում (հունվարի 18, 2018 թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար՝ ուղղված կարգավորման գործընթացում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծն օրինաչափ հարց է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանավորվածությունները հարգելու ունակության վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից նախաձեռնված 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին աշխարհի ուժային կենտրոնները, հեղինակավոր միջազգային կառույցների և առանձին պետությունների ղեկավարները կոչ են արել կողմերին պահպանել զսպվածություն և վերադառնալ հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին: Ակնհայտ է, որ այդ կոչերը բավարար չէին և բացահայտորեն անտեսվեցին Բաքվի իշխանությունների կողմից:

Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլեր, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և տարածաշրջանային անվտանգությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:54 13/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
15:33 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի, ցեղասպանության և ազգային հարցերում օրվա իշխանությունների կողքն ենք լինելու. Էդուարդ Շարմազանով
15:16 12/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՇավարշ Քոչարյանն անհրաժեշտություն է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը
12:31 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲաքվի սադրանքն ուղղված է իրավիճակի սրմանը և պայմանավորվածությունների տապալմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
10:27 09/06/2018  |  ՄամուլԴժվար թե Ադրբեջանը համաձայնի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին. «168 Ժամ»
13:48 02/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման հարցը դրականորեն չի կապիտալիզացվում իշխանափոխության արդյունքում. Արմեն Աշոտյան
09:37 02/06/2018  |  ՄամուլՌուսաստանը ոչինչ չստացավ Փաշինյանի հաղթանակից. «168 ժամ»
09:40 31/05/2018  |  ՄամուլՈղջունում է Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարությունները, բայց լավատես չէ. «Ժողովուրդ»
15:55 28/05/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը. Զոհրաբ Մնացականյան
12:01 28/05/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՊոմպեոն ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները

Արխիվ

[]