ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Գագիկ Հովհաննիսյանը 06/12/2018 16:49 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի մեկնարկին Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Գյումրիում հանդիպելու ցանկությունը պայմանավորված է նախևառաջ գյումրեցիներին իրենց հարգանքի տուրքը մատուցելով:
Խորհրդակցության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ հանդիպումներ են ունեցել հանրապետության տարբեր ատյանների դատարանների նախագահների, դատավորների հետ և առաջիկա ամիսներին ևս շարունակելու են իրենց հանդիպումները՝ նպատակ ունենալով բոլորին տեղեկացնել Խորհրդի կողմից գործունեության եռամսյա ժամանակահատվածում ձեռնարկված գործնական քայլերի մասին:
Գագիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Խորհրդի կողմից ընդունված որոշումների վրա՝ առանձնակի կարևորելով 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշումը՝ անթույլատրելի համարելով կոնկրետ գործի շրջանակում ստացված ցանկացած միջամտություն, որը կդիտվի դատական անկախությունը ոտնահարող խոչընդոտ:
«Մենք ցանկանում ենք ձեզ փոխանցել այս պատգամը, որ թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանի բոլոր անկյուններում այսուհետ որևէ մեկը եթե փորձի դատավորին ինչ-որ ձևով առաջարկ կամ ցուցում տալ, այն կդիտվի որպես ոչ միայն իր անկախությունը խաթարող, այլև, ընդհանրապես, արդարադատության դեմ ուղղված քայլ:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շատ հստակ սահմանել է, որ եթե նման բան տեղի ունենա, դատավորը պարտավոր է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Մենք շատ ուրախ ենք, որ գործադիր իշխանության քաղաքական դիրքորոշումն ու մեր մոտեցումներն այս հարցում համընկնում են:
Պետք է ասեմ, որ երկու օր առաջ հանգամանորեն զրուցել եմ հանրապետության վարչապետի հետ, քննարկել ենք այս ոլորտի հետ կապված շատ հարցեր, նաև, թե ինչպես կարող ենք առաջիկայում հաղթահարել խնդիրները: Այս սկզբունքային մոտեցումը քաղաքական իշխանությունների մոտ շատ հստակ համոզմունք է, և մենք, մեր իրավասության շրջանակներում, պետք է կոչված լինենք՝ այն կյանքի կոչելուն:
Ավելին, ունենալու ենք թափանցիկ արդարադատական համակարգ, որտեղ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, ընդհուպ դատարանի նախագահը, իրավունք չպետք է ունենան ցուցում տալու, միջամտելու դատավորի գործունեությանը կոնկրետ գործի շրջանակում»,-նշեց Գագիկ Հարությունյանը, ապա հավելելով, որ Խորհրդի նպատակն է համատեղ ջանքերով բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը: Այս ուղղությամբ կիրառելի գործնական քայլերից է էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը թույլ կտա, որպեսզի դատավորները կարողանան անկաշկանդ աշխատել, իսկ անընդհատ մշտադիտարկման միջոցով ուշադրության կենտրոնում պահել առաջացած խնդիրներն ու թերացումները:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խիստ կարևորեց բոլոր այն խոչընդոտների հաղթահարումը, որոնք այսօր ազդում են արդարադատության արդյունավետության, դատարանների և դատավորների անկախության վրա: Գագիկ Հարությունյանը մասնավորապես շեշտադրեց դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը բոլոր ուղղություններով՝ այն բնորոշելով ոչ նորմալ, քանի որ վերջին հինգ տարում գրեթե երեք անգամ գործերի ծավալը մեծացել է:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց դատավորների վարքին, անձնական օրինակին ու պատասխանատվությանը: Հույս հայտնվեց, որ Գյումրին կարող է օրինակելի դառնալ այս ոլորտում ներկա համակարգային փոփոխություններն իրականացնելիս:
Արտագնա նիստի ավարտին Խորհուրդն անցկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն՝ դատարանի դատավորների կազմից, ինչպես պահանջում է օրենքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով: Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրեց ձայների հետևյալ բաշխվածությունը.
1. Գրիգորյան Վարդան - 0
2. Գևորգյան Մեխակ - 0
3. Թադևոսյան Արտակ - 0
4. Խաչատրյան Լիլիթ - 3
5. Հովհաննիսյան Գագիկ - 5
6. Հովհաննիսյան Լենդրուշ - 0
7. Մանուկյան Աշոտ - 1
8. Միքայելյան Հայկանուշ - 0
9. Միսակյան Վահե - 0
10. Մկրտչյան Բագրատ - 1
11. Մնացյան Սուրեն - 0
12. Ղազարյան Հովհաննես - 0
Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Հովհաննիսյանի և Լիլիթ Խաչատրյանի թեկնածությունները քվեարկության դրվեցին երկրորդ փուլում:
Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլում արձանագրեց հետևյալ արդյունքը.
1. Խաչատրյան Լիլիթ -2
2. Հովհաննիսյան Գագիկ - 8
Երկրորդ փուլի արդյունքներով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները և իրականացնում է առաջադրման գործընթացը: Ուստի, բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչև 2018թ. օգոստոսի 5-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից