ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը 06/12/2018 18:27 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի գլխավորությամբ:Այս մասին տեղեկացնում է՝ ԱԳ նախարարությունը։
Ողջունելով հյուրերին՝ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց լեհ պատգամավորներին բարեկամության և այն ջանքերի համար, որոնք վերջիններս գործադրում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։
Արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի միջև առկա է համագործակցության շարունակական աճ՝ հիմնված երկու ժողովուրդների հարյուրամյակների բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Նախարար Մնացականյանը ընդգծեց Լեհաստանում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում՝ այս համատեքստում արժևորելով Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատներում 2017թ. բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնելով լեհահայ համայնքի նկատմամաբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոժնիակին իր հերթին նշեց, որ խմբի յուրաքանչյուր անդամ գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ հայ-լեհական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ ընդգծելով իրենց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի բոլոր նախաձեռնություններին։
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր, կարևորեցին կրթամշակութային, գիտական բնագավառներում կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումը:
Հանդիպման օրակարգում էին միջխորհրդարանական համագործակցության առավել խորացման հարցերը:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը հետագա զարգացման նոր հեռանկարներ է բացում ոչ միայն բազմակողմ, այլ նաև հայ-լեհական երկկողմ ձևաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց հունիսի 7-ին Լեհաստանի Սեյմի կողմից Համաձայնագրի վավերացումը և հույս հայտնեց, որ շուտով Լեհաստանի ներքին ընթացակարգերը նույնպես կավարտվեն՝ օրինակ ծառայելով Համաձայնագիրը դեռ չվավերացրած ԵՄ մյուս անդամների համար:
ԱԳ նախարարը լեհ խորհրդարանականներին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ