ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը Մարտի 1-ի բացահայտումն է. Վարչապետ 06/12/2018 14:59 | ԼՐԱՀՈՍ
Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի ՀՔԾ-ն, դա մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է: Այդ մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունում ներկայացնելով ՀՔԾ-ը նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ մի քանի կարեւոր դիտարկումներ անել ՀՔԾ-ի գործունեության հետ կապված։ Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով,հանցագործություններով որոնք վերագրվում են օրենսդիր, դատական,գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Հաջորդ ամենակարեւոր մյուս գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են եւ այս շրջանակը ցույց է տալիս այն բացառիկ կարեւորությունը, որն ունի Հատուկ քննչական ծառայությունը՝ իրավակարգի ապահովման բնագավառում։ Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ դարձած մարդ հայտարարել հետեւյալը՝ այն, ինչ հայտարարում ենք հրապարակայնորեն, դա այն է, ինչ նկատի ունենք։ Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ բոլորը հավասար են եւ նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան եւ նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիան կարող է գոյություն ունենալ։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը եւ ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը։ Ուզւմ եմ նաեւ հիմա լուծել իմ եւ հատուկ քննչական ծառայության հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ։ Ուզում եմ ասել, որ ՀՔԾ-ի քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաեւ առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ։ ՀՔԾ-ի քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը եւ դրոշը ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Շահինյանին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել պարոն Խաչատրյանին եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում։ Նաեւ հրապարակայնորեն եմ ուզում ասել, որ ասվածի տրամաբանությամբ ամենակարեւոր գործերից մեկը, որը պետք է անի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է»,- հայտարարել է վարչապետը եւ ընդգծել. «երբ ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, ուրեմն չկան, և եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ պատճառներով, քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն գնացել, ես հույս ունեմ որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան այդ բոլոր գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովվելու նպատակներից ելնելով»- ասաց վարչապետը:
ՀՔԾ արդեն նախկին պետ Վահրամ Շահինյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետին և ընդգծեց՝ հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է և երանի նրանց, ովքեր իրենց գործունեությամբ, ծառայությամբ կարողացել են արդարացնել այդ մեծ պատիվը:
Վահրամ Շահինյանը վստահեցրեց՝ սկզբունքային, պրոֆեսիոնալ և բարձր բարոյական հատկանիշներ ունեցող կոլեկտիվ է թողնում, որը ժամանակի պահանջներին համահունչ իրականցրել է իր գործառույթը՝ ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քննության ոլորտում՝ այլև կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում:
«Քիչ ղեկավարներ կարող են հպարտանալ, որ իրենց ծառայության ընթացքում այդքան հաջողություններ չեն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, որքան ՀՔԾ-ն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՔԾ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար:
Միևնույն ժամանակ Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին՝ նշանակման առիթով և հավելեց. «Պարոն Խաչատրյան, մեծ պատիվ է Ձեզ համար նման կոլեկտիվ ղեկավարելը և համոզված եմ, որ ժամանակի այն պահանջները, որ դրվել են Հատուկ քննչական ծառայության առջև, Դուք պատվով կիրականացնեք»:
Նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը ևս շնորհակալություն հայտնեց Վահրամ Շահինյանին՝ մեկ հարկի տակ պրոֆեսիոնալ քննիչներ հավաքելու համար:
Նա նաև նշեց, որ շուրջ 20 տարվա իր գործունեության ընթացքում առնչվել է գրեթե բոլորի հետ՝ և՛ որպես մանկավարժ, և՛ որպես դատախազ, և՛ որպես քննիչ աշխատելու տարիներին և համոզմունք հայտնեց, որ այս կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր:
Իսկ կամքն այդ խնդիրները լուծելու կա:
«Շնորհակալ եմ նման պատասխանատու աշխատանք վստահելու համար, վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները»,- եզրափակեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից