ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիտե՞ս, որ ընդունի ինչ կլինի բերդում, մանավանդ, որ իմանան միլիցու տղա է. Հայկազ Բարսեղյանի հոր հայտարարությունը 06/11/2018 18:34 | Դատական ռեպորտաժներ
2015թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հերքում է իր առնչությունն սպանությանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գործ քննությունը։ Ամբաստանյալ Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունքներ տալ և պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, ուստի դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
Ըստ այդ ցուցմունքների՝ Նորիկ Սահակյանը Հայկազ Բասեղյանի սպանության մասին տեղեկացել է դեպքի հաջորդ օրն առավոտյան՝ հունվարի 29-ին, իսկ դեպքին նախորդ օրը՝ Սահակյանի ցուցմունքի համաձայն՝ ինքն այլ կուրսանտների հետ եկեղեցի է գնացել, վերադառնալուց հետո էլ՝ երեկոյան քուն հրամանից հետո գնացել է քնելու,իսկ ժամը 01:00-ի սահմաններում արթնացել է դաս սովորելու նպատակով: Սահակյանը նաև նշել է, որ դաս սովորելիս միայնակ չի եղել, այլ Հովիկ Հովհաննիսյանի և ևս մեկ այլ կուրսանտի հետ: Դաս սովորելու ժամանակ նրանք սուրճ են խմել, որից հետո գնացել են քնելու:
Ինչ վերաբերում է իր մեզի մեջ հայտնաբերված ալկոհոլի առկայությանը, ապա Սահակյանը պնդել է, թե ինքն ալկոհոլ առհասարակ չի օգտագործում և պահանջել է, որպեսզի կրկնակի փորձաքննություն նշանակվի:
Քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված առերես հարցաքննությունների ժամանակ Նորիկ Սահակյանը պնդել է, թե իր դեմ ցուցմունք տվողները ստում են, ինքը որևէ առնչություն չի ունեցել սպանության հետ և խնդրել է իրական սպանողին հայտնաբերել:
Նշենք, նաև որ դատավարության՝ հատկապես դատախազների, տուժողի իրավահաջորդի և դատարանի կողմից Սահակյանին ուղղված հարցերն անպատասխան մնացին՝ օգտվելով իր դատավարական իրավունքից նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:
Սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, հայտարարությամբ հանդես եկավ՝ «Սահակյանի ծնողների հետ խոսել եմ և նրա մայրն ընդունել է որդու կողմից կատարվածն ասելով՝ գիտե՞ս որ ընդունի ինչ կլինի բերդում, մանավանդ, որ իմանան միլիցու տղա է»: Տուժողի իրավահաջորդը նույնիսկ հայտնեց, թե որտեղ է տեղի ունեցել այս զրույցը:
Այսօր նաև հրապարկվեցին նաեւ գործով մյուս ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի նախաքննական ցուցմունքները, վերջինս ևս դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ:
Վարազդատ Սաֆարյանը Հայկազ Բարսեղյանի սպանության դրվագով չի անցնում, նա մեղադրվում է կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելու և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով Մանասերյանին ծեծի ենթարկելու մեջ: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Նշենք, որ քրեական գործում լուսանկաներ կան, որոնք ի դեպ արված են Վաչե Սահակյանի տարեդարձը նշելու առիթով կուրսանտների կողմից կազմակերպված հացկերույթի օրը:
Վարազդատ Սաֆարյանը ընդունեց, որ այդ լուսանկարներում ինքն է պատկերված, ինչպես նաեւ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը:
Նա նաև չհերքեց, որ այդ օրը խմիչք են օգտագործել, օղի են խմել 2-3 բաժակ, որից հետո գնացել են քնելու:
Քրեական գործով երկու ամբաստանյալներ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը հրաժարվեցին այսօր ցուցմունքներ տալ՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունեն և ցուցմունք կտան հաջորդ դատական նիստին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից