ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության պարզաբանումը՝ «Էս ոստիկանը մեքենան քշեց երեխեքի վրա՝ առանց աչք թարթելու» տեսանյութի առնչությամբ 06/11/2018 17:54 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանությունը պարզաբանմամբ է հանդես եկել «Էս ոստիկանը մեքենան քշեց երեխեքի վրա՝ առանց աչք թարթելու» մեկնաբանությամբ տեսանյութի կապակցությամբ:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
Քաղաքացի Վահե Խաչիկյանի 25.05.2018 թ.«Էս ոստիկանը մեքենան քշեց երեխեքի վրա՝ առանց աչք թարթելու» մեկնաբանությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վահե Խաչիկյանը բնակվում է Վանաձոր քաղաքում, հիշյալ միջադեպը տեղի է ունեցել Վանաձորում, մայիսի 2-ին և տեսանյութը նկարահանել է, երբ նկատել է, որ վարորդը մեքենան պարբերաբար վարում է փողոցը փակած ցուցարարների ուղղությամբ և արգելակում, մոտեցել և հասցրել է նկարահանել այն պահից, երբ վարորդն արդեն կանգնեցրել է ավտոմեքենան։ Ավտոմեքենայի՝ որևէ մեկին դիպչելու վերաբերյալ տեղեկություններ չունի, և զբաղված լինելու պատճառաբանությամբ հրաժարվել է ներկայանալ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
Միջադեպին ներկա գտնված քաղաքացի Ա.Ֆ.-ն ևս հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ոստիկանության ծառայողը ավտոմեքենան վարել է ցուցարարների ուղղությամբ և կանգնել, որպեսզի նրանք հատեն ճանապարհը։ Նա որևէ մեկին ավտոմեքենայով չի հարվածել և չի վնասել։
Պարզվել է նաև, որ տեսանյութում պատկերված «Օպել» մակնիշի 27 ՕՕ 007 հաշվառման համարանիշի վարորդը ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լևոն Սարգսյանն է, ով իր բացատրությամբ հայտնել է, որ 2018 թ. մայիսի 2-ին ընդգրկված է եղել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբի կազմում և ժամը 10.30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման, տեսանյութում պատկերված, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել ոստիկանության Տարոնի բաժին։ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցով անցնելիս մեքենայի դիմացը փակել են մի խումբ ցուցարարներ։
Նա փորձել է ցուցարարների հետ բանակցել ճանապարհը բացելու շուրջ, նրանք չեն բացել և ինքն անջատել է մեքենայի շարժեչը ու թողել արգելակման և կցորդի անջատման ոտնակները։ Այդ պահին ավտոմեքենան աննշան շարժվել է առաջ, ինքը արգելակել է, ցանկացել է իջել, որպեսզի բացատրի, որ անհրաժեշտ է բացել ճանապարհը։ Սակայն զգացել է, որ հարվածել են մեքենային, տեսնելով, որ անիմաստ է խոսելը չի իջել, գործարկել է շարժիչը և հետընթաց վարելով՝ հեռացել ու այլ ճանապարհով հասել է ծառայության վայր։
Ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կարեն Հարությունյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տված իր բացատրությամբ հայտնել է, որ 08.05.2018 թ. ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցով անցնելիս նկատել է, որ ցուցարարները շրջապատել են Լևոն Սարգսյանի ավտոմեքենան և թույլ չեն տվել, որ նա անցնի։ Վերջինս էլ տեսնելով, որ չեն բացում ճանապարհը հետընթաց վարելով հեռացել է։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում, ձեռնարկված միջոցառումներով տվյալ միջադեպին առնչվող այլ տեսանյութեր ձեռք բերել հնարավոր չի եղել։
Քաղաքացի Վահե Խաչիկյանը հեռախոսազրույցի ընթացքում լրացուցիչ հայտնել է, որ իրեն ևս չի հաջողվել այլ տեսանյութ ձեռք բերել։
Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լևոն Սարգսյանի կողմից ավտոմեքենան դիտավորյալ ցուցարարների ուղղությամբ մի քանի անգամ վարելու հանգամանքը չի հիմնավորվել, վերջինիս կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու հանգամանքներ ի հայտ չեն եկել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք՝ առանց ծառայողական քննություն սկսելու։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ղեկավարությանը առաջարկվել է ենթակա ստորաբաժանումներում քննարկել ուսումնասիրության արդյունքները՝ քաղաքացիների հետ շփումներում ավելի զգոն վարքագիծ դրսևորելու վերաբերյալ լրացուցիչ հանձնարարականներ տալու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից