ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրաբարից՝ էստոներեն. լույս է տեսել «Մատյան ողբերգության» պոեմի էստոներեն թարգմանված տարբերակը 06/11/2018 18:39 | ԼՐԱՀՈՍ
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը էստոներեն է թարգմանել էստոնացի ռեժիսոր, սցենարիստ Պեետեր Վոլկոնսկին: Նա նաև ռոք երաժիշտ է, դերասան և կոմպոզիտոր:
Լրագրողների հետ զրույցում Պեետեր Վոլկոնսկին նշեց, որ Նարեկացի առաջին անգամ կարդացել է ռուսերենով:
«Սկզբում, երբ արդեն սկսում էի թարգմանել՝ խնդրում էի, որպեսզի կարդան ինձ համար հենց հայերենով, որպեսզի լսեմ, թե ինչպես է հնչում այս ստեղծագործությունը: Ես երկար եմ մտածել, թե ինչպես թարգմանել այն, որպեսզի էստոնացի կարդացողը հասկանա, որ սա 10-րդ դարի պոեմ է: Ես հենց գրաբարից եմ թարգմանել գիրքը և այդ հարցում ինձ օգնել է Նորայր Պողոսյանը»,- ներկայացրեց իր աշխատանքը Վոլկոնսկին:
«Մատյան ողբերգության» պոեմի մի հատվածը թարգմանելու համար նրանից պահանջվել է 6 տարի:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ շատ է կարևորում նմանատիպ իրադարձությունները:
«Շատ ուրախ եմ, որ այս գիրքն արդեն իսկ հասանելի կլինի նաև էստոներեն լեզվով: Շատ եմ ողջունում այս փաստը, քանի որ «Մատյան ողբերգության»-ը ոչ միայն հայ գրականության գոհարներից է, այլև համաշխարհային ժառանգության մաս է կազմում»,- նշեց Մակունցը:
Գիրքը երկու երկրների՝ Հայաստանի և Էստոնիայի հանրապետությունների մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքն է: Մակունցն այդ կապակցությամբ ընդգծեց, որ Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարիի հետ ծրագրել են, որպեսզի համատեղ այլ նախագծեր նույնպես իրագործեն:
Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին ասաց, որ սա հիանալի նվեր է իրենց երկրի համար, քանի որ նրանք էլ են նշում իրենց երկրի 100-ամյակը:
«Մենք նման ստեղծագործություն, ինչպիսին է «Մատյան ողբերգության»-ը, չունենք, բայց կան գրքեր, որոնք նույնպես այսքան շատ են թարգմանվել»,- շեշտեց Ինդրեկ Սաարին:
Հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը հայտնի է նաև «Նարեկ» անվանմամբ ամբողջական կամ մասնակի՝ թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզվով։
Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն Գրիգոր Նարեկացին այն ավարտին է հասցրել մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։ «Մատյան ողբերգության»-ը գրաբարից աշխարհաբարի է վերածել արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ