ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրապահը սատարելու է պաշտպանության նախարարությանը, նախարարին. Մանվել Գրիգորյանի հայտարարությունը 06/10/2018 12:17 | ԼՐԱՀՈՍ
Եռասերունդ Երկրապահը սատարելու է պաշտպանության նախարարությանը, նախարարին, մեր պետությանը ազգային, հայրենասիրական ձեռնարկներում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից վստահեցնում եմ, որ բոլոր հնարավոր միջոցներով եռասերունդ Երկրապահը սատարելու է պաշտպանության նախարարությանը, նախարարին, մեր պետությանը ազգային, հայրենասիրական ձեռնարկներում։
Դրա վառ օրինակն է Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ եռասերունդ Երկրապահ կամավորականների միության հերթական հայրենասիրական ակցիայով հանդես գալը, երբ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կամավորականության սկզբունքով նվիրատվություններ արեցին երեք սերունդների երկրապահները՝ վարչության անդամներ, տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների կազմերում ընդգրկված երկրապահներ, ավագ սերնդի, երիտասարդ և պատանի երկրապահներ։ Հիմնադրամին մուծումներ արել ենք նաեւ մեր նահատակ մարտական ընկերների, մեր ծնողների փոխարեն: Արդեն երկրորդ տարին Երկրապահը նման նախաձեռնությամբ հանդես եկավ. հայրենասիրական ակցիան փաստացի դառնում է ամենամյա։
Ես այս ակցիան նախաձեռնեցի և ընտանիքիս հետ առաջին նվիրատվությունն արեցի այն համոզմամբ, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարված կամ նվիրաբերված յուրաքանչյուր լուման ուղղվելու է միմիայն Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով։
Երկրապահները անվերապահ վստահությամբ և հավատով են լեցուն հայ ազգի, մեր բանակի նկատմամբ. չէ՞ որ Երկրապահն է հայոց բանակի ծնողը:
Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում:
Ես միշտ այն համոզման եմ եղել, որ դիրքապահ զինվորը, սպան պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքներն ապահովված են ամեն ինչով, զերծ են էական պրոբլեմներից, կարիքներից, որպեսզի իրենք էլ կարողանան ամբողջությամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը, անձնուրացաբար պաշտպանեն հայրենիքը, պետությունն ու մեր ընտանիքները։
Երկրապահ կամավորականների միության հայրենասիրական այս նախաձեռնությունը թող վարակիչ լինի և օրինակ հանդիսանա բոլորի համար»:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ