ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության փորձի մեղադրանքով 17 տարի հետախուզման մեջ գտնվողն «ինքնակամ» ներկայանում է. դատախազը որոշում է գործը կարճել՝ չնայած դատավճռի առկայությանը 06/09/2018 13:12 | Քրեական խրոնիկոն
Շուրջ 18 տարի առաջ Երևանում կատարված սպանության փորձի գործը դատախազությունը կարճել է, թեև նրա մեղսակցության վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։
Խոսքը գնում է, 2010 թվականի օգոստոսի 25-ին Երևանում կատարված սպանության փորձին. ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանությունը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ է տացել, որ նույն օրը՝ ժամը 22.20-ին, հիվանդանոց է բերվել Երևան քաղաքի բնակիչ Նարեկ Սուրենի Սարգսյանը՝ աջ բազկի վերին երրորդի թափանցող հրազենային և աջ կրծքավանդակի աջ շրջանի կույր հրազենային վնասվածքներով, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի առթիվ 2010 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ և նախաքննությամբ պարզվել, որ 2010 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Գեղամ Պողոսյանը և Աշոտ Եղոյանը սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, Արթուր Սիմոնյանին, Համբարձում Մաթևոսյանին և Նարեկ Սարգսյանին սպանելու դիտավորությամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի շենքի բակում ատրճանակներով կրակոցներ են արձակել Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը:
Նախաքննական մարմինը որոշում էր կայացրել 2010 թվականի սեպտեմբերի 30-ին Գեղամ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն օրը վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հետախուզում է հայտարարվել, իսկ մյուս մեղադրյալ Աշոտ Եղոյանի մասով գործն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել դատարան։
Նշենք նաև, որ Աշոտ Եղոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
Հատկանշական է, որ առաջին ատյանի, ինչպես նաև վերաքնննիչ դատարանները Աշոտ Եղոյանի գործով դատական ակտ կայացնելիս հիմնավորված են համարել Աշոտ Եղոյանի կողմից հանցավոր արարքները Գեղամ Պողոսյանի հետ միասին կատարված լինելու փաստը:
Ինչ վերաբերում է Գեղամ Պողոսյանին, ապա դեպքից 17 տարի անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 30, ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է նրա մասով քրեական գործը։ Կարելի է ենթադրել՝ ուսումնասիրելու նպատակով, սակայն ավելի քան 10 օր անց՝ հոկտեմբերի 12-ին, առանց որևէ ցուցումի հետ է վերադարձնում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, 17 տարի հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը «ինքնակամ» ներկայանում է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը քննիչը նրան մեղադրանք է առաջադրում , սակայն վերջին մեղադրանքը չի ընդունում ու հրաժարվում է ցուցմունք տալ։ Սակայն դատախազը որոշում է փոխել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորուը
«Փաստինֆո»-ին հայտնի դարձել նաև, որ դեռևս 2014 թվականին, երբ Պողոսյանը հետախուզման մեջ էր գտնվում, վերջինիս պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել քրեական գործի վարույթը կարճելու և խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատախազն այն ժամանակ գտել է, որ միջնորդությունն անհիմն է և մերժել է:
Իսկ երբ այդքան տարի անց Պողոսյանը ներկայացել է՝ դատախազը որոշել է բարեհոգաբար նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել:
Սակայն դատախազության աննախադեպ մեծահոգությունն այսքանով չի ավարտվել՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին քննիչը Գեղամ Պողոսյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարում և ուղարկում է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Սակայն պարզվում է դատախազ Սմբատյանը գործն ստանալու հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին որոշում է Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ դատախազի այս որոշոման դեմ առարկություն է ներկայացվել, սակայն Երևան քաղաքի դատախազն այն մերժել է:
Մնում է ողջամիտ հետևություն կատարել՝ ինչ կապ կա Պողոսյանի և դատախազի միջև, ինչու հանկարծ գործը դատախազի կողմից պահանջվելուց և հետ վերադարձվելու հաջորդ օրը Պողոսյանը, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր հանկարծ «ինքնակամ» ներկայացավ ու արժանացավ դատախազի նման բարեհաճ վերաբերմունքին՝ ոչ միայն կալանաորումը վերացվեց, այլ ընդամենը մեկ օրում քրգործը կարճվեց։
Ենթադրենք՝ նախաքննությունը թերի է ընթացել, ինչու որեւէ ցուցում չի տրվել նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Կամ արդյոք դատախազը բողոքարկել է մյուս մեղադրյալի մասով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, քանի որ դրանում խոսքը գնում է, որ սպանության փորձը կատարել են միասին։ Եթե կարծում էր, որ ապացույցները բավարար չեն եղել, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է բարձրացներ դատավճիռը բեկանելու հարց, հակառակ պարագայում ստացվում է, որ դատախազը իրեն վեր է դասել դատարանից ու կարճել քրեական գործը։ Կամ ինչ երաշխիք է ունեցել դատախազը որ 17 տարի փախուստի դիմած ծանր հանցագործության մեջ մեղադրվողը նորից չի հեռանա Հայաստանից եւ չի խուսափի քննությունից, որ անմիջապես վերացրել է խափանման միջոցը եւ սա այն պայմաններում, երբ անգամ քննության աջակցող, իրենց մեղադրանքը ընդունող շատ եւ շատ այլ թեթեւ կամ միջին ծանրության մեջ մեղադրվողները կալանավորվում են։
Կարծում ենք, այսօրինակ որոշումներն իրենց մեջ կոռուպցիոն դրսեւորումների լուրջ վտանգ են պարունակում, էլ չենք խոսում արդար արդարադատության վարկաբեկման մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ