ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին 06/09/2018 16:06 | ԼՐԱՀՈՍ
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։
Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ Նախարարը նաև ավելացրել է, որ պետության մեջ ծավալվող փոփոխությունների ազդակը հանրությունը պետք է զգա ոչ միայն կենտրոնական գործադիր իշխանությունից, այլև տեղերում աշխատող պաշտոնյաների արդարացի և անկողմնակալ գործելաոճից։ «Այս համատեքստում,- նշել է Սուրեն Պապիկյանը,- շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը և այդ ինքնուրույնության գրավական հանդիսացող հանրային վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղորդակից լինել մարդկանց խնդիրներին և թափանցիկ ու անմիջական աշխատել նրանց հետ»:
Սուրեն Պապիկյանը, ընդգծելով հանրության շրջանում իշխանության հանդեպ աննախադեպ բարձր վստահության մակարդակը և դրանից բխող սպասելիքները, ասել է, որ այդ սպասելիքները իրական և ամբողջական կդառնան, երբ տարբեր մակարդակներում գործող իշխանության ներկայացուցիչներն աշխատեն բացառապես օրինականության և սահմանադրությամբ իրենց վերապահված իրավասությունների դաշտում։ Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է համայնքի ղեկավարի և ավագանու իրավահավասար փոխհարաբերությունների նոր մշակույթի հաստատումը և հավելել, որ այն իր ամբողջության մեջ պետք է բովանդակի ժողովրդի վստահության արտացոլումը:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա համայնքային հողային ֆոնդը և գույքը մեկ միասնական էլետրոնային հարթակում միավորելու գաղափարը, անդրադարձել մարզպետարանների կողմից պատրաստի բիզնես-ծրագրերի փաթեթներ ունենալու վարչապետի հանձնարարականին՝ այդ աշխատանքում ընդգծելով մարզպետարան-համայնքներ փոխհամաձայնեցված գործունեությունը։
Ավարտին նախարարը ևս մեկ անգամ ներկաներին հորդորել է ականջալուր լինել հանրության խնդիրներին ու պահանջներին և արձանագրել, որ իրավական Հայաստան ունենալու համար ներկաներից յուրաքանչյուրը պարտավոր է լինել դրա կրողը և օրինակը հանրության համար:
Նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանան լուծել վայոցձորցիների առջև ծառացած խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից