ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվել են պատերազմական հանցագործությունների որակման հիմնախնդիրները 06/08/2018 20:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի գրադարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արթուր Ղամբարյանի և Հայկ Գրիգորյանի հեղինակած մենագրությունների շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՔԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի հեղինակած «Իրավունքից հրաժարվելը և քրեադատավարական միջամտության հարցերը» հայալեզու այս աշխատանքի առաջին մասում քննարկվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու պատմական, իրավափիլիսոփայական, տեսական և իրավահամեմատական տեսանկյունները։
Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել իրավունքից հրաժարվելու ընդհանուր- փիլիսոփայական և հատուկ-իրավաբանական սահմանափակումներին։ Իրավունքից հրաժարվելու տեսական հենքի վրա աշխատանքի երկրորդ մասում քննարկվում են դատավարական սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու, պետության կողմից այդ իրավունքներին միջամտելու հարցերը։
Հետաքննության մարմնի աշխատակիցներին, քննիչներին, դատախազներին, դատարաններին և փաստաբաններին կհետաքրքրեն հատկապես հակընդդեմ հարցման իրավունքից հրաժարվելու հարցերը, անձի համաձայնությամբ, առանց դատարանի որոշմամբ բնակարանում խուզարկություն կատարելու, հեռախոսային խոսակցությունը լսելու և այլ հարցեր։
Մենագրությունը, անշուշտ, կհետաքրքրի իրավունքի ընդհանուր տեսության, սահմանադրական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի մասնագետներին:
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի հեղինակած «Международно-правовые основы расследования военных преступлений. На материалах Нагорно-Карабахского вооруженного конфликта» ռուսալեզու մենագրությունը վերաբերում է պատերազմական հանցագործությունների քննության և որակման հիմնախնդիրներին, որն արդիական է ոչ միայն մեր երկրի, այլև՝ ընդհանրապես ժամանակաշրջանի համար և իր տեսակի մեջ համարվում է բացառիկ աշխատություն:
Հեղինակը նախ՝ հանրամատչելի ներկայացրել է զինված հակամարտության ժամանակ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ նախաքննության տեսական հիմքերը՝ քննության կազմակերպումն ու մեթոդիկան, արարքների որակումը՝ միջազգային իրավական ակտերի հիման վրա, պատերազմական հանցագործությունների դասակարգումը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արձանագրված պատերազմական հանցագործությունների որակման հիմնախնդիրները։ Հ.Գրիգորյանը մանրամասն վերլուծել է 1994 թվականից ի վեր, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների որակման խնդիրները, ապացույցներ ձեռք բերելու, օգտագործելու և գնահատելու առանձնահատկությունները, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրները, հետազոտել պատերազմական հանցագործություններին առնչակից պաշտոնատար անձանց իմունիտետի, հետախուզման, ձերբակալման, էքստրադիցիայի հիմնախնդիրները և նրանց միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը։
Սույն աշխատությունը հանդիսանում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության թեման, որն, անշուշտ, կհետաքրքրի ոչ միայն դատաքննչական մարմինների ներկայացուցիչներին, այլ նաև պատմաբաններին և միջազգայնագետներին։
Գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ՀՀ ՔԿ կայքէջում, որին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից