ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հույս ունեմ՝ տարիների ստեղծածը կպահպանվի՝ հարստացվելով նոր մշակույթով, նոր մոտեցումներով 06/08/2018 18:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար: Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեյի մամուլի ծառայությունը:
Ն. Սարգսյանը նշել է, որ պետական կառավարման ցանկացած փուլում, այդ թվում նաև՝ նոր իշխանության ձևավորման ընթացքում, ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ՝ ոլորտային գերատեսչությունները մինչև վերջ պետք է կատարեն իրենց գործառույթները՝ արժանապատվորեն փոխանցելով այն հաջորդներին, ոլորտի պրոֆեսիոնալ երիտասարդներին: Այս փոփոխությունները, որ տեղի են ունենում, շատ անկեղծ եմ խոսում ձեզ հետ, կարծում եմ ճիշտ է և լավ է, որովհետև նոր հայացք, թարմ արյուն է պետք:
Մեր բնագավառում դասախոսական տարիները չհաշված՝ շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում եմ: Ուստի նորմալ է, որ գան այլ մարդիկ, այլ պատկերացումներով, ինչը միանշանակ օգտակար կլինի:
Մեր այս տարիների աշխատանքի ընթացքում ցավոք, քաղաքաշինության նախարարության կարգավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչն անհասկանալի է: Այս պրոբլեմի լուծման համար վարչապետին դիմելու եմ, հակառակ դեպքում, ստացվում է, որ կառավարության կազմում կան քաղաքականություն վարող մարմիններ՝ 17 նախարարություններ, և կա 18-րդը, որը նախարարություն չի, կոմիտե է: Գուցե, սա բացատրվում էր նրանով, որ նախարարը կուսակցական չէ, քաղաքական թիմի անդամ չէ: Ի դեպ, այդ հնարավորությունը, այդ առաջարկը միշտ է եղել, այսօր էլ կար, բայց ես չեմ ցանկացել օգտագործել այդ տարբերակը:
Ն. Սարգսյանն անդրադարձել է անցած 5 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և հաջողություններին կարևորելով և աղետի գոտու խառնաշփոթը վերացնելու համատեքստում կատարված հսկայական աշխատանքը, և նորմատիվների դաշտը կանոնակարգելու խնդիրները, և Ճարտարապետների պալատի ստեղծումը, որն ամուր, ուժեղ իրավական հիմք է ճարտարապետների համար, տարածքային հատակագծման նոր գործընթացը, որն ակտիվ ընթացքի մեջ է:
Մենք ներդրումային ծրագրերի վրա ամենաանմիջական ազդեցությունն ենք ունեցել: Եթե խոսվում է 100 մլն դոլար տարեկան ներդրման մասին, այդ թվում և շինարարության ծավալների առումով, ապա մենք այս համատեքստում ամենաուղղակի մասնակցությունն ենք ունեցել,- նշել է նա:
Ես շնորհակալ եմ ձեր աշխատանքից: Հերթապահ խոսքեր չեմ ուզում ասել, բայց գործ եմ ունեցել մասնագիտությանը, աշխատանքին նվիրված աշխատակիցների հետ: Վստահեցնում եմ՝ մարդկային ցանկացած հարցով կապի մեջ կլինենք՝ դիստանցիաներն ինձ խորթ են:
Հավանաբար, կհանդիպենք մեկ շաբաթից, երբ Կոմիտեի նոր ղեկավարը կնշանակվի. գալու եմ, որովհետև ճիշտ եմ գտնում՝ մասնագիտական և կարևոր այս ոլորտը արժանապատիվ կերպով հաջորդին փոխանցելը:
Ինքս կշարունակեմ լինել ակտիվ աշխատանքների մեջ՝ պիտի աջակցեմ նաև, որ Ճարտարապետների պալատը կայանա:
Կոմիտեի աշխատակիցները, մասնավորաբար, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը և քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության վարչության պետ Տանյա Արզումանյանը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել, որ բարեբախտություն են ունեցել աշխատելու բնագավառի բարձր պրոֆեսիոնալի, պաշտոնյայի մտավորական որակ ունեցող անհատականության հետ:
Կրկին շնորհակալություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչներին, Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ եկողը՝ նոր մշակույթ և մոտեցումներ բերելով տարիների ստեղծածը, բազան կպահպանվի, կհարստացնի նորովի:
Կյանքն առաջ է գնում, ես շատ կուզեմ, որ բոլորդ մնաք, քանի որ քաղաքաշինությունը տարբերվում է մյուս գերատեսչություններից, այստեղ պրոֆեսիոնալիզմը ֆունդամենտալ նշանակություն ունի: Մանավանդ, տնտեսության զարգացման համատեքստում գլոբալ քաղաքաշինական, ներդրումային ծրագրեր կան, որոնք արդեն իսկ բավական դժվարությամբ հունավորվել են և դրանց շարունակականությունը ապահովելու հարցը կարևոր է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ