ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա նպատակների հուշագիր է, որտեղ չկա դրանց իրագործման գործիքակազմ. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին 06/07/2018 17:01 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը՝ շեշտելով, որ իր գնահատականները բացառապես քաղաքական են: Նա կոչ արեց իր գնահատականներում որևէ անձնական վերաբերմունք չփնտրել այնուհետև խոսեց ներկայացված փաստաթղթի շուրջ՝ ըստ էության:
«Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Նրա գնահատմամբ՝ սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:
«Պարոն Վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում : Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումը առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որևէ ժամկետ և տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որևէ թիվ չեք նշել: Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15 լավ մեկ տոկոս, չկա գրված, հրաժարվել ե՞ք թռիչքային զարգացման գաղափարից, ինչո՞ւ»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չի լինելու: «Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում: Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացման ինչպե՞ս եք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաև նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որևէ քայլ նշված չէ»,- մանրամասնեց ԱԺ փոխխոսնակը:
Նա նկատեց՝ փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը»: «Ներողություն, բայց մեկ հարց. ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարելի է համարել, որ այլևս քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահովելու»,-հարցրեց Շարմազանովը:
Անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը և նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: «Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը, թե´ Եվրասիական միության և թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլևս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է: Սակայն ծրագրում չկա որևէ հիշատակում ԵՄ անդամն երկրների, հատկապես` Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչու չէ նաև Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների մասին: Ոչինչ, որ Իրանի և Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասեք խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին.: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ուշադիր ընթերցել է փաստաթղթի «Կրթություն և գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չի գտել որևէ միտք հայագիտության զարգացման մասին: «Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյո՞ք մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պետք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե ոչ:
Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք թե դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է և՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը և՛ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի իրագործումը:
Անդրադառնալով այս փաստաթղթին, հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին և չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին՝ Շարմազանովը մտահոգություն հայտնեց, որ փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետևողական ջանքերով հայրենադարձվեցին և արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ