ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որպես ընդդիմադիր կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին 06/07/2018 18:36 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի լավն էր, քան կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ցանկանում է շատ անկեղծ խոսել, ինչպես վերջերս շատ հաճախ անում է: «Պարո'ն վարչապետ, Ձեր ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, իսկ հարցուպատասխանն ավելի լավն էր, քան ծրագիրը: Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում՝ բազմաթիվ, գոնե` ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին: Պարո'ն վարչապետ, ընդդիմություն եղած ժամանակ փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ, որ, որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք և ինչ հռետորաբանությամբ վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր մենք այս առիթն ունենք ձեր փոխարեն»,- նշեց Աշոտյանը:
Նա նշեց, որ երբ 1919-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակում գրել էր. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:
Աշոտյանն ընդգծեց, որ ուզում է խոսել նաև ծրագրի բովանդակության մասին՝ առանց հեգնանքի, ցինիզմի, պաթոսի, ուղղակի խնդիրները նշել: «Շատ լավ ծրագիր է՝ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել: Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ: Ինչո՞ւ սահմանափակեք Ձեզ որևէ պարտականությամբ, ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթով հանդես կգաք, երբ մի օր վարչապետի լիազորությունները վայր դնեք: Շատ լավ է ձևակերպված Արցախյան հիմնախնդրի լուծման ձևակերպումը` ոչ ոք ոչինչ չի հասկանում: Մայիսի 9-ի՝ Ձեր արած հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր հարցուպատասխանն ու տեսակետը համահունչ չեն հնչեցված նախորդ երկու տեսակետներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ չի հեգնում և ամենայն ազնվությամբ խնդրում է նրանց՝ որպես խորհրդարանական դիվանագետների, Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա` իշխանական բանաձևը, որ իրենք՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, այն առաջ տանեն:
Աշոտյանի խոսքով՝ ծրագրում կա նաև մի վտանգավոր բան, որն անհրաժեշտ է շտկել մինչև քվեարկությունը: Նա նշեց, որ ինքը միշտ գիտեր՝ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի և Արցախի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը: «Այդպե՞ս է, թե՞ չէ: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով` հարձակման հետևանքով: Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Խնդրում եմ՝ հանեք այս արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք, չի կարելի այն թողնել: Սա եղբայրական հորդոր է՝ որևէ քաղաքական հեգնանք տակը չկա»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց նաև, որ հրաշալի է՝ Չինաստանը «ձեռքի հետ» մեծ նախագծով ներդրում է անում, նոր ճանապարհ կառուցում, բայց… «Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք. շնորհակալ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռևերանսն արեցիք: Լսեցի՞ք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն նախագծերով, բա մեկ տողով չգրե՞նք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրով: Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, երբ այդ ժողովուրդներն աշխարհաքաղաքական` հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, գոնե տարանջատեք, այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտին՝ ասելով, որ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակություններ են դեռ նախորդ ծրագրերի, պետք է ավելացնել նաև ներառական կրթության խնդիրը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը:
Աշոտյանի խոսքով՝ առանձին քննարկման խնդիր են տնտեսական առաջնահերթությունները: «Փառահեղ է գրված.՝ պարզապես Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթից քոփի-փեյսթ են արել տառացիորեն: Սիրելի' նախարարներ, այն, ինչ կարելի է վարչապետին, կներեք, չի կարելի վարչապետի ցլերին՝ հունական ասացվածքով ասած: Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է: Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում իշխանափոխության արդյունքները ու չեմ հեգնում՝ կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ թանգարան բացեք` մոմե արձաններին նվիրված: Չեմ հասկանում՝ Սևանը, Գառնի-Գեղարդը, Դիլիջանն ու Ծաղկաձորը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դիմելով «Ելք»-ին` նա նշեց, որ նրանք ժամանակավոր կառավարություն չեն, ինչքա՞ն կաշխատեն, Աստված և ժողովուրդը գիտի, սակայն վերաբերմունքն աշխատանքի հանդեպ պետք է լինի հավուր պատշաճի: «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն են: Մի' աշխատեք այնպես, ասես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ: Դուք պարտավոր եք աշխատել հորիզոնականորեն»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` նա ասաց, որ նման ելույթներով ավելի շատ վնաս են տալիս իրենց թիմին, քան օգուտ: Աշոտյանի գնահատականով՝ վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ:
Բացի այդ, ըստ Աշոտյանի, որքան էլ կառավարությունը կազմվել է Փաշինյանի թիմով, այն one man show չէ: «Բարի եղեք, յուրաքանչյուրդ ձեզ վրա վերցրեք պատասխանատվություն և մի' փակեք մեր քննադատության բերանը Փաշինյանի կերպարով: Հասկանում եմ՝ նրան սիրում են, հասկանում եմ՝ հեշտ է թաքնվել Փաշինյանի թիկունքում, երբ նա այդքան մեծ հեղինակություն է վայելում, բայց դուք էլ ձեզ վրա բեռ վերցրեք: 6-րդ էջում գրել եք` ընտրություններ, և, կարծես, ավարտվել է ծրագիրը: Այստեղ պարադոքս կա, չընկնեք ձեր թակարդը, եթե աշխատեք այն մտայնությամբ, որ ընտրություններն են կարևոր, մնացածը կարևոր չէ, հետո ինքներդ չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել: Հաշվի առեք այդ չելենջը. վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ ինձ թույլ տալիս այդ շռայլությունը»:
Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երկրի միակ ընդդիմությունն է, և կոչ արեց գնահատել այս քաղաքական ինստիտուտի գոյությունը: «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ գուցե մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ՝ ձեր գնահատականով: Ձեր ֆանատներին, ձեզ հետևողներին ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս՝ այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով՝ վարչապետի կերպարն ընդունված է ընկալել որպես Մահաթմա Գանդիի կերպար, բայց այսօր Փաշինյանը շեղվել էր իր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ են ու Կաշպիրովսկու մոգականությունը: Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց՝ կողմնորոշվել կերպարների հարցում, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:
Աշոտյանն իր ելույթը եզրափակեց Սոկրատի խոսքով. «Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատին և ասաց՝ ուսուցի'չ, ուստա', պսակվե՞մ, թե՞ չէ: Ուստան ասաց՝ ամուսնացի'ր: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում կշահես. եթե երջանիկ եղար, եթե լավ կնոջ հանդիպեցիր, երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր, կդառնաս ընդդիմություն: Պարո'ն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, և հույս ունեմ, որ նպատակը որևէ կերպ շաղկապված չէ նաև ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մարիխուանայի օրինականացման հեռանկարի հետ: Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ