Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց այդպես էլ իրականություն չդարձած նրանց խոստումները 06/07/2018   17:04  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ՀՀԿ-ականների մտահոգություններին, թե կառավարության ծրագրում չկան թվեր և հստակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր ելույթի սկզբում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ցանկանում էր անդրադառնալ կառավարության ծրագրին, սակայն որոշել անդրադառնալ վերջին օրերին մամուլում հնչող որոշ դատողությունների:

«Անկեղծ ասած` ես որոշել էի խոսել բացառապես կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ, սակայն վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր եւ լրջմիտ դեմքով հնչած սնամեջ դատողություններ ինձ ստիպեցին այդ դատողություններից մի քանիսին, այդուհանդերձ, անդրադառնալ։ Եւ այսպես` հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ` աղքատության նվազման, թիվ` տնտեսական աճի, թիվ` գործազրկության նվազման, թիվ ` ներդրումների աճի եւ էլի մի շարք թվեր։ Եւ քանի որ քաղաքականությունը ինձ համար ինչ- որ մի տեղ ճշգրիտ գիտության տեսակ է` թե ինչպե՞ս անել` քո երկրի զարգացման եւ քաղաքացիների կյանքը բարելավելու համար, որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների հանրապետական բոլոր կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց  իրար հաջորդած հանրապետական կառավարությունների ծրագրային խոսումները` բացարձակապես հանրապետականների սիրած թվերի տեսքով. «Սկսենք ամենամեծ բլեֆից։ 2017-ի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը այս բարձր ամբիոնից հայտարարվեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին։ Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր եւ արդյունքում` բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում։ Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր` բլեֆագիտության ժանրից։ Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այդ հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց միֆ։ Ավելին, ՀՀԿ-ական հերթական կառավարությունը իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց եւ լուծարեց երկաթուղու շինարարություն տնօրինություն փակ բաժնետիրական ընկերությունը։

Մի քիչ էլ գնանք հետ։ Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմայականի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում` 8-10 տոկոսային կետով, կրակված ու չիրականացված թվեր։ Միջանկյալ մի ռեմարկ` այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, որը հայաստանյան յուրահատկություն է, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն։ Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով։ Եւ դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ։ Մի քիչ էլ անցնենք առաջ` 100 հազարից ավելի նոր աշխատատեղի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածություն ունեցողների թիվը պետք է ավելանար 30 հազարով։ Հիմա հպանցիկ հղում ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի` տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ` կրճատում»,- մանրամասնեց Զոհրաբյանը։

Նա հավելեց՝ հերթական հանրապետական կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, նույն ազգային վիճակագրական ծառայությունը հերքել է դա եւ թվերով ապացուցել, որ 2016 թվի համեմատ 2017-ին օտարերկրյա ներդրումները նվազել են։ «Դրանից հետո, եթե հիշում եք, պատերազմ սկսվեց տնտեսական ներդրումների նախարարության ու ազգային վիճակագրական ծառայության միջեւ։ Եւս մեկ թիվ, քանի որ Հանրապետականի սիրտը թիվ է ուզում։ Հերթական հանրապետական վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65 հազար դրամ։ Եւ դարձյալ, բնականաբար, բլեֆ։ Ամենակարեւորներից մեկի մասին` Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ  կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար եւ հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ներկայացված ծրագրում ոչ միայն հստակ ձեւակերպված են, այլ նաեւ` հստակ իրագործվում են։  

Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը, վստահ իրացնելով իր պատասխանատվությունը, ներկայացված ծրագրին քվեարկելու է կողմ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:01 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍա նպատակների հուշագիր է, որտեղ չկա դրանց իրագործման գործիքակազմ. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին
16:58 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավապահների առանձնահատուկ պարտավորություների մեջ է մտնում նաև կոռուպցիոն մեխանիզմների գործունեության արդյունքում պետությանը պատճառված իրական վնասի գնահատումը, վերականգնումը
16:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն. Վարչապետ
16:27 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից
14:30 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԳազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա. Փաշինյան
13:57 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան
13:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի բացակայության վերաբերյալ քննադատությանը
12:44 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը
12:39 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով
12:36 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր կառավարության ուղենիշային առաջնահերթությունները

Արխիվ

[]