ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Իշխան Բարսեղյանի գործը մոտենում է հանգուցալուծման. դատախազը միջնորդել է նրան դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման 06/07/2018 18:03 | Դատական ռեպորտաժներ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի գործով շուրջ 1,5 տարի տևած գործի քննությունը մոտենում է հանգուցալուծման:
Քրեական գործը դատական վիճաբանությունների փուլում է, ճառերով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը և ամբաստանով փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպանը: Հաջորդ դատական նիստում նախատեսվում է դատավոր Բարսեղյանի պաշտպանների ճառը:
Դատախազ Կարեն Բիշարյանը իր մեղադրական ճառում միջնորդել է Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Այսպիսով, դատախազը գտել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ հաստատվել է ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի մեղավորությունը՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի մեղավորությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն ու կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով կաշառքի միջնորդություն կատարելու մեջ, ևս հաստատվել է:
Մասնավորապես, ըստ մեղադրողի, ապացուցվել է, որ դատավոր Իշխան Բարսեղյանը Նորիկ Հակոբյանի հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործով նրա համար նպաստավոր դատական ակտ կայացնելու համար միջնորդի՝ փաստաբան Էլզա Զաքարյանի միջոցով Հակոբյանից 2016թ. հոկտեմբերի 27-ին պահանջել և նույն օրը՝ ժամը 19.35-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում Նորիկ Հակոբյանից անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 475.230 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Անդրադառնալով ամբաստանյալների անձը բնութագրող և նրանց պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքներին՝ դատախազը նշում է, որ դատավոր Բարսեղյանը ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չէ:
Բացի այդ, տառապում է մի շարք հիվանդություններով, նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, զարկերակային հիպերտենզիա և մի շարք այլ հիվանդույուններ:
Ինչ վերաբերում է պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, ապա այդպիսիք առկա չեն:
Գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանն ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, խնամքին են երկու անչափահաս երեխա, նախկինում դատապարտված չէ:
Էլզա Զաքարյանի վերաբերյալ էլ դատախազը միջնորդել է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն ՀՀ քրեական օրենսգքրի 72-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով, ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը՝ նկատի ունենալով, որ վերջինս առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցանք, և հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավորի պաշտոնն է զբաղեցրել 1999 թվականից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել