ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց այդպես էլ իրականություն չդարձած նրանց խոստումները 06/07/2018 17:04 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ՀՀԿ-ականների մտահոգություններին, թե կառավարության ծրագրում չկան թվեր և հստակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր ելույթի սկզբում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ցանկանում էր անդրադառնալ կառավարության ծրագրին, սակայն որոշել անդրադառնալ վերջին օրերին մամուլում հնչող որոշ դատողությունների:
«Անկեղծ ասած` ես որոշել էի խոսել բացառապես կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ, սակայն վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր եւ լրջմիտ դեմքով հնչած սնամեջ դատողություններ ինձ ստիպեցին այդ դատողություններից մի քանիսին, այդուհանդերձ, անդրադառնալ։ Եւ այսպես` հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ` աղքատության նվազման, թիվ` տնտեսական աճի, թիվ` գործազրկության նվազման, թիվ ` ներդրումների աճի եւ էլի մի շարք թվեր։ Եւ քանի որ քաղաքականությունը ինձ համար ինչ- որ մի տեղ ճշգրիտ գիտության տեսակ է` թե ինչպե՞ս անել` քո երկրի զարգացման եւ քաղաքացիների կյանքը բարելավելու համար, որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների հանրապետական բոլոր կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը հիշեցրեց իրար հաջորդած հանրապետական կառավարությունների ծրագրային խոսումները` բացարձակապես հանրապետականների սիրած թվերի տեսքով. «Սկսենք ամենամեծ բլեֆից։ 2017-ի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը այս բարձր ամբիոնից հայտարարվեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին։ Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր եւ արդյունքում` բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում։ Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր` բլեֆագիտության ժանրից։ Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այդ հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց միֆ։ Ավելին, ՀՀԿ-ական հերթական կառավարությունը իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց եւ լուծարեց երկաթուղու շինարարություն տնօրինություն փակ բաժնետիրական ընկերությունը։
Մի քիչ էլ գնանք հետ։ Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմայականի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում` 8-10 տոկոսային կետով, կրակված ու չիրականացված թվեր։ Միջանկյալ մի ռեմարկ` այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, որը հայաստանյան յուրահատկություն է, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն։ Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով։ Եւ դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ։ Մի քիչ էլ անցնենք առաջ` 100 հազարից ավելի նոր աշխատատեղի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածություն ունեցողների թիվը պետք է ավելանար 30 հազարով։ Հիմա հպանցիկ հղում ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի` տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ` կրճատում»,- մանրամասնեց Զոհրաբյանը։
Նա հավելեց՝ հերթական հանրապետական կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, նույն ազգային վիճակագրական ծառայությունը հերքել է դա եւ թվերով ապացուցել, որ 2016 թվի համեմատ 2017-ին օտարերկրյա ներդրումները նվազել են։ «Դրանից հետո, եթե հիշում եք, պատերազմ սկսվեց տնտեսական ներդրումների նախարարության ու ազգային վիճակագրական ծառայության միջեւ։ Եւս մեկ թիվ, քանի որ Հանրապետականի սիրտը թիվ է ուզում։ Հերթական հանրապետական վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65 հազար դրամ։ Եւ դարձյալ, բնականաբար, բլեֆ։ Ամենակարեւորներից մեկի մասին` Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար եւ հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ներկայացված ծրագրում ոչ միայն հստակ ձեւակերպված են, այլ նաեւ` հստակ իրագործվում են։
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը, վստահ իրացնելով իր պատասխանատվությունը, ներկայացված ծրագրին քվեարկելու է կողմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ