ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը 06/04/2018 23:07 | Քաղաքական
Քիչ առաջ Ստեփանակերտում ավարտվել է հունիսի 2-ին կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցում մեկնարկած բողոքի ակցիան:
‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցների հետ հերթական անգամ հանդիպելու էին եկել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր ներկայացրել են ստեղծված իրավիճակի առիթով այսօր Խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ քննարկված հարցերի մանրամասները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի մոտ հրավիրված կառավարության ընդլայնված նիստի արդյունքները:
ԱՀ պետական նախարարը նախ հանդիպել է նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել են փողոցում հավաքված ցուցարարներին:
Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնեցին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին:
‹‹Դուք նոր էջ եք բացել Արցախի պատմության մեջ: Առաջին անգամ անկախ Արցախում սկսվել է շարժում, որը ծագել է ինքնաբուխ՝ ունենալով հստակ օրակարգ: Այսօր կայացած կառավարության նիստում քննարկվել է ձեր կողմից բարձրացված պահանջները, Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և արվել դիտողություններ: Քննարկվել է ոչ միայն, այլև ողջ համակարգում կադրային և կառուցվածքային ձևաչափերում փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում իրագործելու խնդիրը: Ստեղծվելու է հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկվելու են նաև ակցիան նախաձեռնած մի խումբ անդամներ, ովքեր հանրային վերահսկողություն են իրականացնելու նախատեսվող բարեփոխումները կյանքի կոչելու համար››,- ասել է Ա. Հարությունյանը:
Պետական նախարարը ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած կոչը, որտեղ վերջինս փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները:
Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են պետնախարարի կոչին և խոստացել դադարեցնել բողոքի ակցիան: Շարժման առաջնորդ Դավիթ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ վստահելու և աջակցելու համար:
‹‹Շնորհակալություն ենք հայտնում Արցախի իշխանություններին՝ ի դեմս Նախագահ Բակո Սահակյանի և պետնախարար Արայիկ Հարությունյանի, մեզ ընդառաջելու և մեր պահանջներին արձագանքելու համար, ինչպես նաև ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կապված Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Սա Արցախի ժողովրդի հաղթանակն է››,- եզրափակել է Դ. Սիմոնյանը՝ ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալու կոչ անելով՝ խոստանալով, որ նրանք կլինեն հետևողական՝ այս օրերի ընթացքում հանրության կողմից բարձրացված հարցերին լուծում տալու գործում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ