Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ 06/05/2018   19:07  |  ԼՐԱՀՈՍ

Բարի օր, հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա ճեպազրույցին նախատեսում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերի, կտեղեկացնեմ ձեզ առաջիկա օրակարգի մասին, հիմնականում արտգործնախարարի, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին, ապա, ավանդույթի համաձայն, կպատասխանեմ ձեր հարցերին։

Նախ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրվեց ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, ուր նշված են Կառավարության արտաքին քաղաքականության հիմնական նպատակները, արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական խնդիրները, մեր գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ փոխգործակցության տեսլականը, որի հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերը, որոնցով և առաջնորդվելու է կառավարությունը։

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը։ Այն դրույթները, որոնք մտել են ուժի մեջ, կազմում են համաձայնագրի 80%-ը։ Դուրս են մնացել միայն այն դրույթները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների (Մաս V-ը «Տնտեսական համագործակցություն» ամբողջությամբ) և Եվրատոմի բացարձակ իրավասության տակ։

Կիրակի օրը եթեր հեռարձակվեց արտգործնախարարի ծավալուն հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, ուր Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից ներկայացնում ու պարզաբանումներ է տալիս տարբեր հարցերի շուրջ։ Հարցազրույցի ամբողջական սղագրությունը տեղադրված է ԱԳՆ կայքում և սոցիալական մեդիայի մեր հաշիվներում։

Ֆրանսիայի արտգործնախարարի այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայաստանում Ֆրանսիական զարգացման գործակալության և տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության հիմնադրման և գործունեության մասին համաձայնագիրը, որի նպատակն է ընդլայնել Ֆրանսիայի հետ ֆինանսատնտեսական համագործակցությունը, սահմանել առավել բարենպաստ պայմաններ Ֆրանսիական զարգացման գործակալության և տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանն և ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված գործունեության համար՝ այդ թվում նաև նախատեսելով Հայաստանում դրանց ներկայացուցչություններ հիմնադրելու հնարավորություն և տրամադրելով արտոնություններ և հարկազատումներ:

Այցերի մասին.

Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը նախարար Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից և ասուլիսից զատ, Զոհրաբ Մնացականյանը մի շարք այլ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, նաև նախատեսվում է նախարարի հարցազրույց ռուսական հեղինակավոր լրատվամիջոցին:

Հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

Հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հունիսի 18-19-ին Հայաստանի կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն իր ղեկավարի գլխավորությամբ։ Ծրագրված են հանդիպումներ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այս ամսվա վերջին ևս այցելությունների ինտենսիվ ժամանակացույց է նախատեսվում, ինչպես նաև բազմակողմ միջոցառումներ Երևանում, որոնց մասին, ժամկետները մոտենալուն զուգահեռ, կտեղեկացնենք։

Մի քանի հարցի եմ ուզում նաև անդրադարանալ: Մեզ էին դիմել մի շարք լրատվամիջոցներ՝ մեկնաբանելու Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ զարգացումները։ Այդ առնչությամբ ասեմ հետևյալը.

Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանն ու կրկնության բացառմանը` անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարհաքաղաքական զարգացումներից։

Հայաստանի համար այս գործընթացը գերակա նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերում։

Աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ընդունված տասնյակ բանաձևերն ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է:

Եվ վերջում ևս մեկ լուր մեր քաղաքացիների համար, ովքեր պատրաստվում են ճանապարհորդել Ղազախստան և ունեն վավերականության ժամկետը լրացած և երկարաձգված անձնագրեր։

Նման բան պետք չէ անել։ Ղազախստանը նոր կանոններ է սահմանել, որոնցով արգելվելու է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված և երկարաձգված որևիցե մարմնի կողմից տրամադրված անձնագրեր: Խնդրում ենք ձեռնպահ մնալ մեր այդ քաղաքացիներին Ղազախստան այցելելուց: Մեկնելուց առաջ հարկավոր է անձնագրերը փոխել և նոր անձնագրեր ստանալ:

Այսքանը, խնդրեմ ձեր հարցերը:

Հանրային Հեռուստաընկերություն. Պարո՛ն Բալայան, Դուք նշեցիք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են, հավանաբար, տարածաշրջան: Ուզում եմ իմանալ` առաջիկայում սպասվո՞ւմ են ղարաբաղյան հարցում բանակցություններ թե՛ արտգործնախարարների, թե՛ ավելի բարձր մակարդակով: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Համանախագահները չեն գալու Երևան, ֆեյսբուքում check-in լինեն և գնան: Տրամաբանորեն հանդիպումներ են կայանալու, և այդ հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշգրտվում է: Հանդիպումների արդյունքով կլինեն հաղորդագրություններ, հրապարակումներ և արդեն հանդիպումների բովանդակության մասին կտեղեկացնենք: Այլ ձևաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում:

Արմենիա ՀԸ. Պարո՛ն Բալայան, մամուլում դժգոհություններ կան Սլովակիայում մեր դեսպանի աշխատանքից և այն հայտնի Դանա ինքնագնացներից...

Տիգրան Բալայան. Մեկ դժգոհություն է կարծեմ, բայց լավ...

Արմենիա ՀԸ (շարունակություն). Դե տարածվել է տարբեր լրատվամիջոցներով, և այդ գործարքները շարունակվում են և Ադրբեջանը շարունակում է զենք ստանալ: Այս առումով ինչ-որ բան կատարվո՞ւմ է, որովհետև նախկինում Չեխիայի Ազգային ժողովի նախագահն էր հավաստիացնում, որ քննություն է ընթանում, և հիմա ի՞նչ է կատարվում այս հարցի շուրջ:

Տիգրան Բալայան. Սլովակիայից դեպի Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցած տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել, և հենց այս պահին դա շարունակվում է: Մեր դեսպանը հենց այս րոպեներին շատ կարևոր հանդիպում է ունենում:

Փառք Աստծո, որ կասկածելի հեղինակությամբ մարդիկ այդ աշխատանքի մանրամասներին տեղյակ չեն, Ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Դա, կարծում եմ, արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Մեր դեսպանությանը թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում հավաստիացրել են, որ քննություն է ընթանում այդ մատակարարումների հետ կապված: Խնդիրը հետևյալում է, որ վերջնական օգտագործողի վկայականը այդ զինատեսակների մատակարարման տրված է մեկ երկրի համար, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչը նաև Եվրամիության համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է:

Եվ այդ քննությունները, ինչպես նշեցի, այս պահին ընթանում են, և հուսով եմ, որ դրանք շուտով կավարտվեն և մեղավորներն արժանի պատիժ կստանան: Ամեն դեպքում, անցյալ տարվանից բավականին տարբեր ուղղություններով տարբեր հարթակներով համապատասխան աշխատանք տարվում է:

Հանրային Ռադիո. Ինձ հետաքրքիր է, Դուք նշեցիք, որ վաղը արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա: Ի՞նչ օրակարգով է ներկայանալու, ի՞նչ հարցեր են քննարկելու։ Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու ընթացակարգը ևս մի փոքր կպարզաբանե՞ք: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Տիգրան Բալայան. Ընթացակարգի մասով ես այս պահին ձեռնպահ կմնամ որևիցե մեկնաբանությունից: Ես նորից խնդրում եմ՝ ընթերցեք կառավարության ծրագիրը: Այնտեղ բավական հստակ կառավարության նպատակները ամրագրված են նաև Արցախի որոշիչ ձայն ունենալու մասով: Ինչ վերաբերում է արտգործնախարարի մոսկովյան օրակագին և բանակցությունների բովանդակությանը, ապա իհարկե կարևորագույն հանդիպումը պարոն Մնացականյանի և իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հանդիպումն է: Հանդիպման ընթացքում տեղի են ունենալու նաև քննարկումներ Փաշինյան - Պուտին մայիսի 14-ին տեղի ունեցած հանդիպման համատեքստում, երկկողմ և բազմակողմ հարթակներում մեր ջանքերի համադրման հարցեր և, բնականաբար, Ղարաբաղյան հիմնախնդիրը:

Նախարարները հանդես կգան նաև համատեղ մամլո ասուլիսով, որտեղ կամփոփեն իրենց բանակցությունները և դրանց արդյունքները: Նախարարի օրակարգում, ինչպես նշեցի, Ռուսաստանի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում կա, ուսանողների հետ հանդիպում կա, նաև մի շարք այլ հանդիպումներ, որոնց մասին կլինեն համապատասխան հրապարակումներ և հաղորդագրություններ:

Ազատություն ՌԿ. Պարո՛ն Բալայան, վերջերս և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների դեսպանները հայտարարեցին, Եվրամիության դեսպանը ասեց, որ սեպտեմբերին հատուկ խումբ է գալիս Հայաստանի նոր իշխանությունների հակակոռուպցիոն պայքարին աջակցելու համար ուսումնասիրություն անելու, Միացյալ Նահանգների դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ ամերիկյան պատվիրակությունը քննարկեցին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ծրագրերի քննարկման հնարավորությունը։

Ես ուզում եմ հասկանալ, Հայաստանում իշխանափոխությունից հետո Արևմտյան երկրների հետ նոր կարգի հարաբերություններ կամ Արևմտյան երկրներից նոր որակի հարաբերություններ սկսելու առաջարկներ եղե՞լ են, թե՞ չեն եղել․ ինչպե՞ս է գործն ընթանում այս առումով, այսինքն՝ սպասվո՞ւմ են նոր որակի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Եվ երկրորդ հարցս․ առաջիկայում արդյոք նախատեսվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կամ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Շնորհակալություն։

Տիգրան Բալայան. Առաջին, ավելի ճիշտ վերջին հարցը, որին արդեն արձագանքեցի Հանրային հեռուստաընկերության հարցին պատասխանելիս, ո՛չ, այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ կամ ավելի բարձր մակարդակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի հանդիպման վերաբերյալ, չկա։

Հունիսի 13-ին համանախագահները գալու են Երևան։ Դա կլինի փաստացի առաջին դեմ առ դեմ շփումըա համանախագահների և Հայաստանի նոր իշխանությունների, որից հետո արդեն կծրագրվեն հետագա քայլերը։ Մի բանում հավաստիացնում եմ․ վստահ եղեք, որ եթե որևիցե շփում ծրագրվի դա գաղտնի չի պահվելու, անպայման կհրապարակվի։

Եվ երկրորդ հարցի առումով, իհարկե, եթե մեր իշխանությունները խոսում են արտաքին քաղաքականության շարունակականության մասին, հենց դա ի նկատի ունեն, որ այն քաղաքականության հիմքերը, որ դրվել են՝ առավել զարգացնելու արևմտյան երկրների հարաբերությունների, այո ամեն ինչ արվելու է, որպեսզի և արևմտյան երկրների հետ մեր հարաբերությունները հնարավորինս զարգանան, ամեն ինչ արվելու է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային մեր հարաբերություններն ավելի խորանան, ավելի ամրապնդվեն, ամեն ինչ արվելու է, որ տարբեր մայրցամաքներում մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները զարգացնենք և, եթե հնարավորություն եք ունեցել ծանոթանալ Կառավարության ծրագրին, մասնավորապես, արտաքին քաղաքականության հատվածին, եթե չեք ունեցել, խնդրում եմ ծանոթացեք։ Այնտեղ հստակ՝ որպես նպատակներ, այդ ամենն ամրագրված է։

Ավելի մանրամասն պատասխանելով Ձեր հարցին, միգուցե կբավարարեմ Ձեր հետաքրքրասիրությունը, ծրագրվում են նաև բարձրաստիճան այցելություններ։ Այս պահին բանակցություններ են ընթանում ժամկետների վերաբերյալ, որոնց մասին պատշաճ ժամկետներում մենք կտեղեկացնենք։

Արմենպրես․ Պարո՛ն Բալայան, հարցս վերաբերում է Հունաստանում Հայաստանի դեսպանին։ Համայնքի որոշ շրջանակների կողմից դժգոհություններ հնչեցին, նույնիսկ տեղեկություններ եղան, որ դեսպանին Երևան կկանչեն։ Համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվոությունը իրականությանը, թե՞ ոչ:

Տիգրան Բալայան. Մի փոքր ավելի գլոբալ պատասխանեմ այս հարցին։ Մենք ունենք Հունաստանի հետ շատ ջերմ, բարեկամական, հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններ։ Հայաստանի Հանրապետության դեսպանը շատ կարևոր օղակ է հանդիսանում այս հարաբերություններում, շատ կարևոր կամուրջ և օղակ է հանդիսանում նաև շատ աշխույժ հունահայ համայնքը։

Մեր համար, և կարող եմ նաև նախարարի անունից դա նշել, նախարարի համար շատ տհաճ է, որ աշխատանքային հարցերն իջեցվել են կենցաղային մակարդակի, և մենք գտնում ենք, որ այդ հարցերը հարկավոր է լուծել երկխոսության միջոցով՝ առանց փոխադարձ վիրավորանքների կամ նեղանալու։ Մեր մտադրությունն է պահպանել, առավել ընդլայնել, քանի որ Հունաստանը համարվում է արևմտյան երկիր, պարոն Հարությունյանի հարցին էլ արձագանքելով, առավել ընդլայնելով Հունաստանի հետ մեր ավանդական, ջերմ, բարեկամական հարաբերությունները, և, կարծում ենք, թե՛ դեսպանը, թե՛ մեր համայնքը կարևոր դերակատարություն ունեն այս գործընթացում։

Սպուտնիկ Արմենիա․ Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կոժինի վերջին ասուլիսներից մեկում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հարց հնչեց բանակցությունների մեջ Ղարաբաղի ներգրավվածության մասին և նրանք այդ պատասխանը շտապեցին յուրովի մեկնաբանել, իրենց ձեռնտու լույսի ներքո: Ինչպիսի՞ն է Ռուսաստնի դիրքորոշումը և ի՞նչ է հայտնում Ռուսաստանի արտգործախարարությունն Հայաստանի գործընկերներին այս հարցով: Եվ եթե կարելի է, մի փոքր ճշտում․ այսինքն՝ եթե Դուք ասում եք, որ Եվրամիության հետ համաձայնագիրը՝ CEPA-ն, ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից, այսինքն՝ 80 տոկոսով արդեն իսկ ուժի մտե՞լ է, թե աստիճանաբար, հունիսի 1-ից սկսած փուլ առ փուլ:

Տիգրան Բալայան․ Հունիսի 1-ից սկսել է ժամանակավոր կիրարկումն իր էլեմենտներով։ Միգուցե, նույնիսկ մտածում ենք ավելի նեղ մասնագիտական մի ճեպազրույց կազմակերպել Եվրամիության պատասխանատուների հետ, որոնք մանրամասն ձեզ կներկայացնեն բոլոր դրույթները, թե ինչպես են գործելու, որովհետև ես Եվրամիության հետ հարաբերությունների նեղ մասնագետ չեմ, ես ընդհանուր գծերով կարող եմ Ձեր հարցին արձագանքել։ Խնդիրը վերաբերում է նրան, որ 80 տոկոսով արդեն կարող է կիրարկվել Համաձայնագիրը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ռուսաստանի արտգործնախարարության հարթակում հերթական սադրանքի փորձին, դա նորություն չէ, նման փորձեր կատարվել են տարիներ ի վեր, երբ ճեպազրույցներն իրականացնում էր Մարիա Զախարովան, իրենից առաջ՝ Լուկաշևիչը, նրանից առաջ՝ Նեստերենկոն և այդպես շարունակ։ Եղել է, կարծում եմ, հերթական սադրանքի փորձը, որը մեր ռուս գործընկերները կանխել են։

Թերթ.ամ. Պարո՛ն Բալայան, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյաի պաշտոնական այցն էր Վրաստան, դրա հետ կապված փորձագիտական դաշտում բավականին քննարկումներ ծավալվեցին, մասնավորապես, մի միտք իմ ուշադրությունը գրավեց այն մասին, որ, չնայած Հայաստան-Վրաստան հարաբերությունները որակվում են որպես բարեկամական, այնուամենայնիվ երկու երկրների միջև չկան ստրատեգիական հարաբերություններ և առաջարկ է հնչում, որ ստորագրվի երկու երկրների միջև մի փաստաթուղթ, որը կբացառի միմյանց դեմ գործողությունների կիրառումը՝ հաշվի առնելով երկու երկրների կապերն այլ երկրների հետ։ Արդյո՞ք նման բանակցություններ լինում են երկու երկրների միջև, հնարավո՞ր է նման փաստաթղթի ստորագրում։

Տիգրան Բալայան. Պարոն Փաշինյանի այցելությունը շատ լայնորեն լուսաբանվել է ինչպես հայկական, այնպես էլ վրացական մամուլում: Թե՛ վրացական կողմի հայտարարությունները, թե՛ հայկական կողմի հայտարարությունները, թե՛ վրացական հանրային կարծիքի արձագանքները, թե՛ հայկական հանրային կարծիքի արձագանքները այստեղ կրկնելու կարիք կարծում եմ չկա:

Հստակ էր, որ և՛ մեզ մոտ, և՛ Վրաստանի մոտ, վրացի մեր գործընկերների մոտ կա պարզ տրամադրվածություն, շատ շիտակ տրամադրվածություն՝ անել առավելագույնը, որպեսզի այն ջերմ հարաբերությունները, որ կան երկու երկրների, երկու ժողովուրդների միջև, մենք կապիտալիզացնենք միջպետական հարաբերություններում, նոր մակարդակի բարձրացնենք այդ հարաբերությունները: Թե ինչ փաստաղթղային ձևակերպում կստանա, ինչ ձևակերպումներ կօգտագործեն, եթե հետագայում նոր մի համաձայնագիր կամ պայմանագիր ստորագրենք, դա արդեն հնարավորի հարց է: Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է: Այս պահի դրությամբ նոր խոշոր համաձայնագրի կնքման վերաբերյալ աշխատանքներ չեն ընթանում, բայց նաև չի կարելի բացառել, որ նման աշխատանքներ կընթանան: Եթե ուրիշ հարցեր չկան, խոսքը տանք Սարգիսին և ավարտենք:

Ազատություն ՌԿ. Շնորհակալություն: Պարո՛ն Բալայան, Դուք նշեցիք, խոսեցիք արտգործնախարարի մոսկովյան այցի հետ կապված: Վերջին շրջանում այսպես հայտնի պատճառներից ելնելով, մի տեսակ պասիվություն է ղարաբաղյան բանակցություններում: Մինչ այդ շատ էր խոսվում նոր առաջարկների կամ ձևափոխված առաջարկների մասին: Սպասվո՞ւմ է արդյոք, որ ղարաբաղյան բանակցություններում նոր առաջարկներ կարող են, օրինակ, ինչու ոչ, ռուսական կողմից՝ հաշվի առնելով, որ ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում ավարտվեցին, Հայաստանում իշխանափոխության այս պրոցեսը կարծես մոտենում է ավարտին:

Եվ երկրորդ հարցը ռուս-վրացական պայմանավորվածությունների հետ կապված, ճանապարհների վերաբացման: Ի՞նչ նորություն կարող եք ասել, ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում հնարավո՞ր է՝ Հարավային Օսիայով կամ, ինչու ոչ, Աբխազիայով, այդ թվում՝ հայկական բեռները շարժվեն դեպի Ռուսաստան և հակառակը: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Ղարաբաղյան հիմնախնդրի մասով նոր առաջարկների վերաբերյալ. ամսի 13-ին, ինչպես նշեցի, համանախագահները լինելու են Երևանում: Նոր առաջարկություններ բերելու մասին տեղեկություններ չունեմ: Չկա այդպիսի բան՝ նոր առաջարկություններ:

Գիտեք, որ կան համանախագահների առաջարկություններ, որոնց հիմնական դրույթները արտացոլված են 5 հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ, որոնք հավասարազոր են, ունեն հավասարազոր ուժ, և այդ վեց տարրերը, առաջարկությունների փաթեթի մասին:

Նոր առաջարկությունների, նոր մոտեցումների մասին համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք, ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանը և Վրաստանը կապող Լարսի այլընտրանքային ճանապարհին, ինչ որ եղել է, եթե չեմ սխալվում վերջին հանդիպումը Պրահայում է տեղի ունեցել: Եղել են և՛ վրացական կողմից գնահատականներ, և՛ ռուսական կողմից գնահատականներ դրանց բովանդակության և արդյունքի վերաբերյալ, որոնք հրապարակային են եղել:

Անշուշտ նախարարի մոսկովյան այցի ընթացքում այդ հարցը ևս բարձրացվելու է, և մենք չենք թաքցում և չենք թաքցնելու, որ առաջին կողմը, որ շահագրգռված է լինելու Ռուսաստանի հետ այընտրանքային կապի հարցում, Հայաստանն է, և անելու ենք մեզնից կախված ամեն հնարավորը, որպեսզի օր առաջ այդ ճանապարհի բացումը տեղի ունենա: Հասկանալի պատճառներով տարբեր կողմեր կան, որոնք ոչ միայն նպաստում են դրան, այլևփորձում են խանգարել ճանապարհի բացմանը, և մենք կողմնակից ենք, որպեսզի մինչև վերջնական համաձայնությունների ձեռքբերումը, մինչև հստակ պայմանավորվածությունները և դրանց կիրառումը, հնարավորինս սա խորհրդապահական մնա: Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]