ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփանակերտի ծեծկռտուքի բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, պատասխանատվություն են կրելու. Բաբայան 06/04/2018 14:25 | ԼՐԱՀՈՍ
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած միջադեպին և դրանից հետո Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից հունիսի 2-ից նախաձեռնած բողոքի ակցիաներին: Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում:
«Ցանկացած այդպիսի դեպք պետք է անպայման բացահայտվի և համապատասխան պատիժ կրեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են դրա համար: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և այդ բողոքողների մեծամասնությունը այդ մոտեցումն է կիսում, որ եղել է դեպք և իրավական դաշտում պետք է համապատասխան աշխատանքները տարվեն: Սա միանշանակ է», - ասաց Բաբայանը:
Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: «Իրավականը տեսանկյունից անպայման պետք է տրվի համապատասխան գնահատական, և այսպիսի արարքները չեն կարող անպատիժ մնալ: Բնական է, որ պետք է տարվի համապարփակ հետաքննություն և բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու: Բոլորը հավասար են օրենքի առջև, սա իրավական կարևորագույն հրամայականն է: Քաղաքական տեսանկյունից` մենք ժողովրդավարական, իրավական պետություն ենք, և իշխանությունները պարտավոր են քաղաքական կամք ցուցաբերել ու իրավական պետության բոլոր հատկանիշները պահպանել անվերապահորեն:
Բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այսպիսի երևույթներ ընդհանրապես տեղի չունենան: Այսինքն` ոչ միայն լինի անխուսափելի պատիժ, այլ նաև համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ տիրի հասարակությունում, որպեսզի այսպիսի միջադեպերը առհասարակ բացառվեն: Սա բոլորի պարտքն է և առաջին հերթին՝ իշխանությունների, ինչպես նաև հասարակության ցանկացած անդամի: Սա, իրոք, կարևորագույն առաջադրանք է և մարտահրավեր իրավական, քաղաքական և բարոյական հարթություններում, որի ուղղությամբ և իշխանությունը, և հասարակությունը անելու են հնարավորը»,- շեշտեց Բաբայանը:
Հարցին` արդյոք Ստեփանակերտում բողոքի ակցիաները շարունակվում են, Բաբայանը, պատասխանեց, որ որոշ մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիան: «Սա ժողովրդավարական երկրի մի գործընթաց է: Մեզ մոտ ազատ է այդ ամենը, պարզապես հորդորը մեկն է, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմաններում և չշահարկվի ու չքաղաքականացվի»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ առ այսօր կայունությանը և խաղաղությունը որևէ ձևով այս ակցիան չի սպառնում:
Հարցին` կա արդյոք Հայաստանի կողմից միջամտության անհրաժեշտություն Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Բաբայանը նշեց, որ ընդհանրապես չկա:
«Մենք հասկանում ենք, որ երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, հետաքրքրություն են առաջացնում Արցախում և հակառակը, բայց որևէ միջամտության կարիք չկա, որովհետև սա ի վերջո մի գործընթաց է և խնդիր, որը մենք ի վիճակի ենք լուծելու և այստեղ թշնամի-բարեկամ չկա: Այստեղ մեր ժողովուրդն է և մեր քաղաքացիներն են: Կան արդար պահանջներ և այդ պահանջները բավարարվելու են»,-եզրափակեց Բաբյանը:
Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։
Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից