ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին 06/04/2018 20:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
«Մեծարգո պարոն Վոլոդին,
հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,
առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին այս համաժողովի կազմակերպման համար:
Խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես միջազգային հարաբերությունների կարեւոր գործոն, զգալիորեն աճել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Փոխազդեցությունն օրենսդիր մարմինների միջեւ նշանակալի ներդրում է վստահելի շփումների եւ երկխոսության պահպանման գործում նույնիսկ այն խնդրահարույց հարցերում, որտեղ պետությունների դիրքորոշումները կարող են հիմնովին տարբերվել:
Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երկխոսությունն ու համագործակցությունն առավել կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, ականատես ենք բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ համաշխարհային մասշտաբի հետեւանքներ: Հետեւաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության եւ խաղաղության ապահովման համար:
Միջխորհրդարանական շփման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են արդյունավետ հակազդելու այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, անօրինական միգրացիան:
Մեր կարծիքով՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները պետք է ներառեն՝
*մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հակազդելու օրենսդրության ձեւավորումը, այս ոլորտում փորձի փոխանակումը,
*միջազգային պայմանագրերի վավերացմանը նպաստելը,
*խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդումը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,
* մարտահրավերներին դիմակայելու համատեղ ծրագրերի մշակումը:
Օրինակ, խոսելով այնպիսի մարտահրավերի մասին, ինչպիսին անօրինական միգրացիան է՝ գտնում եմ, պետք է մշակվի համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանային զգայուն խնդիրների երկարաժամկետ լուծմանը: Ծրագրերը պետք է նախագծված լինեն այնպես, որ միգրացիան դիտարկվի որպես լրացուցիչ հնարավորություն երկրի զարգացման գործընթացներում:
Անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական համագործակցության իրավական հիմքերը: Նման աշխատանքն իրականացվում է ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրենսդրական հիմք, որը կարգավորում է անվտանգության խնդիրները:
Հսկայական աշխատանք է իրականացվում նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Երեւանում ընդունված մինչեւ 2025 թվականը Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման պլանը Հայաստանի նախագահության ընթացքում ենթադրում է միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու համատեղ գործողություններ: 2016 թվականին հաստատվել է ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորելու մասին կանոնակարգը: Այս տարվա աշնանն էլ՝ հոկտեմբերի 29-30-ին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Երեւանում կայանալիք նիստում ի թիվս այլոց կքննարկվեն նաեւ կիբեռանվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Միջազգային միջխորհրդարանական կազմակերպությունները փոխզիջումային լուծումների մշակման համար առավել արդյունավետ հարթակներից մեկն են:
Գործընկերներ,
վերջին ներքաղաքական փոփոխությունները Հայաստանում ի ցույց են դրել պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման աստիճանը մեր երկրում: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ չնայած բոլոր ներքին գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ: Մենք հավատարիմ կլինենք մեր միջազգային պարտավորություններին:
Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով:
Չնայած միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման առաջարկին եւ դրանց իրականացմանն ուղղված հայկական կողմի հետեւողական ջանքերին, պաշտոնական Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը բանակցային գործընթացում՝ միաժամանակ չափից ավել մեծացնելով իր ռազմական ներուժը: Հայաստանը հաստատում է իր ձգտումը շարունակելու հակամարտության խաղաղ լուծման որոնումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչպես նաեւ ընդգծում ենք վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը եւ լիակատար պահպանումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի 2016-2017 թթ. գագաթաժողովներում կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այս հարցում կցանկանայի ընդգծել խորհրդարանականների դերը: Մեր աշխատանքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլատյացության հայտարարությունները:
Քննարկելով միջազգային անվտանգության հարցերը՝ չեմ կարող չանդրադառնալ Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ազգային փոքրամասնությունների իրավիճակը մեր մշտական անհանգստության առարկան է, առավել եւս, որ այդ տարածաշրջանում առկա է մեծ հայկական համայնք: Ձգձգված ճգնաժամը դարձավ տարածաշրջանային ահաբեկչական ուժերի ակտիվացման պատճառ, հանգեցրեց փախստականների թվի աճի: Միայն Հայաստանը Սիրիայից ընդունել է շուրջ 22.000 փախստական: Մեր երկիրը դարձել է Եվրոպայում երրորդ պետությունն ազգաբնակչության թվի համեմատ ընդունած փախստականների թվով: Դրանք իրական մարտահրավերներ են, որոնք չեն կարող մնալ առանց ուշադրության: Միջազգային հանրությունը պետք է նպաստի սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով, միջազգային կառույցների միջնորդությամբ:
Տիկնայք եւ պարոնայք,
միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը, խորհրդատվությունների բազմակողմ մեխանիզմը եւ համաձայնեցված գործողությունները կօգնեն դիմակայելու այն վտանգներին ու մարտահրավերներին, որոնք ծնվում են, ինչպես նաեւ դառնան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամուր հիմք: Խորհրդարանականների համագործակցությունը թույլ կտա ապահովել միջազգային գործընթացների օրենսդրական հիմքը՝ հաշվի առնելով ազգային շահերը, ամրացնելով յուրաքանչյուր պետության անկախությունն ու անվտանգությունը: Վստահ եմ, որ այս համաժողովն էապես կնպաստի բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով միջխորհրդարանական համագործակցության փոխշահավետ ուղիներ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից