Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ՀԱԿ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է հրապարակել ու կառավարությանն աջակցելու պատրաստակամություն հայտնել 06/04/2018   19:31  |  ԼՐԱՀՈՍ

 «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հայտարարություն է տարածել, որով պատրաստակամություն է հայտնում աջակցել կառավարությանը օրենսդրական համապատասխան մեխանիզմներ մշակելու հարցում: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունն ամբողջությամբ. 

«Հայ Ազգային կոնգրեսը 

Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը (առաջարկությունների ամբողջական փաթեթը կցվում է սույն հայտարարությանը առանձին հավելվածով)։
Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։
Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչեւ 6 տարի սահմանելով/, եւ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:
Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
Կոնգրեսը պատրաստ է աջակցել կառավարությանը` օրվա գլխավոր այս խնդիրների լուծման համար օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում:

Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է լրացուցիչ հետևյալ քայլերը.

Ընտրակաշառքը
ա) Փոփոխություններ կատարել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում` հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ընտրակաշառքին առնչվող հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, ինչպես նաև կիրառել խրախուսական գործիքներ` ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար:

բ) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունների օրը նշանակվելու օրվանից սկսած մինչեւ քվեարկության օրը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը:

գ) Սահմանել ընտրակաշառք բաժանող և դրան հավասարեցված այլ հանցագործություններ կատարած կուսակցությունների և ընտրացուցակներում ընդգրկված անձանց ընտրական գրանցումը չեղյալ համարելու հստակ ընթացակարգեր։

դ) Քանի որ ընտրակաշառքի մեխանիզմը անխափան կարող է գործել միայն ընտրողի փաստացի կամարտահայտության նկատմամբ հսկողության իրականացմամբ, ուստի դա կանխելու նպատակով`

- վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը: ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով, իսկ դրանք որոշակի խմբաքանակներով տեղադրել նաև քվեախցիկներում,

- ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար սահմանել առանձին քվեաթերթիկներ` բացառելով գրիչով որևէ նշագրում, անվավեր համարել ոչ միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա կա որեւէ նշում, այլ նաեւ այն քվեաթերթիկները, որոնք ունեն հատուկ նշան պարունակող ծալվածք կամ ծրարի մեջ ուղեկցվում են թղթային կամ այլ նույնականացնող առարկաներով, 

- Որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թույլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում, իսկ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից,

- սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ` քառանկյան տեսքով, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ընտրողի նույնականացման հնարավորություն:

Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն քվեարկությունը:
ա) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

- ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,

- թանաքի դրոշմը ընտրողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,

- ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

բ) կիրառել բոլոր մատնահետքերը հանձնելու միջոցով ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես սահմանված էր Ընտրական օրենսգրքում ԱԺ կողմից 2016թ.-ի հունիսին կատարված փոփոխություններով:

գ) ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը և դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաև միջընտրական ժամանակահատվածում:

Ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինականազդեցությունը: Լցոնումները:
Ընտրողների ահաբեկման և ընտրական այլ հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնի նախևառաջ պետությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են մշտադիտարկել քվեարկության ընթացքի տեսանկարահանման ընթացքը և նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, դրանք ընդունել որպես հաղորդում և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:

Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:
ա) Խստագույնս վերահսկել նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական ծախսերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, ընդլայնել ԿԸՀ վերահսկիչ ծառայության լիազորությունները:

բ) Կրճատել ընտրական գրավի չափը մինչև 7մլն. դրամ և ընտրական ծախսերի թույլատրելի շեմը` մինչև 200 մլն.դրամ:

գ) Միջոցներ ձեռնարկել հանրային լրատվամիջոցներով նախընտրական գովազդի վճարովի եթերաժամերի սակագները կրճատելու ուղղությամբ:

դ) Օրենքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական 10 րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 19:00-ից 23:00-ի միջակայքում:

Բողոքարկման համակարգը
ա) Օրենքով սահմանել, որ բողոքները կարող են ձեւակերպվել և ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում: Ընդ որում, ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ:

բ) Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:

գ) ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց և դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների և դիտողությունների վերաբերյալ: ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:

դ) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.

- վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,

- վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,

- հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի,

- սահմանել, որ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ պարտավոր է վերահաշվարկել այն տեղամասերի արդյունքները, որոնց ամփոփիչ տվյալները նկատելիորեն տարբերվում են հարակից այլ տեղամասերում գրանցված արդյունքներից:

ե) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ, մասնավորապես, ստորագրել ընտրական ցուցակները:

Այլ փոփոխություն
Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարի ընտրվելու իրավունքի ժամկետային սահմանափակումը վերացված է: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների շուրջ 70%-ը պաշտոնավարում են 10 և ավելի տարիներ: Համայնքներում ձևավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման և համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունք: Մրցակցությունը համայնքներում փաստացի վերացված է, նոր, երիտասարդ կադրերի ձևավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:

Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերականգնելով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:23 26/01/2018  |  ՄամուլԼևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա. «Ժամանակ»
08:47 03/04/2017  |  ՄեկնաբանությունԱռաջին նախագահը կնքեց իր քաղաքական մահը
16:51 16/02/2017  |  ՔաղաքականԼևոն Զուրաբյանը չի բացառում ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը
09:24 25/11/2016  |  ՄամուլՀԱԿ-ի կարծիքով՝ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ. «Հրապարակ»
09:14 30/03/2016  |  ՄամուլՀԱԿ-ը բանակցություններ Է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. «Հայկական Ժամանակ»
09:13 19/03/2016  |  ՄամուլՀԱԿ-ը իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում. «Ժամանակ»
09:37 08/05/2015  |  ՄամուլՆոր ինտրիգներ են հասունանում ՀԱԿ-ում. «Իրատես de facto»
08:50 11/04/2015  |  ՄամուլՀԱԿ խմբակցությունը կանգնած է պառակտման եզրին. «Ժամանակ»
08:12 06/03/2015  |  ՄամուլՀԱԿ-ը մարդկանց Եվրոպական երկրներում ապաստան ստանալու փաստաղթեր են տալիս. «Ժողովուրդ»
09:09 21/01/2015  |  Մամուլ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ. «Իրավունք»

Արխիվ

[]