ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքի կողմը մեղքն ապացուցելու բեռը դրել է դատարանի կամ պաշտպանական կողմի վրա. պաշտպանը միջնորդեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին 06/04/2018 16:20 | Դատական ռեպորտաժներ
Շուրջ 15 տարվա վաղեմության՝ Երևանում կատարված սպանության գործով դատական նիստում այսօր ամբաստանյալ Արմեն Ավետիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը միջնորդեց ճանաչել ու հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը, կրելը առաջադրված մեղադրանքում, և ազատ արձակել նիստերի դահլիճում:
Իր պաշտպանական ճառում պաշտպանը նշեց, որ մեղադրանքը հիմնված է միայն ենթադրությունների վրա: Ավելին՝ մեղադրանքի կողմը ամբաստանյալի մեղքն ապացուցելու բեռը դրել է դատարանի կամ պաշտպանական կողմի վրա:
Էմին Խաչատրյանը նշեց, որ գործով նախաքննությունն անց է կացվել թերի, բազմաթիվ էական խախտումներով: Մասնավորապես, օրենքի խախտմամբ է կազմվել վկային ամբաստանյալին լուսանկարով ճանաչման ներկայացնելու գործողության արձանագրությունը՝ ներկայացված չորս լուսանկարներից մեկը՝ ամբաստանյալինը, գունավոր է եղել:
Գործում բացակայում են նաև իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաներն ու ինքնաձիգը:
«Ոչ ինքնաձիգ, ոչ ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի մեքենա, որի մեջ գտնվել է տուժողը, ոչ 2101 մակնիշի մեքենան, որտեղ, իբր, դատախազության պնդմամբ, հայտնաբերվել է իմ պաշտպանյալին պականող փաստաթուղթ, առհասարակ գոյություն չունի», - «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ասաց Է.Խաչատրյանը՝ հավելելով, որ երևի շուրջ տասը նիստ հետաձգվել է՝ պարզելու համար, թե ո՞ւմ են ի պահ հանձնված իրեղեն ապացույց մեքենան, որտե՞ղ է ինքնաձիգը:
Ըստ Էմին Խաչատրյանի, իրենք խնդրել են, պահանջել են, որպեսզի իրեղեն ապացույցները բերեն դատարան, որպեսզի իրենք հնարավորություն ունենան հետազոտել, դատողություններ կատարել, նոր միջնորդություններ հարուցել, փորձաքննություն կատարել: Որևէ ապացույց դատարան չի ներկայացվել:
Գործում կա մի հատ անուղղակի ցուցմունք՝ վկա Տիգրան Սիմոնյանի ցուցմունքը, ով ի սկզբանե պնդում է, որ ինքը խնդիրներ ունի ամբաստանյալի ընկերների հետ: Եթե վկան պնդում է, որ մի քանի հոգով՝ բժիշկը, ինքը և հավաքված անձինք, տուժողին հարցնում են՝ ո՞վ է եղել, տուժողն էլ հայտնում է, թե ո՞վ է, ինչո՞ւ մնացած անձինք այդ հանգամանքի մասին չեն հայտնել, հարց տվեց պաշտպանը: «Այսինքն՝ հայտնում է գործի ելքով շահագրգռված վկան, ով 2003թ.-ից, այդ դեպքից հետո Հայաստանում չի գտնվում, չի գտնվել ու ոնց հասկանում եմ, չի էլ գտնվելու»,- ասաց փաստաբանը՝ ցուցմունքը գնահատելով որպես կցկտուր՝ ով ոնց ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել:
Պաշտպանը հայտնեց, որ ցուցմունքում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ ոչ սպանելու դիտավորություն ու նպատակ է ունեցել, ոչ էլ այդ մարդուն ճանաչել է:
Ի պատասխան մեր հարցի, պաշտպանը հայտնեց, որ դեռ մի քանի օր կա, որպեսզի լրանա վաղեմության ժամկետը: Պաշտպանը նշեց, որ ինքը քիչ ժամանակ է խնդրել ճառին նախապատրաստվելու համար, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ պաշտպանական կողմը ցանկանում է, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկետ, ընդհակառակը, պաշտպանը միջնորդում է, որպեսզի հռչակվի իր պաշտպանյալի անմեղությունը:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալը:
Նշենք, որ մեղադրողը պնդել է մեղադրանքը ու միջնորդել ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արմեն Ավետիսյանը 2003թ. հունիսի 7-ին իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ 74» տեսակի հրազենով Երևանի Եզ. Կողբացի փողոցի 56-րդ շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ կրակահերթ է բացել նույն փողոցով ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանի վրա, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ