ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն. նախարար 06/04/2018 13:37 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:
«Համակարգում փաստացի կա, այսպես կոչված, «ինստիտուտ», երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է: Երբ փորձում ես որևէ գործողություն կատարել, ասենք այդ մարդուն խնդրել տեղափոխվել այլ պաշտոնի, դա ընկալում են անձնական սեփականության նկատմամբ ոտնձգություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արսեն Թորոսյանը:
Նա անդրադարձել է վերջերս տեղի ունեցած երկու դեպքի՝ կապված Առողջապահության ազգային ինստիտուտի և «Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:
Նախարարը տեղեկացրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին առաջարկել է դառնալ Առողջապահության նախարարի խորհրդական, հետագայում՝ նաև տեղակալ: Դա ենթադրվում էր ազատվել ներկայիս պաշտոնից:
«Ինչ տեղի ունեցավ: Անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս քվոն, ինչն այս դեպքում, որոշների համար առավոտյան ժամը 10-ին գալն է և կեսօրին տուն գնալն է, ու անհասկանալի էր, թե ինչով զբաղվելն էր, Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպեց իրարանցում գիտխորհրդի նիստի ժամանակ: Կազմվում է նամակ այն բովանդակությամբ, թե ինչու են ուզում տնօրենին հանել գործից, այն դեպքում երբ ես ուզում էի բերել ինձ մոտ խորհրդական, որովհետև նա պրոֆեսիոնալ է: Տպավորությունն այնպիսին է, թե այդ ինստիտուտը մի անձի վրա կազմված, եթե նա չլինի այդ ինստիտուտը չի լինի»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ այդ աշխատողների քայլերն առաջինը վնասում են այդ ինստիտուտին:
Նախարարն անդրադարձավ նաև «Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակած բաց նամակին, նշելով, որ բաց նամակների ինստիտուտը լավ է, բայց միշտ չէ, որ դա ազնիվ մղումներից ելնելով է արվում:
«Միհրան Սևումյանը նամակի մեջ նշել է, որ ինքն ընդամենը երկու ամիս է ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց հետաքրքիր է ինչու չէր նշել, թե այդ ինչպես եղավ, որ ինքը ընդամենը 2 ամիս է ժամանակավոր պաշտոնում: Ասեմ, նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, փաստացի Միհրան Սևումյանն անարդարացիության արդյունքում նշանակվել է տնօրեն: Հիմա ստացվում է, որ արդարության վերականգնումը համարվում է Հայաստանի ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն: Այսինքն՝ ոչ մի փոփոխություն չանե՞նք: Հակառակը, կադրային փոփոխությունը լինելու է նպատակաուղղված՝ այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ոչ մի վենդետա չի լինելու, եթե լիներ հիմա վաղուց բոլորը փոխված կլինեին: Ավելին ասեմ, որոշ մարդիկ ովքեր հայտարարեցին, որ գնում են Առողջապահության նախարարությունից, հեռացել են իրենց կամքով: Օրինակ, բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ում ես խնդրել եմ չգնալ: Քանի որ մեկ այլ անձ հեռանում էր, նա էլ որպես հավատարմության դրսևորում ևս որոշեց գնալ: Եթե մեկ այլ անձի հավատարմությունն ավելի կարևոր է, քան իր գործը, ապա խնդիր չկա, դա իր ընտրությունն է»,-ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ իրականացվելու է նպատակաուղղված գործողություն նախարարության կենտրոնական ապարատի, ինչպես նաև ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնելուն և անարդար որոշումները վերացնելուն:
Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել տնօրենի փոփոխության հետ կապված: Նրանք պնդել են, որ իրենց տնօրենը շարունակի աշխատել իր պաշտոնում:
«Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը բաց նամակ էր հրապարակել՝ նշելով, որ Առողջապահության նախարարը չի ցանկանում շարունակել իր հետ աշխատել: «Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ: Բնական հարցիս, թե ինչն է այդ «ուզելու» պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը»,-ասված է նամակում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից