Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   22:45 Սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 12/04/2024   22:22 Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» շախմատային մրցաշարի առաջատարներից է 12/04/2024   22:09 Հալեպահայերի համար անորոշությունը քաղաքական ու անվտանգային է. Գաբրիելյան 12/04/2024   22:06 «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան 12/04/2024   22:01 Պապիկյանը եւ Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության հարցեր 12/04/2024   21:52 «Ս.... հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա»․ դատավորին ուղղված այս խոսքերի համար Սուրեն Մանուկյանը կրկին կանգնել է դատարանի առջև 12/04/2024   21:46 Գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատված վարորդների հարցը քննարկման առարկա կդառնա 12/04/2024   21:37 Նշել են անհանգիստ մարդկանց համար հակացուցված ալկոհոլային ըմպելիքը 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/04/2024   21:18 Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներ 12/04/2024   21:13 ՀՀ ԱԺ նախագանը հերքեց, որ ՌԴ դաշնային խորհրդի պատգամավորները խուսափել են գալ ՀՀ 12/04/2024   21:07 Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր 12/04/2024   21:00 Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան 12/04/2024   20:53 «Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինս հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա 12/04/2024   20:49 Բժիշկը կոչ է արել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար մեկ մթերք ուտել 12/04/2024   20:38 Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան 12/04/2024   20:25 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են երկու օդաչուներ 12/04/2024   20:20 Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԱՁ» տնօրենի «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «KamAZ» մակնիշի բեռնատարը. «ԱՁ» տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց 12/04/2024   20:17 Սուրեն Պապիկյանը Բրյուս Լաֆլամի, Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/04/2024   20:02 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները 12/04/2024   19:59 Նյու Յորքում սպանվել է ապահովագրական ընկերության ղեկավարը 12/04/2024   19:49 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն ու «Kia»-ն. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց 12/04/2024   19:44 Եթե 2021 թ-ի մայիսին կրակեինք, դա նշանակելու էր ՀՀ-ի պետականության լուծարում. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   19:30 Լոնդոնում հյուրանոցի լողավազանից դուրս են բերել անշնչացած զբոսաշրջիկ կնոջ մարմինը 12/04/2024   19:19 Գեղամ Մանուկյանին նախազգուշացում հայտարարվեց. Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/04/2024   19:05 ՌԴ Պերմում տրամվայը դուրս է եկել գծերից 12/04/2024   18:57 Ձեր վերջին ցիտատները փոթորկեցին իմ հոգին. Փաշինյանը նորից գիրք նվեր ստացավ Գեղամ Մանուկյանից 12/04/2024   18:53 Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սեւծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան 12/04/2024   18:49 ՀԱՊԿ-ի հարցում «զադերժկա» չկա. Փաշինյան 12/04/2024   18:44 ԵԱՏՄ խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   18:18 Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   17:57 Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է 12/04/2024   17:52 Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Փաշինյան 12/04/2024   17:38 Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/04/2024   17:37 Ոչ ձեր հարցը, ոչ իմ տված պատասխանը, ցավոք, իրավական պրոցեսների վրա չեն ազդելու. Փաշինյանը՝ վարորդների դեմ գործ հարուցելու մասին 12/04/2024   17:28 Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր «օրինական» լծակները կօգտագործվեն Աղազարյանին մանդատից զրկելու համար (տեսանյութ) 12/04/2024   17:16 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ 12/04/2024   17:14 ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու հետ Ղարաբաղի հարցն առնչություն չունի. Փաշինյան 12/04/2024   16:56 Եթե դատական իշխանությունում խնդիրներ կան և պատասխանատուն չի կարողանում լուծել դրանք նորմալ են նման խոսակցությունները. ԱՆ 12/04/2024   16:53 Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն, կառաջարկեն քվեարկել. Փաշինյանը մանրամասնեց 12/04/2024   16:48 Նոր Սահմանադրությունը նոր նախաբան կարող է ունենալ, եթե այն չի շեղվում կոնցեպտից. Գալյան 12/04/2024   16:44 ԱԺ-ոմ Փաշինյանը մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին .ուղիղ 12/04/2024   16:39 Վարչապետի հանձնարարականի պահանջը չենք խախտի, նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան 12/04/2024   16:34 Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 12/04/2024   15:56 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ 12/04/2024   15:46 Շոկի մեջ էի, ինձ հազիվ էի պահում, որ չխեղդեմ իրեն. Ալեն Սիմոնյան՝ Հովիկ Աղազարյանի մասին
12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/04/2024   14:18 «Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/04/2024   15:24 Հովիկ Աղազարյանը բացահայտեց երկրի խայտառակ հանցագործության համակարգը. նրա հեռախոսը առգրավել են,կնքել, հետո գաղտնի բացել են, վերծանել ու տվել Նիկոլ Փաշինյանին. Մանուկյան 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/03/2024   08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» 12/03/2024   19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան 12/04/2024   15:03 Իմ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ. Հեռախոսիս մեջ եղած նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան

Խարդախությունների շարքը շարունակվում է. թիվ 70 դպրոցի նախկին տնօրենը դատապարտվել է՝ զրկվելով կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 06/02/2018   12:02  |  Քրեական խրոնիկոն

Մի շարք խարդախությունների մեջ մեղադրվող «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը դատապարտվեց տուգանքի: Միևնույն ժամանակ, դատավճռով նա 3 տարի ժամկետով զրկվել է կրթության ոլորտում որևէ գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև՝ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Ավելի վաղ «Փաստինֆո.-ն տեղեկացրել էր, որ Շափաղաթյանը թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. մինչև 2014 թվականի ապրիլը:

Այսպիսով, Շափաղաթյանը նշված դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. նոյեմբերի 25-ից և մեղադրանքի համաձայն՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի ստացման համար բանկերում առկա հաշվեհամարների վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից դրվել է արգելանք, այդ ժամանակահատվածում դպրոցի մի շարք աշխատակիցներ աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին:

Բացի այդ, Շափաղաթյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել աշխատակիցների իրավունքներին ու օրինական շահերին:

Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ դատապարտելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 200 000 ՀՀ դրամի չափով տուգանքի, 3 տարի ժամկետով էլ զրկելով կրթության ոլորտում գործունեությամբ զբաղվելու և պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Միևնույն ժամանակ նշանակվող պատժին լրիվ գումարվել է նախորդ՝ 07.07.2017 թվականի մեկ այլ խարդախության գործով դատավճռով նշանակված 800.000 ՀՀ դրամ տուգանքը և վերջնական պատիժ է սահմանել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը՝ պահպանելով կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումը:

Հիշեցնենք նաև, որ դեռևս տարիներ առաջ ընդդեմ Շափաղաթյանի ներկայացվել էին 10-ից ավելի քաղաքացիական հայցեր:

Քաղգործերից մեկով դեռևս 2013թ. «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի: Հայցվորը դպրոցի տնօրենից պահանջում էր բռնագանձել 3 175 100 ՀՀ դրամ գումար:

Որտե՞ղ են թիվ 70 դպրոցի համար գնված նեթբուքերը

Բանն այն է, որ թիվ 70 դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10-ը նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90 -օրյա ժամկետում վճարել գումարը։

Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև հուլիս 31-ը։ Սահմանված երկրորդ ժամկետում ևս գումարը չի վճարվել և հայց ներկայացնելով դատարան հայցվորը պահանջում էր նաև պատասխանողից բռնագանձել տույժեր, դատական ծախսերը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Դավթյանի մատուցած ծառայությունների համար արդեն իսկ վճարված 820 000 ՀՀ դրամը: Ինչ վերաբերում է տույժերին, ապա հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ այն քիչ են հաշվարկել` նկատի ունենալով, գործ ունեն դպրոցի հետ:

Թե ի՞նչ էր արել դպրոցի համար գնված այդ նեթբուքերը Շափաղաթյանն այդպես էլ դատարանում չէր հայտնել, սակայն իր խոսքով՝ անգամ իր ֆինանսական միջոցներով է փորձել դպրոցը «կարգի բերել, դուռ ու պատուհաններ է փոխել, ավել ու փոշի է գնել»: Ըստ նրա՝ իր մեղավորությունը կայանում է նրանում, որ ծանր «լուծ» է վերցրել իր վրա:

Շափաղաթյանի վերաբերյալ հաջորդ խարդախության գործը, որը քննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, դատավոր Դավիթ Բալայանի վարույթում՝ կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Հիշյալ գործով էլ՝ Հերմինե Շափաղաթյանը բարձր վարձատրվող աշխատանքի խոստում էր տվել և տուժողից հափշտակել էր 800 ԱՄՆ դոլար գումար:

Թերևս Շափաղաթյանի կողմից կատարված խարդախությունների շարքը շարունակվում է՝ ընդամենը օրեր առաջ նոր գործ է մուտք եղել դատարան՝ կրկին խարդախության հոդվածով, այս անգամ էլ Շափաղաթյանը Էմմա Քոչարյանին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 74 դպրոցում որպես կազմակերպիչ աշխատանքի ընդունելու վերաբերյալ խոստումներ է տվել և վերջինիցս 2017թ․ հունիսի սկզբին պահանջել և ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար, որը և խարդախությամբ հափշտակել է։

Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]