ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերմացուի եւ պարարտանյութի դիմաց գումարների հափշտակությունը կրել է համակարգային բնո՞ւյթ 06/01/2018 18:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են տարբեր մարզերի համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, բազմակողմանի քննությունն ապահովելուն ուղղված իրականացվող միջոցառումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, ՔԿ մարզային քննչական վարչությունների պետերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունների վարույթում ընդհանուր առմամբ քննվում է 49 քրեական գործ՝ հանրապետության տարբեր մարզերի 50 համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ։ Քննությամբ պարզվել է, որ պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է սերմացու և պարարտանյութ, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն հատկացված սերմացուն կամ պարարտանյութը չեն հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին (կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել), իսկ որոշ դեպքերում հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, մարզպետարաններին ներկայացվել է, թե գյուղացիները վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել ստանալ նախատեսված բերքը, հետևապես չեն կարողացել վճարել, իսկ հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից։
Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:
ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է յուրաքանչյուր դեպքով ապահովել բոլոր հանգամանքների լիարժեք պարզաբանումը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, այդ թվում՝ պարզել, թե գյուղացիներին հատկացված սերմացուն և պարարտանյութը ով է ձեռք բերել և ինչ գումարների հաշվին, ինչ ընթացակարգով է իրականացվել բաշխումը, ով է պատասխանատու եղել գումարների գանձման և դրա նկատմամբ վերահսկողության համար, ինչու ստացած պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները տարիներ շարունակ չեն փոխանցվել նախատեսված ընթացակարգով և ներգործության միջոցներ չեն ձեռնարկվել։
Բացի այդ, հանձնարարվել է նշված դեպքերի առթիվ տարբեր քննչական վարչությունների վարույթում քննվող քրեական գործերով ապահովել տեղեկատվության փոխանակումն ու համապատասխան վերլուծությունների իրականացումը՝ պարզելու, թե արդյոք ընդհանրություններ ունեն տարբեր մարզերի համայնքներում արձանագրված չարաշահումների բնույթը։
ՀՀ ՔԿ նախագահն ընդգծել է քրեական գործերով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում կազմակերպելու անհրաժեշտությունն ու բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան