ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ դատախազության ուսումնասիրությամբ բացահայտվել են թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից շուրջ 2 մլրդ դրամի չափով ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության չկատարման փաստեր 06/01/2018 18:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազությունից:
Նշված ժամանակահատվածում ԱԱՀ վճարման գծով ՀՀ կառավարության թվով 48 որոշումներով տնտեսվարող սուբյեկտները ստացել են արտոնություն ընդհանուր շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի չափով: Նրանցից 19-ի մասով ուսումնասիրության պահին լրացած է եղել արտոնության ժամկետը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից նշված 19 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ առկա է շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն՝ թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից:
Նշված 8 տնտեսվարող սուբյեկտներից 3-ը ճանաչվել են սնանկ (պարտավորության չափը շուրջ 893,2 միլիոն դրամ): Դրանցից 1 դեպքում սնանկության գործընթացում վաճառված գույքից միջոցներն անցել են ապահովված պարտատերերին, և ներկա դրությամբ ԱԱՀ պարտավորությունը մարելու համար տնտեսվարող սուբյեկտը գույք չունի (պարտավորության չափը 148 միլիոն դրամ): 3-ի դեպքում ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ (պարտավորության չափը շուրջ 237,9 միլիոն դրամ): Իսկ 2 տնտեսվարող սուբյեկտի դեպքում ԱԱՀ գծով պարտավորության գանձման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել հետագա օրենսդրական փոփոխություններով պայմանավորված: Արդյունքում ԱԱՀ վճարման գծով նշված 834,9 միլիոն դրամի չափով պարտավորությունն օրենքի ուժով վերացվել է:
Բացի այդ, արտոնության տրամադրման գործընթացում առաջ են եկել մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ կազմակերպությունները ներկրել են արտոնության տրամադրմանը վերաբերող՝ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված խմբաքանակներից ավել ապրանքներ, կամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների մի մասն ազատվել է միևնույն ապրանքախմբին դասվող ապրանքները ներմուծելու դեպքում առաջացող ԱԱՀ-ից, իսկ մյուս մասը՝ ոչ:
Վերը նշված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև կազմակերպությունների կողմից ԱԱՀ վճարման գծով պարտավորությունների չկատարման հանգամանքները հստակեցնելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
Ուսումնասիրությունները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան