ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
13 մլն դոլարի յուրացման հետ կապված ակնհայտ սուտ և զրպարտող տեղեկությունների վերաբերյալ հերքում չտպագրելու դեպքում ՋՏՊԿ-ն հարցը կլուծի իրավական կարգով 06/01/2018 15:04 | ԼՐԱՀՈՍ
Ջրային տնտեսության պետական կոմիտեն անդրադարձել է այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե Սևանից կատարված ջրառի արդյունքում 13 մլն դոլարի յուրացում է կատարվել:
Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել են 13 մլն դոլար. «Ժամանակ»
Կոմիտեն պարզաբանմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է.
Արձագանքելով «Ժամանակ» օրաթերթում 01.06.2018 թվականին մեզ համար անհասկանալի մղումներից դրդված և որևէ կերպ չփաստարկված ««Թայֆեն» գրպանել է» նյութի հրապարակմանը, որն այնուհետև արտատպվել է մի շարք լրատվամիջոցներում, հարկ ենք համարում մի քանի պարզաբանում անել:
Նախ և առաջ, ևս մեկ անգամ հաստատում ենք, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 30 սմ-ով: Այս տվյալը ներկայացնում է ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այլև՝ «Հայպետհիդրոմետը»՝ որպես անկախ և ոչ շահագրգիռ կառույց:
Ինչ վերաբերում է անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակի 13 սմ-ով նվազման տվյալին և այն պնդմանը, որ դա տեղի է ունեցել մարտ-ապրիլ ամիսներին Սևանից իրականացված ջրառի պատճառով, ապա հարկ ենք համարում նշել, որ Սևանից ջրառ իրականացվել է ապրիլի 18-ից մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում: Սևանից ջրառը դադարեցվել է՝ մայիսին՝ անձրևառատ եղանակային պայմաններին զուգահեռ:
Այդ ընթացքում Սևանից բաց է թողնվել շուրջ 24.7 մլն խմ ջուր: Այս ցուցանիշն անփոփոխ է մինչ օրս, քանի որ Սևանից ջրառը դեռ չի վերսկսվել: Կամայական հաշվարկի դեպքում՝ 24.7 մլն խմ ջրբացթողումը՝ որպես մարդածին ազդեցություն, Սևանա լճի մակարդակի վրա կարող է թողնել 2 սմ-ի բացասական ազդեցություն: Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ այս ընթացքում Արփա-Սևան թունելի միջոցով Եղեգիս գետից և Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 93 մլն խմ ջուր՝ թունելի անվտանգության համար թույլատրելի 14 խմ/վ թողունակության պայմաններում:
Նույնիսկ այս երկու թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ Սևանա լիճ տեղափոխվել է շուրջ 70 մլն խմ ավելի ջուր, քան եղել է Սևանից կատարված ջրբացթողումը, որն, ի դեպ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված 170 մլն խմ-ի շրջանակներում է իրականացվել: Ամենապարզ հաշվարկներից էլ հասկանալի է դառնում, որ Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի հաշվին լճի մակարդակը բարձրացել է 5.6 սմ-ով: Ի դեպ, այս տարի Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի ծավալները շուրջ 25 մլն խմ-ով գերազանցում են անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործմանը, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Սևանից ջրբացթողում իրականացվում է բացառապես ոռոգման նպատակով, իսկ էլեկտրաէներգիայի ստացումը հարակից արդյունք է, որը որևէ կերպ չի խոչընդոտում ոռոգման ընթացքին:
Եվ վերջապես, ինչ վերաբերում է իբր Սևանից կատարված ջրառի արդյունքում 13 մլն դոլարի յուրացման հետ կապված ակնհայտ սուտ և զրպարտող տեղեկություններին, ապա ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով՝ ՋՏՊԿ-ի և Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակման համար:
Ակնկալում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պատրաստված հերքման և ներողության հրապարակում «Ժամանակ» օրաթերթի հաջորդ համարում, ինչպես նաև՝ նյութը արտատպած մյուս բոլոր լրատվամիջոցներում դրա արտատպումը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ