Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ. ԱԳ նախարար 05/31/2018   10:48  |  Հարցազրույց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Բանաձև» հաղորդաշարին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Պարո՛ն Մնացականյան, նախ շնորհակալ եմ մեզ միանալու համար, և առաջին հարցը: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ:

- Շատ ջերմ և շատ պրագմատիկ:

- Օրակարգային հարցերը արդեն պա՞րզ են, կա՞ արդեն համաձայնություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ:

- Գիտեք, ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը համակարծիք էին, որ մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնց շրջանակներում մենք քննարկում ենք մեր ողջ երկկողմ օրակարգը, և այդ շրջանակների մեջ նպատակ ունենք գնահատելու այն ծրագրերը, որոնք արդեն ընթանում են, գնահատելու դրանց ընթացքը, գնահատելու տարբեր խնդիրներ, որոնք կապված են դրանց հետ, գնահատելու այն նոր աշխատանքները, այն նոր ծրագրերը, որոնք մենք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել: Եվ նաև ավելի երկարաժամկետ ռազմավարական ուղեցույց ունենալ մեր երկկողմ հարաբերություններում:

- Պարո՛ն Մնացականյան, անցած շաբաթ ակտիվ քննարկում էր աբխազական երկաթգծի բացման հնարավոր հանգուցալուծումը: Ռուս-վրացական բանակցություններ են տեղի ունենում: Արդյո՞ք շոշափվել է այս երկաթգծի բացման հեռանկարը:

- Մենք հիմա տեղեկանում ենք՝ ինչպես է այդ գործընթացը գնում, այն դեռևս ընթացքի մեջ է:

- Պարո՛ն Մնացականյան, վաղը նախատեսված է վարչապետի այցը Ջավախք, ինչը նման մակարդակով առաջին այցն է տարածաշրջան վերջին մոտ քսան տարվա ընթացքում: Այցը ճանաչողակա՞ն է, թե կփորձեք տեղում որոշակի առումով լուծել ջավախահայության խնդիրները:

- Այդ հարցը ընդհանուր մեր մեծ օրակարգի հարցերից մեկն է, և շատ հատկանշական և խորհրդանշական է, որ երկու վարչապետերը, երկու կառավարություններն ունեն բավական տրամադրվածություն և միասին նպատակաուղղված աշխատանք տանելու մտադրություն: Այդ այցելությունը Ջավախք նաև ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների մտադրությունները:

- Պարո՛ն Մնացականյան, ես գիտեմ, որ Դուք ունեք բավական հագեցած օրակարգ և մի քանի հարցեր, որոնք որ այս օրերին հրատապ են: Օրինակ, Դուք պաշտոնավարման երկրորդ օրը պաշտպանության նախարարի հետ այցելեցիք Նախիջևանի դիրքեր: Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ սահմանին ադրբեջանական ուժերը նոր հենակետեր են կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրքեր: Ո՞րն է Հայաստանի պատասխանը Բաքվի այս գործողություններին:

- Ձեզ պաշտպանության նախարարն ավելի հստակ կպատասխանի Ձեր կողմից բարձրացրած հարցերին: Բայց նաև մեր այցի նպատակը կանխարգելիչ էր այն առումով, որ նման հարցերը մեր ուշադրության կենտրոնում են՝ և պաշտպանության նախարարի համար, և ինձ համար: Մենք արդեն նշել ենք, որ ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու և բացասական ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի խուսափենք նման զարգացումներից: Մենք, այսինքն՝ բոլոր կողմերը, տվյալ դեպքում խոսքն Ադրբեջանին է վերաբերում, պետք է խուսափենք ցանկացած նման զարգացումից:

Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի:

- Պարո՛ն Մնացականյան, Երևանը մշտապես ընդգծում է, որ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ՝ կարգավորման համար: Խոսքը ղարաբաղյան բանակցությունների մասին է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ մթնոլորտը: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Եվ վստահաբար, որքան հասկանում եմ, Նախիջևանյան դիրքերի ամրապնդումն այդ քայլերից մեկը չէ:

- Դուք մեկ օրինակ բերեցիք: Դրան են վերաբերում նաև հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են Բաքվից, որոնց էությունը, բովանդակությունը վկայում է հակառակի մասին, վկայում է այն մասին, որ պահպանվում են նման ձևակերպումներ, նման հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն կարող գնահատվել` որպես խաղաղությանը միտված մթնոլորտին նպաստող: Սա մեզ համար շատ էական, շատ կարևոր հարց է բանակցային գործընթացի կոնտեքստում: Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը:

- Պարո՛ն նախարար, հունիսին համանախագահների հետ եք հանդիպելու: Արդյո՞ք այս պահին քննարկվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը:

- Եկեք չշտապենք: Դուք արդեն լսել եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: Սա շարունկվելու է: Մենք նպատակաուղղված, հաշվարկած քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք:

- Ինչպե՞ս ենք մենք տրամադրված: Այսինքն՝ կառաջարկե՞նք ինչ-որ նախապայմաններ Բաքվին, թե՞ կշարունակենք այնտեղից, որտեղից կիսատ են մնացել բանակցությունները:

- Գոյություն ունի գործընթաց: Մենք դա գնահատում ենք, մենք պատրաստվում ենք և մտադիր ենք անել այն, ինչ մինչ օրս արվել է, և դրա հիման վրա կառուցել գործընթացը: Մենք խոսել ենք շարունակականության մասին, խոսել ենք խաղաղ, բանակցությունների միջոցով կայուն խաղաղություն ապահովելու մասին:

- Եվ վերջին հարցը, պարո՛ն նախարար: Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները և շատ խիստ մոտեցում է որդեգրում Իրանի հետ հարաբերությունները չխզող իր գործընկերների նկատմամբ: Մենք այս ուղղությամբ աշխատո՞ւմ ենք, ո՞րն է մեր մոտեցումը: Որովհետև հասկանալի է, որ Իրանը մեր հարավային հարևանն է, մեր հիմնական կոմունիկացիան, և մենք պարզապես չենք կարող որևէ հարաբերություն չունենալ Թեհրանի հետ:

- Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. մենք ողջունել ենք համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ:

Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:03 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ
15:37 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը
20:12 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
20:40 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ. Զոհրաբ Մնացականյան
15:59 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ
18:56 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի խորհրդարանի նախագահին
19:56 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
19:52 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ
19:31 27/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը
12:26 14/07/2017  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկում

Արխիվ

[]