ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել 05/31/2018 18:15 | ԼՐԱՀՈՍ
Գործադրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասով սահմանված իրենց լիազորությունները՝ ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ առերևույթ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քարաձոր գյուղի բնակչուհի Տ. Հ.-ն, վեց տարվա համատեղ կյանքից հետո ամուսնու՝ Գ.Գ.-ի հետ ունեցած խնդիրների պատճառով, վերցնելով մանկահասակ երեխային, 2018թ. փետրվարին վերադարձել է հայրական տուն: Մայիսի 16-ին այցելելով նրանց, Գ. Գ.-ն հաջորդ առավոտյան կնոջից մերժում ստանալով վերադառնալու և համատեղ ամուսնական կյանքը շարունակելու իր առաջարկի վերաբերյալ, ձեռքերով դիտավորությամբ բազմակի հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով առողջությանը թեթևի հատկանիշներ չպարունակող վնաս:
Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գ. Գ.-ի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Ընդ որում, կինը հաղորդմամբ և տված բացատրությամբ հայտնել է, որ նախքան ամուսնալուծվելն ու անգամ դրանից հետո, ամուսնու կողմից բազմիցս ենթարկվելով ծեծի, մի քանի անգամ երեխայի հետ գնացել է իր հայրական տուն, սակայն ամուսինը սպառնացել է ամուսնալուծվելու դեպքում իրենից վերցնել մանկահասակ երեխային, ինչից վախեցած՝ վերադարձել է նրա մոտ: Նշված փաստական տվյալները վկայում են, որ ամուսինների միջև ձևավորվել են ընտանիքում ֆիզիկական և հոգեբանական բռնությանը բնորոշ փոխհարաբերություններ: Իսկ ամուսնու կողմից կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելը, նրանից երեխային վերցնելու սպառնալիքներ տալը վկայում են ինչպես Գ.Գ.-ի կողմից կնոջ նկատմամբ կրկին բռնություն գործադրելու հավանականության բարձր աստիճանի փաստի ուժով վերջինիս անօգնական վիճակում գտնվելու, իր իրավաչափ շահերն ինքնուրույն պաշտպանելու հնարավորությունից կնոջ զրկված լինելու մասին:
Մյուս դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 16-ին մոր՝ Ֆ. Պ.-ի կողմից մերժում ստանալով խանութից օղի գնելու իր պահանջի կատարման կապակցությամբ, որդին՝ Վ.Պ-ն, վերցնելով դանակն ու փակելով տանից հեռանալու փորձ կատարող մոր ճանապարհը՝ նրա հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Ապա դանակը նետել է մոր հետևից, որը չի դիպել նրան:
Ելնելով այն բանից, որ Ֆ.Պ.-ն դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին՝ հայտնելով, որ Վ. Պ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի՝ խնդրելով, որպեսզի վերջինս քրեական պատասխանատվության չենթարկվի, իսկ Վ. Պ.-ն ընդունել է իր կողմից կատարած արարքը, լրացուցիչ բացատրությամբ իր համաձայնությունն է տվել դիմողի բողոքի բացակայության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու համար՝ ոստիկանության Տաշիրի բաժնի տեսուչի կողմից որոշում է կայացրել նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Սակայն ստուգելով նշված որոշման օրինականությունը և ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը՝ Լոռու մարզի դատախազության դատախազը գտել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, անտեսվել են նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքներ:
Մասնավորապես չի պարզվել՝ արդյոք դեպքից առաջ և հետո Վ.Պ-ն մոր նկատմամբ բռնություն գործադրե՞լ, է, կամ գործադրելու սպառնալիքներ տվե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ նյութերով պարզվել է, որ Վ. Պ.-ն «հոգեկան և վարքի խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքով» ախտորոշմամբ հաշվառված է եղել «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբույժի մոտ և հաշվառումից հանվել է 2017թ. հուլիսին՝ բնակության վայրը փոխելու կապակցությամբ։
Վարույթն իրականացնող մարմինը չի պարզել նաև, թե արդյոք Ֆ. Պ.-ն որդու նկատմասմբ բողոք չունենալու մասին դիմումը ներկայացրել է կամովի՞ն, թե՞ սպառնալիքի, համոզելու արդյունքում:
Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ընթացքում Ֆ. Պ.-ն հայտնել է, որ որդին երբեմն անիմաստ բռնկվում է, քանի որ ունի հոգեկան խանգարում, զայրանում է, երբ ինքը փող չի ունենում նրա համար օղի, ծխախոտ գնելու, հեռախոսը լիցքավորելու համար, տան իրերը շպրտում է։ Դանակի գործադրմամբ իրեն սպառնալիքներ տալու դեպքից հետո շուրջ 2 ամիս անց եղել է նմանատիպ դեպք, որի ժամանակ ինքը, մտավախություն ունենալով, որ որդին կարող է նաև իրեն վնասել, տանից դուրս է եկել, այնուհետև 1 օր հետո, երբ նա հանգստացել է, վերադարձել է տուն:
Ակնհայտ է եղել, որ Վ. Պ.-ն հակում ունի դանակի գործադրմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու: Եվ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ առկա է Վ. Պ.-ի կողմից Ֆ. Պ.-ի կյանքին և առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ, հետևաբար վերջինիս վիճակը պետք է գնահատել որպես անօգնական։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է ընտանիքում բռնության դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով, (այդ թվում նաև ծեծը, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Նման դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է քրեադատավարական օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ Լոռու մարզի դատախազության դատախազները, կայացրել են նշված դեպքերով քրեական գործեր հարուցելու որոշումներ: Առաջին դեպքում՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Իսկ երկրորդ դեպքում դատախազը վերացրել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից