ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակում խոշտանգման գործը կարճելու որոշման դեմ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ 05/30/2018 19:28 | Դատական ռեպորտաժներ
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում զինծառայողին խոշտանգման ենթարկելու փաստով քրեական գործը կարճելու որոշման դեմ զինծառայողի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԿ պաշտոնական կայքէջից: Փաստաբանը Վճռաբեկ դատարանից խնդրել է գործը բեկանել, կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել դատարան նոր, արդյունավետ քննության:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Ա.Դանիելյանը և Ռ.Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել, որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված Ա. Հակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն, զորամասից տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Զինծառայողը զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետևանքով ձեռք է բերել հոգեկան առողջական լուրջ խնդիրներ: Դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի տարածքում գտնվող զորամասում՝ նոյեմբերի 6-ին կամ 7-ին:
ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրությամբ հաստատվել է, որ զինծառայողն իրոք ստացել է ուժեղ հոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակ Ա.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի:
Հետևաբար առողջական խնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի հետևանքով:
Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի՝ ստորադասի նկատմամբ բռնություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և Ա. Հակոբյանը ճանաչվել է տուժող:
Սակայն 11.06.2016 թ. ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Այդ որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը բողոք է ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:
29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին և գործն ուղարկել է դատարան՝ նոր քննության:
15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փաստաբանի ներկայացված բողոքը մերժելու մասին։
09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասին։
2018 թ հունվարի 9-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որն էլ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։
Բողոքում, մասնավորապես, նշվում է, որ Վերաքննիչ դատարանը՝ կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ,8-րդ, 9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով ամրագրված խոշանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումներ։
Փաստորեն Վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյո՞ք խախտվել են տուժողի իրավունքները ու ազատությունները, արդյո՞ք խախտվել է տուժողի ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարանը չքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ վարույթը իրականացնող մարմնի գործողությունները եղել են օրինական: Ըստ դիմողի ներկայացուցչի, դա հիմք է տալիս ենթադրելու, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով եղել է կաշկանդված և չի կայացրել օրինական որոշում։
Բողոքում փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումը ակնհայտ հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, ինչի հետևանքով Ա. Հակոբյանի նկատմամբ խախտվել է ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի պահանջը, և դատարանը գործը քննել է միակողմանի, չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չի անդրադարձել բողոքում բարձրացված այն հարցերին, որոնց ըստ էության դատարանը պարտավոր էր իրավական գնահատական տալ։
Ա․Ղարագյոզյանը գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հ. Հարությունյանի կողմից կայացված որոշումները անհիմն են և չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից: Նման որոշման կայացման պարագայում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասի կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Ա.Հակոբյանի իրավունքը խախտվում է նաև նույն կոնվենցիայի 1- ին հոդվածի զուգակցմամբ, քանի որ նման պարագայում Հայաստանի Հանրապետությունը ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային բաժնի քննիչի և զինվորական դատախազության և դատարանի դեպքի առթիվ չեն իրականացրել արդյունավետ քննություն, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել:
Լուսանկարում՝ փաստաբան Արա Ղարագյոզյանն է :
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել