ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թղթախաղ չխաղալու համար տաք ջուր է լցրել խցակցի դեմքին 05/30/2018 13:11 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, դատապարտյալներ Դավիթ Խաչատրյանն ու Գևորգ Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից պատիժը կրել են միևնույն խցում: Այդ ընթացքում Դ.Խաչատրյանը խցակցին պարբերաբար առաջարկել է գումարի դիմաց թղթախաղով զբաղվել, սակայն Գ. Արսենյանը մերժել է, որի պատճառով նրանք հաճախակի վիճաբանել են:
2017թ.-ի հունիսի 25-ին Դ.Խաչատրյանը հերթական անգամ խցակցին առաջարկել է գումարի դիմաց թղթախաղ խաղալ: Գ.Արսենյանը հրաժարվել է և պահանջել նման հարցերով չանհանգստացնել իրեն, սակայն Դ.Խաչատրյանը շարունակել է պնդել, ինչը վերածվել է լեզվակռվի և քաշքշուկի, որի ընթացքում Գ.Արսենյանը տաք ջուր է լցրել Դ.Խաչատրյանի դեմքին և հարվածներ հասցրել նրան` պատճառելով առողջության թեթև վնաս:
Տեսնելով, որ խցակիցները վիճաբանել են միմյանց հետ, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը պարզաբանումներ կատարելու համար Գ.Արսենյանին ուղեկցել է իր խուց, որտեղ վերջինիս նախատել է իր մտերիմ Դ.Խաչատրյանի հետ վիճաբանելու համար: Այդ ընթացքում խուց է մտել Դ.Խաչատրյանը և թիկունքից հարվածել Գ.Արսենյանի գլխին, ապա` մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կողային շրջանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այնուհետև խցում գտնվող մյուս դատապարտյալները նույնպես Դ.Խաչատրյանի հետ հարվածներ են հասցրել գետնին ընկած Գ.Արսենյանի մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել նրան:
Դեպքից հետո Գ. Արսենյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա մեծ դժվարությամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խուց, որտեղ հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է նախնական բուժզննության, ապա տեղափոխվել քաղաքացիական բժշկական կենտրոն:
Այսպիսով, դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դ. Խաչատրյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար Գևորգ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Դ.Խաչատրյանի և Գ. Արսենյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից