ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ հայկական վարժարանի սաները Երևանում Արմեն Սարգսյանի հետ քննարկել են տարբեր ոլորտների վերաբերող հարցեր 05/30/2018 19:42 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 30-ին իր նստավայրում ընդունեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաներին և ուսուցիչներին: Հյուրերի թվում էր Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահի շրջանային հարցերով տնօրեն, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը:Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Վարժարանի սաները Հայաստան են ժամանել հատուկ առաքելությամբ՝ ցանկանալով իրենց կողմից հանգանակված 25 հազար դոլարը փոխանցել արցախցի զինվորներին և նրանց ընտանիքներին:
ՀՀ նախագահի և աշակերտների միջև ծավալված զրույցն առնչվում էր ամենատարբեր ոլորտներին: Նախ Արմեն Սարգսյանը հետաքրքվեց նրանց տպավորություններով: Աշակերտները տեղեկացրեցին, որ իրենք արդեն եղել են Արցախում, Հայաստանի տարբեր քաղաքներում, ծանոթացել են պատմամշակութային վայրերին: Նրանք շատ տպավորված են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով: Վարժարանի սաներից Արա Յակուբյանը կարևոր ձեռքբերում համարեց հայաստանյան վերջին քաղաքական իրադարձությունները:
«Ժողովուրդն ուժեղ գտնվեց և իր խնդիրները բարձրաձայնեց՝ փորձելով փոխել երկրում առկա իրավիճակը: Շատ կցանկանայի, որ այս ուժը, հաջողությունը պահպանվի և երկարաժամկետ կտրվածքով ևս կարողանա իր խոսքը տեղ հասցնել»- ասաց Արա Յակուբյանը:
Աշակերտներն իրենց խոսքում նկատեցին, որ երկրի զարգացումն ապահովելու համար, ճիշտ կլիներ, որ երկրի ղեկավարն իր շուրջը համախմբեր բանիմաց մարդկանց թե Հայաստանից, թե Սփյուռքից, քանի որ այլ երկրներում բազմաթիվ հայեր կան, ովքեր բարձր մակարդակի մասնագետներ են և կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում:
Վարժարանի սաներից Ռոզի Օգանեսյանը կարևոր համարեց բանակի հզորացումը:
«Մենք եղանք Արցախում, շփվեցինք զինվորների հետ: Մեր սերնդակիցներն էին կանգնած սահմանին: Կարծում եմ, որ ճիշտ կլինի տեխնոլոգիաների զարգացումները նաև ներդնել բանակում, զինված ուժերում, ու դրանցով կարողանալ օգնել սահմանին կանգնած զինվորներին»,-ասաց Ռոզի Օգանեսյանը:
Աշակերտներն առաջնահերթ համարեցին կրթության որակի բարձրացումը, ժամանակին համընթաց մրցունակ մասնագետների պատրաստումը: Եվ ամենակարևորը, որ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած երիտասարդը կարողանա աշխատել իր երկրում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, լսելով աշակերտների դիտարկումները, նշեց, որ բանակն ուժեղացնելու, կրթության որակի բարձրացման, մարզերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ է տնտեսության զարգացումը:
«Ինքնին տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե ներդրումներ չլինեն: Դրա համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, որ հայերը և ոչ միայն, գան ներդրումներ կատարեն, արտադրություն ստեղծեն, նոր շուկաներ գտնեն: Կրթությունը ևս կարևոր է, քանի որ եթե խոսում ենք ապագայի մասին, ուրեմն պետք է ընդգծենք բարձրորակ կրթության անհրաժեշտությունը»,-ասաց Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով, այս ամենից բացի կարևորը սոցիալական արդարություն ապահովելն է, երբ քաղաքացին, անկախ իր սոցիալական կարգավիճակից, վստահ լինի, որ կկարողանա հաջողության հասնել:
Լավ խոսքեր ասելուց բացի, ի՞նչ անել, որ մարդկանց մեջ հավատ լինի իր երկրի վաղվա օրվա նկատմամբ: Վարժարանի աշակերտներից մեկի հնչեցրած հարցին Արմեն Սարգսյանը նշեց, որ ասվածը գործով ապացուցել է պետք:
«Գեղեցիկ խոսքեր ասելը դժվար չէ: Կան տաղանդավոր մարդիկ, ովքեր գեղեցիկ խոսքեր ասելու մասնագետ են, մեր մշակույթի մեջ էլ հաճախ այդ մարդկանց համարում են թամադա: Թամադայությունից մինչև իրական քաղաքականություն հսկայական ճանապարհ կա: Եվ չափանիշը մեկն է՝ գործ: Գեղեցիկ խոսքերն ասվում են, որ հստակ լինի, թե ուր ենք գնում: Ունենալ տեսլական, շուրջը հավաքել տաղանդավոր մարդկանց, այդ տեսլականը դարձնել ծրագիր և աշխատել այն կյանքի կոչելու ուղղությամբ: Պետք է անընդհատ քրտնաջան աշխատես, ինքդ քեզ ստուգես, չկոռումպացվես»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Աշակերտները հարց հնչեցրեցին Սփյուռքի նոր սերնդից ունեցած ակնկալիքներից: Արմեն Սարգսյանը նշեց, որ ակնկալում է ցանկացած երկրում գտնվող հայը լինի լավ քաղաքացի:
«Ամեն հայ, որտեղ էլ լինի, պետք է իմանա, որ տուն ունի, Հայաստանն իր Հայրենիքն է: Լավ, թե վատ օրերին պետք է հայն իմանա, որ հարազատ տեղ ունի, որտեղ կարող է գալ: Տուն ունենալու հասկացողությունը շատ կարևոր է»,-ասաց նախագահը:
Վարժարանի աշակերտները չշրջանցեցին նաև վերջերս Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների պատճառները: Նրանց հետաքրքրում էր, այդ ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանը հեռացավ:
«Ինչպես գիտեք ապրիլի 23-ին իրավիճակը թեժ էր, իսկ ապրիլի 24-ը հայ ազգի համար սուր օր է, այդ օրը մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին 100 հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց և վտանգ կար, որ կարող է լիներ ընդհարում: Դա մեզ համար կլիներ ամոթալի: Պատկերացնո՞ւմ եք, ապրիլի 24-ին հայերը միմյանց ծեծեին…Ապրիլի 23-ը ճակատագրական օր էր: Ես անկեղծ պետք է ասեմ, որ հանրապետության 3-րդ նախագահն իր մեջ գտավ համարձակություն և տվեց հրաժարական: Եվ այդ հրաժարականով հաջորդ օրը մենք այդ դժբախտությունը չունեցանք»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Վարժարանի աշակերտները չմոռացան խոսել նաև «Tetris-Wordtris» խաղ ստեղծելու Արմեն Սարգսյանի հաջողության մասին: Հետաքրքվեցին խաղ ստեղծելուց մինչև ՀՀ նախագահ դառնալու ճանապարհի մասին: Արմեն Սարգսյանը նշեց, որ խաղ ստեղծելն իր համար եղել է սիրած զբաղմունք: Նա մասնագիտությամբ տեսաբան ֆիզիկոս է, զբաղվել է գիտությամբ, դարձել է դիվանագետ, վարչապետ, հետո զբաղվել բիզնեսով, հետագայում Մեծ Բրիտանիայում աշխատել է որպես ՀՀ դեսպան: Արմեն Սարգսյանը նշեց, որ անկախ նրանից ինչ գործով ես զբաղվում, պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա, իսկ վստահությունը գալիս է ամեն օրվա աշխատանքից:
Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն իրենց շնորհակալական խոսքն ասացին ջերմ ընդունելության համար և փոխանցեցին խորհրդանշական նվերներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից