ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ ռեկտորն իր հրաժարականի պահանջը ոչ իրավաչափ է համարում 05/29/2018 16:09 | ԼՐԱՀՈՍ
Երևանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Գիտխորհրդի նիստերի դահլիճում բողոքող ուսանողների ընդլայնված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի պետական համալսարանի ուսանողներն իրազեկման երթ են անցկացնում Համալսարանի տարածքում՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ուսանողները պահանջում են նաեւ աուդիտի անցկացում համալսարանում, ինչպես նաև ԲՈւՀ-ի հոգաբարձուների խորհրդի լուծարում:
«Պահանջներն իրավաչափ չեն: Ռեկտորի հրաժարականը հնարավոր է միայն երկու դեպքում՝ երբ նա դիմում է ներկայացնում և երբ hոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում: Երկու դեպքն էլ գտնվում են իրավական դաշտում: Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», – ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում հոգաբարձուների խորհրդի լուծարմանը, ռեկտորը նշեց, որ այդ խորհուրդը նա չի ընտրել, այն ընտրվել է ՀՀ կառավարության որոշմամբ:
«Ես ինքս խորհրդի անդամ չեմ և նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու հոգաբարձուների խորհրդի որևէ որոշման համար»,– ասաց Արամ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ֆինանսական աուդիտ անցկացնելու վերաբերյալ ուսանողների պահանջին, ապա ռեկտորը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ տարին մեկ անգամ:
«Վերջին անգամ աուդիտը կազմակերպվել է 2017 թվականին: Ընդ որում, աուդիտը կազմակերպվում է պետության կողմից լիցենզիա ստացած համապատասխան աուդիտորական գրասենյակը՝ մրցույթի ճանապարհով: Մրցույթը հաղթող գրասենյակը այն անցկացնում է, արդյունքները տպագրվում են մամուլում: Դա ոչ մի կապ չունի ռեկտորի անձնական ցանկության հետ »,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով` նոր աուդիտ պարտադիր կերպով անց է կացվելու ֆինանսական տարվա ավարտին:
Ռեկտորը ոչ իրավաչափ համարեց նաեւ արհմիության և ուսխորհրդի ժամանակավոր կասեցման վերաբերյալ ուսանողների պահանջը՝ նշելով, որ դրանք ինքնակառավարվող մարմիններ են:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից