ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նորֆոլկ» ընկերությունն ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել ձեւավորման պահի՞ց 05/29/2018 16:30 | Վերլուծություններ
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության շուրջ ԱԱԾ կոռուպցիոն սկանդալային հայտարարությունը շարունակում է հետաքրքիր զարգացումներ ստանալ։
Նորանշանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի շտապել որևէ գնահատական տալ՝ արդյոք հիշյալ ընկերությունը հարկեր թաքցրե՞լ է, թե՝ ոչ:
Սակայն նշել, որ «Նորֆոլկ» ընկերության ստեղծմամբ առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր, որոնք շրջանառության հարկով հարկման դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր:
«Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել»,-ասել է նորանշանակ ՊԵԿ նախագահը:
Նշենք, որ մինչ «Նորֆոլկ» ընկերության ստեղծումը մի շարք տոնավաճառների աշխատակիցներ իրենց ապրանքը մաքսազերծում էին կարգոների միջոցով: Մասնավորապես՝ Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից առևտրականների ապրանքի ներմուծումն իրականացվում էր 9 կարգո ընկերությունների միջոցով:
Այս ընկերությունները տարբեր երկրներից մեծածավալ ապրանքների ներկրմամբ ու մաքսազերծմամբ են զբաղվում և փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում Հայաստան, «մութ» սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և դրանք հանձնում առևտրականներին:
Մամուլում հրապարակումներ եղան, որ հանցավոր համաձայնություն էր կիրառվում մաքսավորների ու կարգոների միջև. կոռուպցիոն շղթա էր գործում, առևտրաշրջանառության հսկայական ծավալ չէր հարկվում։ Կարգո ընկերությունները պատահական մարդկանց չէին պատկանում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանց թվում են հայտնի «Կարգո Կառլենը»՝ «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանը, «Բագրատ տուրի» ղեկավար Բագրատ Նավոյանը:
ՊԵԿ նախկին ղեկավարությունը «Նորֆոլկ» ընկերության ստեղծումը բացատրեց դաշտում կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությամբ: Ներկայիս ղեկավարությունը ևս, փաստորեն, այն կարծիքն է, որ այն անհամեմատ ավելի թափանցիկ է աշխատել։ Բայց ԱԱԾ-ն իր սկանդալային բացահայտումներն սկսեց հենց այս ոլորտից։ Ինչու՞։
Ավելին՝ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե, ըստ նախնական քննության, ԱԱԾ-ի կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմաները 1,5 տարվա վաղեմություն ունեն, և որ բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով հարստացածները և առհասարակ օրինախախտները, պատժվելու են:
Փաստերի համադրությամբ նշենք, որ նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հիշյալ պաշտոնը ստանձնել էր 2016թ. հոկտեմբերի 10-ին, ասել է թե 1,5 տարի առաջ: Ստացվում է, որ ԱԱԾ-ն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, ՊԵԿ-ի նախկին ղեկավարությանն իր տեսադաշտում է պահել առաջին իսկ օրերից։
Հետաքրքիրն այն է, թե ինչու՞ ԱԱԾ տնօրենը պաշտոնավարումը ստանձնեց նախկին պաշտոնյաներին ԱԱԾ տեսադաշտում պահելու վերաբերյալ հստակ ազդակով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան