ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սկի գերմանացին այսպես պլեն չի պահել». Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով ամբաստանյալ 05/29/2018 16:06 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստում ապացույցի ու իրեղեն ապացույցների անթույլատրելիությունը հաստատելու մասին պաշտպանական կողմի ևս մեկ միջնորդության լուծումը հետաձգվեց:
Դատարանը դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:
Ամբաստանյալներ «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանի, «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանի ու «Ծգլ» մականվամբ Սարգիս Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդում էր հաստատել մեքենայի խուզարկության արձանագրության, ինքնին մեքենայի ու դրանում հայտնաբերված առարկաների (որոնք ներկայացվել էին տարբեր փորձաքննությունների ու ճանաչվել որպես իրեղեն ապացույցներ) օգտագործման անթույլատրելիությունը:
Ըստ պաշտպանի՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չեն կարող օգտագործվել որպես ապացույց: Լ.Սահակյանը նշեց, որ առարկաները պատշաճ կերպով փաթեթավորված չեն եղել, իսկ մեքենայի վրա ընդհանրապես բացակայել է որևէ կնիք կամ գոնե դրա հետքեր:
Լ.Սահակյանը նշեց նաև, որ խուզարկության արձանագրության մեջ նշված ընթերականերից մեկը դատարանում հարցաքննվելիս չի հիշել՝ մասնակցե՞ լ է խուզարկությանը, թե՝ ոչ, եթե անգամ մասնակցել էլ է, չի կարդացել խուզարկության արձանագրությունը:
Իսկ երկրորդ ընթերակայի տվյալներով՝ հասցեով ու ծննդյան տարեթվով, անձ ընդհանրապես առկա չէ Հայաստանում:
Պաշտպանը խնդրեց միջնորդության մասին որոշում կայացնել դատաքննության փուլում:
Մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ: Մեղադրողը հավելեց, որ մեքենայի վրա կնիքի բացակայությունը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել ապացույցի թույլատրելիությունը: «Երկար ժամանակ է անցել» մեղադրողի դիտարկմանն ի պատասխան՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ մյուս մեքենայի վրա կնիք կար, այն պատռված էր, բայց կար: Այդ պայմաններում պաշտպանական կողմը զրկվել է փորձաքննություններ պահանջելու հնարավորությունից:
Դատարանի՝ «Այլ միջնորդություններ ունե՞ք» հարցին Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ ապացույցների թույլատրելի կամ ոչ թույլատրելի ճանաչվելուց է կախված՝ ինքը նոր միջնորդություններ կանի՞, թե՝ ոչ:
«Դատարանը, հետաձգելով միջնորդության լուծումը, պաշտպանական կողմին զրկում է միջնորդություններ անելու հնարավորությունից,- հայտարարեց Լուսինե Սահակյանը՝ հավելելով,- պետք է զգույշ վերաբերվել ապացույցներին, այլապես դատավարությունն անիմաստ է դառնում, ստացվում է, որ կարելի էր վերցնել ու հաստատել մեղադրական եզրակացությունը ու դրանով վերջացնել»:
Ի պատասխան դատարանը հայտարարեց. «Պայմանով դատական նիստ ենք անում», ինչին հետևեց պաշտպանի արձագանքը. «Դուք եք պայմանով դատաքննություն անում: Դուք էլ եք հասկանում, որ ապացույցներ չկան, որ մեղադրողը պետք է հրաժարվի մեղադրանքից»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ դիմելով դատարանին:
Ամբաստանյալների շարքերում դժգոհություններ հնչեցին, ինչին ի պատասխան՝ դատարանը հարցրեց. «Ի՞նչ է պատահել»:
Հնչեց ամբաստանյալների պատասխանը. «ինչ եղել է, մեզ հետ է եղել, սկի գերմանացին այսպես պլեն չի պահել»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքն ունի դատաքննությունը լրացնող միջնորդություն, որը կներկայացնի հաջորդ նիստում, ուստի՝ խնդրեց դատական նիստը հետաձգել, դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշել է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել