Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը կարողացավ հաղթել թուրքական բանակին.Նիկոլ Փաշինյան 05/28/2018   12:32  |  ԼՐԱՀՈՍ

Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորի, ոչ թե իշխանների, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այս պետությունը կոչվեց հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման հարյուրամյակին նվիրված հանդիսությանը Սարդարապատում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ու քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այս պետությունը կոչում ենք նաև Առաջին Հանրապետություն: Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր, և սա ճակատագրական շրջադարձ էր: Իհարկե, դա առայժմ միայն իրավական կարգավիճակի փոփոխություն էր, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով ու արյունով, Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից, ջախջախելով թուրքական զորամիավորումներին, և այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը:

Հերոսական այս ճակատամարտերի պատմությունը աներևակելի է. այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական նախադրյալներ, ո՛չ և երիցս ո՛չ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող միասնացումով հասկացանք, որ մեր երակներով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արյունը, Արտաշես արքայի արյունը, Վարդան Մամիկոնյանի արյունը:

Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարյուր տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա, հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներիս, պատկանող պետությունն է միայն, որ կարող է ապահովել մեր իրավունքը, մեր անվտանգությունն ու ապագան:

Մենք հասկացանք, որ ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն ունենալու, ինքնիշխանություն ունենալու, անկախություն ունենալու, և անկախ պետությունը յուրաքանչյուր ազգային երազանք ի կատար ածելու առաջին անհրաժեշտ նախապայմանն է: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ Արամ Մանուկյանի պես նվիրյալ առաջնորդ, ով պատրաստ էր ոչ թե վայելել իշխանության բարիքները, այլ կրել զրկանքներ և զոհվել հանուն սեփական ժողովրդի, ով պատրաստ էր հանուն իր ժողովրդի կռիվ տալ մինչև կյանքի վերջին վայրկյանները:

Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի զորահրամանատարներ, ինչպես Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել, հայ ժողովուրդը հաղթեց և դրանից հետո հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի և հավատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցյալին և ապագային: Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը՝ մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, և մեր հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա և չընկրկենք որևէ դժվարության առաջ և սիրենք, անսահման սիրենք մեր Հայրենիքն ու միմյանց և չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետության վզին և յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ, և սիրո այդ զգացումը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, այլև պարտավորություն, երբ Հայրենիքի ամեն անկյան վերաբերվենք խանդաղատանքով և մեկս մյուսիս վերաբերվենք հարգանքով, համբերությամբ ու արժանապատվորեն:

Սարդարապատի հաղթանակից ուղիղ հարյուր տարի անց՝ 2018թ. ապրիլ-մայիսին, հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով, սեփական Հայրենիքում: Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպե՞ս դա պատահեց և ինչո՞ւ: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա: Հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին և ապագային: Հայ ժողովուրդը պիտի հաղթեր, որովհետև իր երակներում հոսում է Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյունը, Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, բայց Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը անհեռանկար գործերով չէին զբաղվում, այլ Հայոց նոր պետականության հիմքերն էին դնում: Միայն Առաջին Հանրապետության գոյության շնորհիվ է, որ Հայաստանը Խորհրդային Միության կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն և միայն այս կարգավիճակի շնորհիվ է, որ Հայաստանը կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից և ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախ երկրի կարգավիճակ: Ասել է, թե՝ Առաջին Հանրապետության հիմնադրումը պսակվեց Երրորդ Հանրապետության հռչակմամբ, փառավորվեց արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով և աշխարհահռչակվեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ, ասաց ՀՀ վարչապետը:

«Եվ ահա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այսօր տոնում է Առաջին Հանրապետության հարյուրամյակը, և հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ապրում է քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն և այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի, և Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան: Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին և հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը, և մեզ համար այսօր պատմական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել դառնալ մեր ժողովրդի հազարամյա ցավերի դարմանողը, անփարատելի սգի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը, կեցցե՛ն Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները, կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմադիր հայրերը, և ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում:

ՀՀ վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի առիթով: «Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք Հայաստանի զինված ուժերին», - այս բառերով ավարտեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:28 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱյսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը. Նախագահ Արմեն Սարգսյան
11:16 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՍարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը. ՈՒՂԻՂ
10:39 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՊիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ. Կաթողիկոսը կոնդակ է հղել
10:15 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ բառը. Արա Բաբլոյան
10:00 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը
10:31 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄայիսի 28-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ
16:18 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին
16:10 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին
15:48 09/05/2018Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին
12:52 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեր ժողովրդի հերոսական ավանդույթները շարունակում է անկախության սերունդը. Բակո Սահակյանի ուղերձը

Արխիվ

[]