ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանում միայն ՀՀԿ-ն կարող է ապահովել մեկ քառորդի ներկայությունը. ինչ կլինի, եթե ընդդիմությունը վայր դնի մանդատը 05/28/2018 14:09 | Քաղաքական
Եթե ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն վայր դնեն իրենց մանդատները և Ազգային ժողովում մնա միայն ՀՀԿ-ն, արդյոք դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Հայ-Ռուսական համալսարանի մամլո խոսնակ Հենրիխ Մարգարյանի բարձրացած հարցին պատասխանել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Գևորգ Դանիելյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ընդհանրապես իրավունքը կոչված է կարգավորելու ողջամիտ, քաղաքական գործընթացներում փոխըմբռնման և հանրային շահերով ղեկավարվելու գաղափարով թելադրված հարաբերություններ, ներքաղաքական կյանքը ռազմի դաշտ չէ, որ փորձ արվի ստրատեգիական եղանակներով, անգամ մեծ կորուստների գնով, հաղթել թշնամուն: Ուստի՝ գերխնդիրը պետք է լինի հստակ կանխատեսելի քաղաքական բանակցությունների ճանապարհը և ոչ թե անհարկի փակուղիների տանող հնարքները: Սա հավասարապես վերաբերում է ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ՝ փոքրամասնության ուժերին: Նաև այդ նկատառումով է, որ միջազգային իրավական չափանիշներով քաղաքական մեծամասնության կողմից փոքրամասնության նախաձեռնած արտահերթ նիստերը բոյկոտելը դիտարկվում է իբրև սահմանադրական կոպիտ խախտում:
Ինչևէ, փոքրամասնություն կազմող քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները կարող են հրաժարվել իրենց մանդատից, սակայն դա չի կարող լինել կուսակցությունների կամ խմբակցությունների իմպերատիվ որոշմամբ թելադրված: Ինչ վերաբերում է դրանից հետո խորհրդարանի գործունեության իրավաչափությանը, ապա սկզբունքորեն այդպիսի քաղաքական ակցիան ինքնին խոչընդոտ չէ խորհրդարանի հետագա գործունեության իրավաչափության տեսանկյունից, պարզապես անխուսափելիորեն կխաթարվի բնականոն գործունեությունը:
Նախ, Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի իրավաչափ կազմի հատկանիշ է սահմանված «կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը» (89-րդ հոդվածի 3-րդ մաս), ինչը քաղաքական փոքրաթիվ ուժերի լիազորությունների դադարման արդյունքում չի խախտվի:
Մյուս կողմից, Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմության կամ խմբակցությունների ներկայացուցիչները պետք է պարտադիր ներգրավված լինեն խորհրդարանական մարմիններում, մասնավորապես՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ԱԺ նախագահ տեղակալներից մեկը ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ և այլն: Նկատենք, որ այս դեպքում ընդդիմադիր խմբակցությունների լիազորությունների վերաբերյալ նորմ նախատեսելով, այնուամենայնիվ, Սահմանադրությունը այդ խմբակցությունների բացակայությունը չի ամրագրում, որպես ոչ իրավաչափ կազմ ունեցող խորհրդարանի հատկանիշ:
Հավելեմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում` նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Կարծում եմ, հավելյալ բացատրության կարիք չկա, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը կարող է ապահովել մեկ քառորդի ներկայությունը:
Միաժամանակ, անգամ քաղաքական մեծամասնությունը ի զորու չէ ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, քանի որ բազում դեպքերում պահանջվում է խորհրդարանի կազմի որակյալ մեծամասնության (ընդհուպ՝ ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը) քվեն, ինչը, բնականաբար, քննարկվող դեպքում ապահովել հնարավոր չէ: Արդյուքնում պարզապես հնարավոր չի լինի, օրինակ, անգամ ակնհայտ հիմքերի դեպքում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու որոշում կայացնել (141-րդ հոդվածի 3-րդ մաս), փոփոխություններ կատարել Սահմանադրությունում (202-րդ հոդվածի 2-րդ մաս), չեն կարող փոփոխություններ կատարվել սահմանադրական օրենքներում (103-րդ հոդվածի 2-րդ մաս), չեն կարող նշանակումներ կատարվել խորհրդարանի կողմից նշանակվող թափուր պաշտոններում և այլն»,- նշել է Դանիելյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ