ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արծվիկ Մինասյանը կառավարությանն ուղղված քննադատությունների մասին 05/28/2018 12:29 | ԼՐԱՀՈՍ
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ:
«Նախ տոնի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս, աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մեր ժողովրդին: Օրվա խորհուրդը մեծ է, 1918 թվականին մեր անկախությունը, մեր պետականությունը ցույց տվեց այն, որ մեր ապագան միշտ մեր ձեռքերում պետք է պահենք: Ցանկացած գործողության հիմքում որպես առաջնահերթություն պետք է լինի հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը: Ես համոզված եմ, որ մեր նոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արծվիկ Մինասյանին ավելի շատ Բնապահպանության, թե Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում աշխատելն է հարմարավետ: Հարցին ի պատասխան, Արծվիկ Մինասյանը նշեց, որ Բնապահպանության նախարար աշխատելն (27.09.2016-12.05.2018) իրեն տվեց մեծ հնարավորություն ու փորձառություն:
«Հայաստանի տնտեսական զարգացումն ու առաջընթացն, առանց շրջակա միջավայրի պատշաճ պահպանման, անհնար է, որովհետև յուրաքանչյուր տնտեսական աճ առնվազն իր մեջ պետք է ներառի 3 կարևոր բաղադրիչ՝ սոցիալական ներառականություն, բնապահպանական ընդունելի լուծումներ, տնտեսական կայուն առաջընթաց: Այս 3 բաղադրիչն անհրաժեշտ է, որ տնտեսական ցանկացած աճ դիտվի որպես զարգացում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրագրողները նկատեցին, որոշ մարդիկ թերահավատորեն են մոտենում նոր կառավարությանը, քանի որ այն համալրվել է բավական երիտասարդ ու անփորձ կադրերով: Նույնիսկ մտավախություն կա, որ նոր կառավարությունը չի հաջողի: Արծվիկ Մինասյանը նշեց, որ զգուշավորություն պետք է, բայց մտավախություն կարծիք չկա:
«Համոզված եմ, որ երիտասարդ լինելով հանդերձ, երբ փորձի և ապագայի նկատմամբ մեր պատկերացումների հիմքում դնում ենք ազգային պետական արժեքները, մենք ունենում ենք հաջողություն: Որևէ մեկը չի ծնվել նախարար կամ կառավարման հմտությունները ձեռքբերելով, բայց շատ կարևոր է, որ արագ, մեր սկզբունքներին համահունչ առաջ գնանք»,-ասաց նախարար:
Այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա կառավարությունում պատասխանատվությունը փաստաթղթով ամրագրվի, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա քաղաքական ուժերի միջև քննարկման հարց է: Առաջիկայում կներկայացվեն մանրամասներ:
Մայիսի 12-ին ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար: Մինչ այդ Արծվիկ Մինասյանն աշխատում էր Բնապահպանության նախարարի պաշտոնում: Նոր կառավարության կազմում շատ են երիտասարդները, ովքեր հանրությանը հայտնի էին միայն մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական պայքարից և նախկինում երբեք պետական պաշտոններ չէին զբաղեցրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ