ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԻ նախարարի առաջին աշխատանքային այցը՝ սահմանամերձ համայնքներ․ հայտնաբերվել են թերություններ, տրվել հանձնարարականներ 05/28/2018 17:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Տավուշի մարզ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների անձնակազմերին, նրանց աշխատանքներին, առկա գերակա խնդիրներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Նախարարի առաջին կանգառն ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունն էր, որին կից տեղակայված է թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը։ ՄՓՎ ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Հ․ Ռոստոմյանը շրջեց մարզային վարչության տարածքով, եղավ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ նյութատեխնիկական հագեցվածությանը՝ փրկարարական գույքին և սարքավորումներին, ինչպես նաև՝ կատարվող բարեկարգման աշխատանքներին։
ԱԻ նախարարության ՓԾ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ԱԻ նախարար Հ․ Ռոստոմյանը սկսեց Սարիգյուղ սահմանամերձ համայնքի հենակետից։ Նա եղավ նաև Ոսկեվան, Դովեղ, Ազատամուտ, Մովսես և Չինարի համայնքների հենակետերում։ Հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով, և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։ Սահմանամերձ Մովսես համայնքի հենակետը գտնվում է Սուրբ Կույս Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, որտեղ նախարարի և հենակետի անձնակազմի համար Տերունական աղոթք կարդաց Տեր Աբել քահանա Քարտաշյանը։
Աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարար Հ․Ռոստոմյանն արդյունքներն ամփոփելու համար խորհրդակցություն գումարեց մարզային փրկարարական վարչությունում։ Գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ տվեց բարձրաձայնված խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու համար։ Նա բարձր գնահատեց Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 6 հենակետերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակը, պատրաստվածության, կարգապահության և կազմակերպվածության մակարդակը՝ նշելով, որ տղաները պետք է օրինակ լինեն յուրաքանչյուր փրկարարի համար։
Միևնույն ժամանակ նախարար Ռոստոմյանն արձանագրեց մի շարք կազմակերպչական և կարգապահական թերություններ մարզային փրկարարական վարչությունում։ Նախարարը խստիվ կարգադրեց սեղմ ժամկետներում շտկել հայտնաբերված թերությունները։
-Այստեղ ես նկատեցի լուրջ կազմակերպչական և կարգապահական թերություններ, որոնք անհապաղ պետք է վերացնել։ Դուք ծառայում եք մի քանի անգամ ավելի լավ պայմաններում, քան սահմանամերձ համայնքների հենակետերի տղաները, բայց ձեզ մոտ հակառակ պատկերն է։ Խիստ նկատողություն եմ տալիս վարչության ղեկավար կազմին և քիչ ժամանակ բացթողումները վերացնելու համար, - ասաց նախարար Ռոստոմյանը։
Խորհրդակցության ընթացքում նախարարը հետաքրքրվեց նաև մարզի առավել հրդեհավտանգ և արտակարգ իրավիճակների առումով խոցելի գոտիների մասին։ Տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները նախարարին զեկուցեցին իրենց կարիքների և անձնակազմի պատրաստվածության հետ կապված հարցերը։ Ավարտին նախանշվեցին մարզում առկա խնդիրների լուծման միջոցառումներն ու ուղղությունները։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից