ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ-ն հյուրընկալել էր Հայաստանի առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչների ժառանգների հետ 05/26/2018 19:35 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների թոռների ու ծոռների հետ։
Հանդիպումը հանրությանը և հատկապես համալսարանականներին տրված բացառիկ հնարավորություն էր ճանաչելու Հայաստանի առաջին Հանրապետության հայտնի գործիչների ժառանգներին, ինչպես նաև անձամբ նրանցից լսելու ընտանեկան պատմությունները և ուշագրավ հիշողությունները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Համազասպ Օհանջանյանի թոռնուհի Լիզա Մեհրաբյանը, ՀՀ պետական գործիչ, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանի (Արմեն Գարո) եղբոր՝ Վահան Փաստրմաջյանի թոռնուհի տիկին Աննա-Մարին, Երևանի ոստիկանապետ Արտավազդ Ատոմյանի թոռները՝ Վիկտորը և Արթուրը, ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարար Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի և հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ Քրիստափոր Աբակումյան-Վերմիշյանի թոռ Միքայել Վերմիշյանը, ՀՀ առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռ Արմեն Սահակյանը, մշակութային ու հասարակական գործիչ Հայկ Սերենկուլյանի թոռնուհի Ալիս-Սեդա Սերենկուլյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից և իրականացնողներից Արամ Երկանյանի ծոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը:
Միջոցառման նախաձեռնող, Հայոց նորագույն պատմության ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Մայքլ Բաբայանը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրեց նշանավոր գործիչների կենսագրությունը, ծանոթացրեց նրանց գործունեությանը և կարևոր դերակատարությանը:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի առաջին Հանրապետության նշանավոր գործիչները լքեցին հայրենիքը և ստիպված այլ վայրերում հաստատվեցին: Տարբեր երկրներում բնակություն հաստատելուց հետո մեր նվիրյալների ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին: Եվ այսօր զարմանալի չէ, որ նրանց ժառանգների մեծ մասն արտասահմանից են ժամանել Հայաստան»,- իր խոսքում ասաց Մայքլ Բաբայանը:
Հայկ Սերենկուլյանի թոռնուհի Ալիս-Սեդա Սերենգուլյանը ներկաներին ասաց, որ պապիկին չի հասցրել լավ ճանաչել և նրա մասին պատմությունները տատիկից է լսել. «Գիտեմ, որ մեծ գործունություն է իրականացրել հայ որբերին ապաստան տալու հարցում: Բավականին դժվար պայմաններում դպրոց է հիմնել, և երբ քեմալիստները հասել են նրանց, 1918 թ.-ին որբերի հետ Հայաստան է եկել: Իր կյանքի ընթացքում լինելով արտասահմանում՝ մեծ օգնություն է տրամադրել նաև հայ փախստականներին»:
Արտավազդ Ատոմյանի թոռ պարոն Արթուրը պատմեց, որ իր պապի մեծագույն ցանկությունն անկախ պետականությունն էր. «Երազանքի իրականացումից երկու տարի անց՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արտավազդ Ատոմյանը մեկնել է Բուլղարիա, այնուհետև հաստատվել Ռումինիայում: Մայրիկս այնտեղ է մեծացել: Մի շարք երկրներ տեղափոխվելուց հետո ընտանիքը հաստատվել է Գերմանիայում, որտեղ էլ պապիկս մահացել է, որից հետո տատիկս երեխաների հետ մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ»:
Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի և Քրիստափոր Վերմիշյանի թոռ Միքայել Վերմիշյանը ցավով նշեց, որ երկու պապերին էլ չի տեսել, բայց նրանց արխիվները պահպանվել են, որոնք հիմա տեղափոխվել են պետական արխիվ. «Երկու պապերս էլ նշանավոր գործիչներ են եղել և ակտիվ գործունեություն իրականացրել: Արխիվներում նրանց երկուսի պատմություններն էլ պահպանված են»: Ի դեպ, Միքայել Վերմիշյանն ապրում է Հայաստանում:
Ավետիք Սահակյանի թոռ Արմեն Սահակյանը ժամանել է Լոնդոնից: Նա ներկաներին պատմեց, որ մայրը բնիկ երևանցի է, տեսել է այդ ժամանակաշրջանի ամբողջ անցուդարձը, իսկ հայրը ծնվել է Լոռիում, մեծացել է Թիֆլիսում. «Հայր Աբրահամը խորհրդարանի նախագահն էր: Կարգերի փոփոխությունից հետո մոտ տասը հազար մարդկանց հետ ընտանիքով արտագաղթել է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ պապիկս և նրա ընկերներն են խորհրդարանի հիմքը դրել, որը ժողովրդի լիազոր մարմինն էր: Ներկայիս Հայաստանում այսօր էլ գործում է նույն համակարգը, որը փաստում է, որ նրանք ճիշտ ճանապարհին են եղել»: Լրագրողների հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց, որ իր անձնական միջոցներով Ստեփանավանում հրապարակ է հիմնել, որտեղ կտեղադրվի պապու՝ Ավետիք Սահակյանի արձանը:
Վահան Փասրմաջյանի թոռնուհի տիկին Աննա-Մարին ասաց, որ պապիկի մասին հիշողությունները շատ չեն, քանի որ վերջինս մահացել է, երբ տիկին Աննա-Մարին 7 տարեկան էր. «Բայց ես լավ հիշում եմ և հետո էլ լսել եմ, որ նա շատ բարի մարդ էր և սիրում էր ծիծաղաշարժ պատմություններ պատմել: Նա իր գործունեության մասին շատ չի պատմել ընտանիքի անդամներին՝ չցանկանալով, որ նրանք իմանան իր ապրած դժվարությունների մասին: Այստեղ ես ծանոթացել եմ ընտանիքիս պատմությանը և երջանիկ եմ, որ այժմ Հայաստանում եմ»:
Օհանջանյանի թոռնուհի Լիզա Մեհրաբյանը պատմեց, որ պապիկի մասին շատ տեղեկություններ չի ունեցել, քանի որ իր ներկայությամբ հարազատները գրեթե չեն խոսել նրա գործունեության մասին. «Գիտեմ, որ նա էլ է արտագաղթել հայրենիքից, եղել է Իտալիայում, ապրել է Գերմանիայում: Այնուհետև, մեկնելով Եթովպիա՝ դարձել է թագավորի անձնական բժիշկը, հետո էլ տեղափոխվել Եգիպտոս ու անվճար բուժել սոցիալապես անապահով մարդկանց: Նա մահացել է Եգիպտոսում, աճյունն էլ մինչ այժմ ամփոփված է Կահիրեում»: Տիկին Լիզան այսօր նույնպես ապրում է Հայաստանում:
Արամ Երկանյանի ծոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ապրում է Արգենտինայում, որտեղ հաստատվել էր տատիկի հայրը. «Մեր ընտանիքում բոլորս հայի հետ ենք ամուսնացել, որովհետև սիրում ենք հայի տեսակը»: Ալեքսիա Ասատուրյանն ասաց, որ ամուսնու հետ հաճախ է այցելում Հայաստան. «Մեզ համար կարևոր էր այս օրերին լինել Հայաստանում, քանի որ Արամ Երկանյանը հարյուր տարի առաջ մեծ գործունեություն է իրականացրել և իսկական զինվոր է եղել: Ցավոք, նա իր զավակին չի տեսել, մենք էլ նրան չենք ճանաչել, բայց երբ նկարին նայում ենք, զգացողություն է, որ կարծես նրան միշտ ճանաչել ենք»: Ալեքսիա Ասատուրյանն ասաց նաև, որ վերջին փոփոխությունները նոր հույսեր են արթնացրել իրենց համայնքում, և 40 արգենտինահայ երիտասարդներ որոշել են տեղափոխվել և ապրել Հայաստանում:
Հանդիպման ընթացքում ներկաները նաև իրենց հուզող հարցերն ուղղեցին Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների ժառանգներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան