ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին 05/26/2018 16:10 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Իր խոսքում Հայաստանի Նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։
«Իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»,-ասել է Հայաստանի ղեկավարը:
Նախագահ Սարգսյանի խոսքով, հայ-վրացական բարեկամությունը ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյա պատմություն ունի, եւ երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ «Փաստ է, հրաշալի փաստ, որ մեր երկու ժողովուրդները հարյուրամյակներ շարունակորեն ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության եւ արժանապատվության համար, եւ երբևէ չեն ունեցել որևէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա հատկապես շատ գնահատելի պետք է լինի մեզ համար՝ հայերի ու վրացիների նոր սերնդի համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ վեհաշուք հանդիսությանը մասնակցելու հրավերի, ինչպես նաև հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Նա իր երախտագիտությունն է հայտնել հրաշալի քաղաք Թբիլիսիին, որը շատ երկար տարիներ եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Քաղաք, որտեղ հայերը, վրացիները եւ բազմաթիվ այլ ազգեր ապրել են ներդաշնակորեն։ Քաղաք, որը եղել է մշակութային և արժեքային բազմազանության խաչմերուկ։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թբիլիսին իր համար հատուկ է նաեւ, քանի որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ տիկնոջ մեծ ծնողները, քաղաք է, որտեղ բացի վրացերենից, խոսում են բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում նաեւ՝ հայերեն։
Շարունակելով իր խոսքը հայերեն՝ Նախագահ Սարգսյանն ասել է․ «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաև այսօր:
Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:
Ավարտելով խոսքը՝ Հայաստանի Նախագահը պատմական հոբելյանի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին և մաղթել խաղաղություն, բարգավաճում ու ամենայն բարիք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ