ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է սպասել ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողմանը, այլ օգնել, որ չձախողվի. Մարուքյան 05/25/2018 15:05 | Քաղաքական
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առայժմ ձեռնպահ է մնում հայտարարել, թե որ քաղաքական ուժն է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ նշանակվելը եղել է հենց այդ խմբակցության ղեկավարը։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ բնականաբար բոլորը պատասխանատու են իրենց ներկայացրած թեկնածուների համար, երկրորդ՝ կառավարության ծրագրի համար, որովհետև երբ ծրագիրը գա ԱԺ, հաստատելու են:
Նրա խոսքերով՝ եթե կառավարությունը ձևավորած 3 խմբակցությունների միջև ստորագրվի հուշագիր, դրանք կկոչվեն կառավարող կուսակցություններ, իսկ ով դուրս կմնա, կլինի ընդդիմադիր:
«Ես այս պահին չեմ կարող հերքել, որ կլինի հուշագիր կամ չի լինի: Վարչապետը հրավիրել է աշխատելու համերաշխության կառավարությունում, խմբակցությունների կողմից մասնագետներ են նշանակվել և պրոցեսը գնում է առաջ»,- ասաց Է.Մարուքյանը:
Նա խորհուրդ տվեց, ոչ թե սպասել, թե երբ է ձախողելու կառավարությունը, այլ աջակցել, որ չձախողի. «Նախ՝ վստահեցնում եմ, որ ձախողում չի լինելու, երկրորդ՝ եթե հիպոտեթիկ ձախողի, դա կլինի ՀՀ ձախողում: Եթե հուշագիր ստորագրվի, այդ դեպքում պատասխանատվության բեռն ավելի կմեծանա»:
Է.Մարուքյանը հորդորեց սպասել կառավարության ծրագրի հաստատմանը, երբ ավելի պարզ կլինի՝ կլինի՞ հուշագիր, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, ապա պատգամավորը նորմալ է համարում ՀՀԿ-ի կողմից հնչող հայտարարությունները, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ինչպես նկատեց Մարուքյանը՝ ՀՀԿ-ն չի ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև եթե հիմա 58 մանդատ ունի, պարզ չի՝ ընտրություներից հետո կունենա՞ն այդքան:
Նա ձեռնպահ մնաց մասնագիտական գնահատական տալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դագթյանի նշանակմանը։ Նշենք, որ այն քննադատության է արժանացել մասնագետների, մասնավորպաես Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի կողմից։
«Ես Զինված ուժերում ծառայել եմ, բայց զինվորական մասնագիտություն չունեմ:
Ես ինձ զինվորական մասնագիտության գիտակ չեմ համարում: Միայն լավն եմ իմացել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետի մասին: Եթե պարոն Աղաբեկյանն ինչ-որ մտահոգություններ ունի, կարող է այլ խողովակներով փոխանցել վարչապետին, ոչ թե հրապարակային»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ նախկին իշխանություններն իրենք էին ասում, որ «հարևանները կլսեն». «Ես կարծում եմ՝ հրապարակային սխալ է նորանշանակ ԶՈՒ ԳՇ պետի մասին արտահայտվել: Փաշինյանն այս նշանակումը կատարելիս բազմաթիվ կոնսուլտացիաներ է ունեցել և, եթե հանգել է այս նշանակմանը, բնականաբար, դրա մեջ կա տրամաբանություն»,- ասում է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Ա.Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ։
«Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը Գլխավոր շտաբի նորանշանակ պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ», – գրել է նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ