Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը 05/24/2018   18:15  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի առթիվ: Նախագահի խոսքով՝ առաջին հանրապետության շնորհիվ վերականգնվեց մեր կորսված և հարյուրավոր տարիներով սպասված պետականությունը, միաժամանակ, այն հիմք հանդիսացավ Հայաստանի հաջորդ հանրապետության համար: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, շատ դժվար էր լինելու Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր հերթին դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը: «Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել գաղափարների երեք ընդհանրացված խմբի վրա, որոնք յուրովի են բնորոշում օրվա խորհուրդը:

Առաջին պայմանական խումբը նախագահն անվանել է «Մեր տունը», նրա մեջ ներառելով հայրենիքը, մեր տուն հայրենին, մեր մեծ հայրենիքը, որը կորցրել ենք: «Մեր տուն» ասելով` ես հասկանում եմ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի,-ասաց Նախագահը,-«Մեր տուն» ասելով հասկանում եմ մեր ողջ հարստությունը, այդ թվում և՝ բնական ռեսուրսները, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ես հասկանում եմ մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, մեր քաղաքացուն, ՀՀ Սահմանադրությունը, կառավարությունը, Ազգային ժողովը և բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն են բերում պետականության կառուցմանը»:

Գաղափարների երկրորդ խումբը Հանրապետության Նախագահը պայմանականորեն կոչել է «Մեր անվտանգությունը», որը սահմանին կանգնած մեր զինվորն է, այն զորավարը, որն առաջնորդելու է այդ զինվորին: «Մեր անվտանգությունը» նախ և առաջ Արցախի Հանրապետության անվտանգությունն է և Արցախի հարցի արդար լուծումը: «Մեր անվտանգությունը» պետական ծառայության այն բոլոր մարմիններն են, որոնք ըստ Սահմանադրության պետք է ապահովեն մեր բնականոն կյանքը: Անվտանգության գաղափարի մեջ Արմեն Սարգսյանը կարևորել է այն տնտեսությունը, որը պետք է ապահովի երկրի ապագան և զարգացումը: Այն բոլոր գաղափարները և գործիքները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության միջազգային անվտանգությանը և միջազգային կեցությանն ազգերի միասնական ընտանիքում, նույնպես ներառված են «Մեր անվտանգությունը» գաղափարի մեջ:

Պայմանական երրորդ խումբը, երկրի ղեկավարի խոսքով, «Մեր անցյալը, այսօրը և ապագան» անվանումն ունի:«Այս խումբը մեր մշակույթն է, գիտությունը և կրթությունը,-նշել է Նախագահը,-Մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, բայց կարողացել ենք գոյատևել, որովհետև եղել ենք հայ ոչ միայն ծագումով, այլ նաև ոգով, որովհետև հավատացել ենք Աստծուն, որովհետև հավատացել ենք, որ ունենք երկիր և մեր տունը, որովհետև հավատացել ենք, որ այն մերն է, և մեկ օր պետք է վերադառնանք այդ տունը: Որովհետև հավատացել ենք, որ մեր անվտանգությունը կարևոր է, և եթե մենք այն չապահովենք, ապա կունենանք երկրորդ եղեռն»: Նախագահը մեր պետության, երկրի, հավատքի, երազանքի կողքին կարևորել է լավ կրթությունը և մշակույթը, որը մեր ինքնության մեծ մասն է կազմում:

Շնորհակալություն հայտնելով Պողոսյան ընտանիքին և անձամբ պարոն Ալբերտ Պողոսյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մրցութային հանձնաժողովների անդամներին՝ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և հաջողություն մաղթել:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԺամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ
19:57 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը
19:35 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին
20:20 21/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը
20:51 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել
20:36 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀրաչյա Ռոստոմյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
20:28 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է դարձել ևս չորս նախարարի անուն
20:21 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆշանակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, արդադադատության և առողջապահության նախարարները
20:16 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը նշանակվեց ՀՀ ԱԳ նախարար
19:58 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀունան Պողոսյանն ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից

Արխիվ

[]