ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում 05/24/2018 15:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կրկին հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի աջակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ից սկսած ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ Սամվել Բաբայանի գործով բողոքը:
Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում: Նա նաև անդրադարձավ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի միջնորդությանը կապված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու հետ:
«Գործող դատավարության օրենսդրության շրջանակներում կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ: Այսինքն` նույն օրը մենք Սամվել Բաբայանի պաշտպանի բերած բողոքի կապակցությամբ կկայացնենք համապատասխան որոշում միաժամանակ կանդրադառնանք խափանման միջոցի հարցին»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ պալատը գործը ձգձգելու որևէ միտում:
Նրա խոսքով` որոշում կայացնելու ժամկետը կախված է օբյեկտիվ հանգամանքներից` գործի բարդությունից, ծավալուն վճռաբեկ բողոքներից և բողոքներում բերված բազմաթիվ իրավական խնդիրներից:
«Պալատը իր ողջ ներուժով ամեն ինչ անում է, որպեսզի ողջամիտ ժամկետում հանգի համապատասխան որոշմանը»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խոսքով` վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե իբր ստորադաս դատարանի դատավորները հաճախ որոշումներ են կայացնում վճռաբեկ դատարանի ցուցումով: Նրա խոսքով` նման բան գոյություն չունի:
«Այս կապակցությամբ ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերջին տարիներին այդպիսի բան գոյություն չունի, որ Քրեական պալատը ուղղորդի ստորադաս դատավորներին այս կամ այն գործով որոշում կայացնելու համար: Այո, տարիներ առաջ այդպիսի խնդիր եղել է, որ առանձին դատավորներ, դատարանների նախագահներ իրենց կարծիքը հիմնավորելու համար ցանկացել են, որպեսզի նաև Վճռաբեկ դատարանը տեսակետ հայտնի, բայց այդ պրակտիկան քրեական արդարադատության ոլորտում գոյություն չունի: Կարող եմ հստակ և պատասխանատու ասել, որ քրեական գործերով դատական ակտերը մեր դատարանները կայացնում են ինքնուրույն, իրենց ներքին համոզմունքից ելնելով, ինչը պահանջում է Սահմանադրությունը և օրենսդրությունը»,- ընդգծեց Ավետիսյանը:
Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ