ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոնե իմ նման գործարարների վերաբերյալ արդար դատաքննությունը կնպաստի երկրի զարգացմանը. Աշոտ Սուքիասյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին 05/23/2018 14:43 | ԼՐԱՀՈՍ
Այդ բանտում հայտնվել եմ իմ ազնիվ անունը մաքրելու համար, և անտրամաբանական է, որ Տիգրան Սարգսյանի հետ հանցանք՝ միլիոնավոր դոլարներ հափշտակելու, փողերի լվացում կատարելու դեպքում մի օր էլ չէի մնա բանտում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած բաց նամակում հայտարարել է «Օֆշորի գործով» ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը:
«Ցանկանում եմ մի քանի խոսքով ներկայացնել անձս, ով տարիներ շարունակ ներկայացվել է որպես հանրահայտ օֆշորային գործով թալանչի, և «խեղճ» Փայլակի ունեցվածքի, հազարավոր աշխատատեղերի, ավելի կոնկրետ մեր հայրենիքում 10.000 աշխատատեղ ստեղծելը խափանողի»,- նշում է Ա.Սուքիասյանը՝ հավելելով, որ ինքը՝ լինելով ոսկերիչ, ադամանդագործ, իր ողջ կյանքը ներդրել է «իմ Հայաստանի զարգացման գործին», երբ հազարավոր գործարարներ փախչում էին և չէին ցանկանում բիզնեսով զբաղվել Հայաստանում։ 1990-ականներից զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ, արտադրամասեր է հիմնել Հայաստանում և արտերկրում։ «Այդ տարիներին իմ ուժերի սահմաններում աշխատատեղեր եմ ստեղծել, նպաստել եմ երկրիս սահմանների պաշտպանությանը, սակայն Աստվածավախ հավատացյալ լինելուվ, չեմ ցանկանում ինքս ինձ գովաբանել, քանի որ ըստ Սուրբ գրքի պետք է աջ ձեռքով արածը ձախ ձեռքը չիմանա», - նշում է Ա.Սուքիասյանը։
Նախկին գործարարը նշում է, որ 2000թ․ իր կողմից ձեռք բերված «Ձորագյուղ» ԱԿ-ում զարգացրել է ոսկերչությունն ու ադամանդագործությունը, միշտ մրցանակներ ստացել միջազգային մասնագիտական ցուցհանդեսներում՝ գրավելով առաջին տեղը և «մինչ Փայլակ Հայրապետյանի մշակված պլանին զոհ գնալս «Ձորագյուղ» ԱԿ-ում աշխատում էին մոտ 200 աշխատողներ, զբաղվել եմ նորարարությամբ, հանդիսանում եմ տեխնիկական գիտությունների դոկտոր»։
Աշոտ Սուքիասյանի ներկայացմամբ, Փայլակ Հայրապետյանին ոչ ոք 2009թ․ նոյեմբեր ամսին ՀՀ Կառավարություն չի հրավիրել, որտեղ ինքը՝ Ա.Սուքիասյանը, ներկայացրել է Աֆրիկայից ադամանդի էժան հումք հանքարդյունաբերողից ձեռք բերելու իր փորձը, որն ինչպես հետագայում պարզվել է, «Փայլակի մոտ միտք է առաջացրել մաքրել իր վարկերով և պարտքերով ծանրաբեռնված, ոչ մի աշխատատեղ ստեղծելու համար չօգտագործվող անշարժ գույքը, որը բանկերի և պարտքատերերի կողմից հայտնվել էր աճուրդներում»։ Օրինակ՝ HSBC-Հայաստան բանկում և ՀՀ Զարգացման բանկում։ «Նա հեղինակազրկված էր որպես վստահելի վարկառու, առավել ևս ձեռներեց, այդ պատճառով էլ իր բազմաթիվ խնդրանքներով դարձավ իմ գործընկերը, որի իրական նպատակն էր ինձ և բանկերին «գցելը»»,- նշում է Աշոտ Սուքիասյանը։
Ըստ բաց նամակի հեղինակի, ինքը՝ լինելով ազնիվ ձեռներեց, իր ամբողջ ունեցվածքը՝ 10․000․000 ԱՄՆ դոլարին համարժեք գույքերը գրավադրել է այդ բիզնեսի նպատակով, ինչն էլ կորցրել է Փայլակի խարդավանքների պատճառով։ «Իմ միակ մեղքն այն է, որ չեմ համաձայնել նրա առաջարկին գրավադրված գույքերը թողնել բանկին և չմարել տրամադրված վարկային պայմանագրերով ստանձնածս պարտավորությունները, այնինչ իմ խնդիրն էր բիզնես ծրագրին համապատասխան Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ինչն էլ կատարել եմ «Մետաքս գոլդ» ադամանդի և ոսկու բորսայում հազարավոր աշխատատեղեր ստեղծելով։
Այդ գործը սկսվել էր և խափանվեց Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում և Աֆրիկայում անհիմն գործեր բացեց։ Օտար երկրում՝ Սիերա Լիոնեում գերագույն դատարանը մեղավոր ճանաչեց Փայլակի համագյուղացուն՝ Ռուբեն Մկրտչյանին Փայլակի հետ խարդախություն կատարելու համար, իսկ Փայլակը կարողացավ փախնել Հայաստան»,- նշվում է բաց նամակում։
Աշոտ Սուքիասյանը ՀՀ վարչապետին տեղեկացնում է, որ 02․10․2017թ․ դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավելի կոնկրետ՝ 16 տարի ժամանակով ազատազրկման, քանի որ իր տարիքը հաշվի առնելով՝ 16 տարին նույն ցմահ ազատազրկումն է։
«Ներկայումս դատավճիռը պաշտպաններիս կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան և հույս ունեմ, որ գոնե վերաքննիչ դատարանը կշտկի ստորադաս դատարանի սխալը։
Հուսով եմ, որ գոնե իմ նման գործարարների վերաբերյալ արդար դատաքննությունը կնպաստի երկրի զարգացմանը»,- նշվում է Աշոտ Սուքիասյանի բաց նամակում։
Աշոտ Սուքիասյանի բաց նամակը «Փաստինֆո»-ին տրամադրել է նրա պաշտպան Կարեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից